VBET ՀՊԼ. «Փյունիկը» գրանցեց առաջին հաղթանակը, «Ալաշկերտն» ուժեղ գտնվեց «Լոռիից», իսկ «Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին» LIVE.Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ Է ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ․ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈ «Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով «Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին». ամերիկացի փորձագետը զարմացած է` ինչու Երևանը «Իսկանդեր»-ով չի հարվածել «Բայրաքթարների» բազային Ապրիլյանի հերոս Արմեն Գաբրիելյանը նույնպես միացավ ԳՇ պետին, սպասելով հրահանգի «Կուզենայի, որ մեր երկրում այնպիսի փոփոխություններ լինեն, որպեսզի փոշմանեմ, որ ուզում եմ երկիրը լքել».ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Busvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. Մալյան Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին


Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղին

Հանդիպում

Ինչքան է խոսվել ու դեռ ինչքան պիտի խոսվի ապրիլյան եւ արցախյան երկրորդ պատերազմի, մեր երիտասարդ հերոսների, նրանց գործած սխրանքների մասին: Այսօրվա ՄԵՐ ՀԵՐՈՍԸ 44-օրյա պատերազմի բոլոր դաժանությունները հաղթահարած, արցախցի զորացրված սերժանտ ԱՐԱՄ ԱԴԱՄՅԱՆՆ է: Արամը Հայ Ամերիկյան համալսարանի <<Տվյալների գիտություն>. մասնագիտության առաջին կուրսի ուսանող է, ում կուրծքը զարդարում են <<Քաջարի Մարտիկ>>, <<Բանակի գերազանցիկ>>, <<Լավագույն մարզիկ֊զինվոր>>, <<Հրետանավորի Երրորդ կարգի մասնագետ>> կրծքանշանները։ Արամը ծառայել է ՊԲ Մարտունի 3-րդ պաշտպանականում:

ՄԵՐ ԴԵՄ ԿՌՎՈՒՄ ԷԻՆ ՓՈՐՁԱՌՈՒ ՎԱՐՁԿԱՆՆԵՐ

Ի՞նչպես է սկսվել պատերազմը, ի՞նչ դաժանությունների է ականատես եղել, ի՞նչպես է կարողացել խրամատում առաջին օգնություն ցուցաբերել արնաքամ եղող ծառայակցին, ում նամակն է հուսահատության պահին նրան եւ ծառայակից ընկերներին չընկրկելու ուժ տվել այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցեցինք մեր կողքին ՀԵՐՈՍ ԱՐԱՄ ԱԴԱՄՅԱՆԻ հետ, ով նախ հիշեց չարաբաստիկ սեպտեմբերի 27-ի օրը.

- Վեց ամիս սովորել եմ Լուսակերտում, որպես կուրսանտ, ապա վերադարձել եմ Մարտունի եւ որպես ականանետի հրամանատար ծառայել եմ այնտեղ: Պատերազմի օրը շատ հետաքրքիր էր՝ մեզ նախապես զգուշացրել էին, որ ժամը հինգին տագնապ է լինելու, որովհետեւ ինչ-ինչ կասկածներ կան:  Հետո հրամանատարն ասաց տագնապի կարիք չկա, պարզապես արթուն մնացեք: Ժամը յոթին հրաման է գալիս հստակ նշանակետով, որպեսզի կրակենք այդ նշանակետի վրա: Մեզ համար տագնապները սովորական էին, բայց ոչ մի անգամ մենք մարտական կրակ չէինք վարել, ինչը մեզ համար անսովոր էր:

Շատ ծանր օրեր էին առաջին մի քանի օրը՝ ծանր, կորուստներով լի, դաժան ապրումներով անքուն գիշերներ էին: Բայց մեզ վստահված՝ Մարտունիի դիրքերը, ինչպես գիտեք պատվով կարողացել ենք պահել: Հրետանին շատ մեծ դեր ունի ընդհանուր զորամասի եւ առհասառակ թիկունքը պահելու համար: Մենք մեր խնդիրը կատարել ենք պատվով: Ավելին, Մարտունին միակ տեղն է եղել, որտեղ մեր զորքը կարողացել է դիրքեր գրավվել եւ առաջ գնալ:

Մոտ քսան օր մեր դիրքերում  մնալուց հետո, մեզ ուղարկել են դեպի Կարմիր շուկայի հատվածը, որտեղ թեժ մարտեր էին ընթանում: Այնտեղ  բավականին դժվարություններ ենք հաղթահարել: Ծանոթ չէինք տեղանքին, իսկ հակառակորդը երեք կողմից շրջապատել էր մեզ: Անընդհատ տարբեր տրամաչափի զենքերով հրետակոծում էին: Սակայն մեր միասնականության շնորհիվ կարողացել ենք բոլոր դժվարությունները հաղթահարել: Մեր նախկին պոստերը կահավորված էին, բայց այստեղ ընկանք մի հատ անտառի մեջ եւ կրակոցների ներքո սկսեցինք նոր խրամատներ փորել, որից հետո սկսեցինք կրակ վարել հակառակորդի ուղղությամբ:

Ճիշտ է՝ մի անգամ նահանջ արեցինք, բայց հետո ավելի ամրապնդվելով դիրքավորվեցինք: Շուրջ քսան օր էլ այդտեղից ենք աշխատել եւ թույլ չենք տվել, որպեսզի մի մետր անգամ առաջ գա թշնամին: Շատ էին թշնամական ուժի կուտակումները, մի քանի անգամ հարձակվեցին, սակայն մեր ճշգրիտ կրակով կարողացել ենք հետ մղել հակառակորդին: Մեր պայքարի շնորհիվ Կարմիր շուկան մնաց մեր տիրապետության ներքո:

Այդ օրերին հակառակորդը ֆիսքելով մեզ՝ <<Կամիկաձեով>> ճշգրիտ հարվածեց մեր Կամազի վրա: Նման վնաս մենք դեռ չէինք կրել, ճիշտ է շատ էին կրակում մեզ վրա, բայց ոչ վիրավոր ունիեինք, ոչ զոհ: Բայց ամենդաժանը դեռ առեւում էր, երբ հաջորդ <<Կամիկաձեն>> ընկավ մեր տղերքի մեջ՝ վեցից չորսը վիրավորեց, մեկը՝ զոհվեց: Դա մեզ շատ կոտրեց, բայց նույն պահին հասկանալով պահի լրջությունը սթափվեցինք: Վազեցինք առաջին օգնությունը ցուցաբերելու մեր ընկերներին, վիրավոր: Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ, մեկ կիլոմտեր առաջ ենք գնացել, որպեսզի հասցնենք մեր ընկերներին  Շտապ օգնության մեքենայի մոտ: Տեսնելով զոհված մեր ընկերոջը՝ վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք:

Մենք մինչեւ վերջին օրը պատրաստ էինք կռվելու: Զինադադարի օրը մեզ  ասացին, որ սա պատերազմի վերջին օրն է, ամենամեծ հարձակումն է լինելու՝  կամ բոլորս զոհվելելու ենք կամ հաղթում ենք:  Հետո կապ են տալիս ժամը վեցի կողմերը եւ ասում, որ վերջ՝ զինադադար է:

Մեր մարտկոցը՝ կորցրել է մեկ կամազ, մեկ ականանետ: Մեր կողմից հակառակորդին տրված վնասը շատ ավելի մեծ էր՝ մոտ հազար հոգու չափ կենդանի ուժ, մոտ տաս-տասներկու կամազ, երեք տանկ, եւ ինչպես մեր զորամասի հրմանատարները ասացին՝ մենք մեր խնդիրը կատարել ենք գեր-գերազանց:

-Արամը, այլեւս ակնհայտ է, որ հակառակորդի կողմից առավել շատ ներգրավված էին ահաբեկիչներ: Դու ինքդ առիթ ունեցել ես տեսնել, թե ինչ էր կատարվում եւ ովքեր էին հակառակորդի կողմից ռազմի դաշտում՝ կպատմես:

- Այո, հակառակորդի կողմից կռվողները հիմնականում խոսում էին արաբերեն, ովքեր արաբական երկրների վարձկաններ էին: Ականատես ենք եղել, թե զինադադարից հետո ինչպես են նրանք տրկատորով փոս փորում եւ իրենց դիերի մեծ մասը թաղում հողում: Դիրերից ընտրում էին ընդամենը մի քանիսին, ովքեր, ըստ երեւույթին իրականում ադրբեջանցիներ էին: Եվ դա եւս փաստ էր, որ մեր դեմ կռվում էին փորձառու վարձկաններ:

-Պատերազմի ամենաթեժ օրերին, բացի վրեժը, ի՞նչն է քեզ ուժ տվել չհուսահատվել եւ առաջ շարժվել:

- Ունեմ սիրած աղջիկ, ով ամեն օր պատերազմի ընթացքում ինձ նամակներ էր ուղարկում: Ճիշտ է՝ չէի կարողանում նրա հետ ամեն օր խոսել, բայց ինքը ինձ ամեն առավոտ պարտաճանանչ նամակ էր ուղարկում, որը ինձ ուժ էր տալիս: Այն օրը, երբ կորցրեցինք մեր ծառայակից ընկերոջը, ունեցանք վիրավորներ, կոտրվել էի շատ: Նույն օրը նամակ ստացա դասընկերուհուցս, որտեղ գրված էր. <<Ամեն մարդ ուժեղ է իր հողում>>: Դասընկերուհուս այդ մի արտահայտությունը ինձ վերստին գոտեպնդելու եւ զինակից ընկերներիս գոտեպնդելու անբացատրելի ուժ տվեց:

-Ինչպիսի՞նն էր Արամը պատերազմից առաջ եւ այսօր:

- Սկսել եմ ավելի շատ գնահատել կյանքը, հասկանալ, որ ցանկացած պահ, ցանկացած վարկյան փայփայել: Չսպիացող վերք ունեմ՝ իմ աչքի առաջ զինակից ընկերս է հանուն հայրենիքի նահատակվել, անբացատրելի է... Դժվարությունները, պատերազմի ապտակները ինձ զորացրել եւ ավելի ուժեղ են դարձրել:

Նկատենք, որ ՄԵՐ ՀԵՐՈՍԻ եղբայրը՝ Գաբրիել Ադամյանը, եւս վերապրել է պատերազմի ողջ դաժանությունը եւ այսօր էլ պատվով շարունակում է ծառայությունը:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» գրանցեց առաջին հաղթանակը, «Ալաշկերտն» ուժեղ գտնվեց «Լոռիից», իսկ «Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին» LIVE.Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայումՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվելՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ Է ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ․ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈ«Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով«Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին». ամերիկացի փորձագետը զարմացած է` ինչու Երևանը «Իսկանդեր»-ով չի հարվածել «Բայրաքթարների» բազայինԱպրիլյանի հերոս Արմեն Գաբրիելյանը նույնպես միացավ ԳՇ պետին, սպասելով հրահանգի«Կուզենայի, որ մեր երկրում այնպիսի փոփոխություններ լինեն, որպեսզի փոշմանեմ, որ ուզում եմ երկիրը լքել».ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆBusvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. ՄալյանԱրցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասինԻնչպե՞ս է նախագահի հրամանագրի բնօրինակը հայտնվել սորոսի վաստակի տրամադրության տակ. ՄալյանՀանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրենը հրահագել է բուժաշխատողներին գնալ Նիկոլի հանրահավաքին.Mediaport«Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարանԵրբ եւ որտեղ է անխափան կիրառվել «Իսկանդերը». Բացահայտում «Իրավունքի TV»-ի տաղավարումԱրցախի Մարտակերտի շրջանի ղեկավարը ստիպողաբար մարդի՞կ է բերել Նիկոլի միտինգինՌուսական TV-ները մեկը մյուսին հերթ չտալով ոտնատակ են տալիս կապիտուլյանտինՀերթական ահազանգը վարչական ռեսուրսի օգտագործման մասին.Ռուբեն Մելիքյան«Սերժ Սարգսյանին ավելի եմ վստահում, քան Նիկոլ Փաշինյանին». Դավիթ ՍահակյանցՓաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին.VideoՍպիտակ համայնքի ղեկավարը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջինՆԱՅԵՔ ՈՒ ՁԵԶ ՀԱՐՑ ՏՎԵՔ...ԱՆԿՈՒՇՏՆԵՐԴ՝ ԻՆՉՔԱՆ ՄԵՂՔ ՈՒՆԵՔ «Սպայկայից» մարդկանց գազելներով ու ավտոբուսներով բերում են Նիկոլի հանրահավաքին (Video)«Իզմիրլյան» բկ-ում տեղի է ունեցել հերթական բարդ վիրահատությունը, այն իրականացրել է պրոֆեսոր Չարչյանը«Քանդվեց երկրում եղած այն քիչ կայուն հավաքականներից մեկը, որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր» Արսեն Ջուլֆալակյան Արեւմտյան ուժերի պատվերով է այսօր Փաշինյանը հանրահավաք հայտարարում մեր Բանակի դեմ. ՄխիթարյանՁերբակալվել է «Բարսելոնայի» նախկին նախագահըՈստիկանապետը «դատապարտված» էՀեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից եւ միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր ՄուրադյանՀայկ Մարությանը Նիկոլի հանրահավաքից ավելի կարևոր գործեր ունիՄիակ լուծումը Փաշինյանի անհապաղ հրաժարականն է. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունըԴավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը. ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունըԱլեքսանյանը Նիկոլին 5000 ցուցարա՞ր է խոստացելՍԻՄ-ը խստագույնս դատապարտում է Փաշինյանի ձգտումը ճգնաժամը հասցնել բախումներիԿԽ աղանդի ղեկավարը ասել է, որ մեր զինանշանը պիտի լինի ԱՄՆ-ի զինանշանի նման«Քիչ առաջ թրքադրածո կառավարությունից հայտնել են, որ «ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել». Արմեն ԱշոտյանԻնչպես է Ալիեւը հերթական անգամ ծաղրում Փաշինյանին. տեսանյութ«Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյան«Չմասնակցեք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին». ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքումՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը Պատմական զուգադիպությո՞ւն, թե՞ տիեզերական նախասահմանությունԵթե դավաճանին հաջողվեց այսօր հրապարակ ավելի շատ մարդ բերել, քան Բաղրամյան պողոտայում կլինեն, ուրեմն իմացեք, որ ազգային հերթական աղետն անխուսափելի է լինելու. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԲռնցքամարտիկները Բուլղարիայից վերադառնում են 4 մեդալով Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին. ԱՀ նախկին վարչապետԱՀԿ. Աշխարհի բնակիչների 10%-ից էլ պակասն ունի COVID-19-ի հակամարմիններՀանրապետության Հրապարակ ցույցի գնալով դու դեմ ես դուրս գալիս բանակին, աջակցում ես ԼԳԲՏ համայնքինՏԻՄ-ԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է ՄԱՐԴ ԱՊԱՀՈՎԵԼԱդրբեջանցիներին տրված հայկական անձնագրերը «կրակելու» են երկրորդ անգամՎրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոններըՀոգեւորականի մահվան ուղիղ պատասխանատուն օրվա իշխանությունն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավորությամբԱրցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով. Mediaport
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ