Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. Mediaport
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանի խոսնակի պատճառով շուտով աշխատանքից կազատվի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Այս մասին հաղորդում է Mediaport-ը:
«Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը՝ DJ Էդոն, առաջիկայում ազատվելու է պաշտոնից, նրան փոխարինելու է Արսեն Թորոսյանը, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը, առողջապահության նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել:
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աղաջանյանի ազատումը կապված է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, որի անձի շուրջ կառավարության շենքում ինտրիգներ են կատարվում:
Փաշինյանը Աղաջանյանից ազատվում է հենց Մանե Գևորգյանի պատճառով:
Մանրամասներն՝ առաջիկայում», - նշում է տելեգրամ-ալիքը: