Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել Միքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում» Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրան Ահա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին Պետրոսյան Կապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. Ջամալյան Դատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. Մալյան


Դեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը. միջազգայնագետ

Միջազգային

Մոսկվայում կայացած Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումից հետո՝ ստորագրված 4 կետից բաղկացած հայտարարության համաձայն, կողմերն ընդհանուր հայտարարի են եկել տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում: Ոմանք խիստ ոգեւորված են ճանապարհները բացվելու հնարավորությունից, մյուսներն արդեն Ադրբեջանի հետ առեւտուր անելու մասին վերլուծություններ են կատարում, իսկ գերիների հարազատների հույսը շարունակում է մնալ Աստված:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք արեւելագետ-միջազգայնագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

- Շատ ցավալի եւ զարմանալի է, երբ պատերազմի հետեւանքով ունենք գերիներ եւ անհետ կորածներ, իսկ պաշտոնական Հայաստանի կողմից հնչում են Ադրբեջանի հետ սահմանների բացման եւ առեւտուր անելու մասին հայտարարություններ: Լավ, մի՞թե մարդ չեն, այլ ռոբոտից են առաջացել: Էլ ի՞նչ պետք է լինի, դեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը: Երբ հայերս խոսում էինք ցեղասպանության, պանթուրանիզմի մասին, օտարազգիները մեզ հաճախ ասում էին՝ չափազանցնում եք, որովհետեւ ունեք 100 ամյա կոնֆլիկտ եւ այլն: Ի դեպ, սա նաեւ տեղի ունեցավ Սիրիայում, երբ հայ պատվիրակությունն Ասադի մոտ գնաց՝ պաշտոնապես հայտնելու, որ դուք սխալ եք անում՝ բացելով սահմանները, տնտեսությունը եւ արագ երկկողմանի գործարաններ, գրասենյակներ կառուցելով Թուրքիայի հետ: Հայերն այն ժամանակ ասացին, որ մենք լավ ենք ճանաչում թուրքերին եւ դուք սխալվում եք՝ նման որոշում կայացնելով: Այն ժամանակ էլ հայերին ասացին, թե չափազացնում եք, բայց փաստը ցույց տվեց, որ հայերը ճիշտ էին: Արդյունքում Թուրքիայի սահմանների բացման եւ տնտեսական շատ արագ գործընթացների հետեւանքով Սիրիայի նման հզոր ազգային տնտեսությունը տուժեց եւ չկարողացավ դիմակայել, որովհետեւ շատ պարզ է՝ ինչքան էլ Սիրիայի տնտեսական ներքին, ազգային ապրանքների որակը լավ լիներ, գները՝ հարմար, բայց Թուրքիան արտադրում էր շատ ավելի մեծ քանակությամբ: Այդ իսկ պատճառով ներկրողի համար շատ ավելի հարմար էր, որ ավելի էժան ապրանք լինի եւ կարողանա ավելի մեծ օգուտ ստանալ, ինչը շատ բնական է: Իսկ պատկերացնո՞ւմ եք, երբ նույնը Հայաստանում տեղի ունենա, երբ մեծ հաշվով մենք տնտեսություն չունենք: Սրա մասին լուրջ խորհել է պետք՝ հաշվի առնելով Սիրիայի փորձը: Հիշեցնեմ՝ Սիրիան նաեւ տուժեց թուրքական ապրանքների հոսքի հետեւանքով, ապա առաջացան ներքին խնդիրներ: Այնպես որ, կարծում եմ՝ տնտեսագետները պետք է լուրջ հաշվարկներ անեն, թե ինչ տնտեսական վնասներ կարող է այս ամենն ունենալ՝  տնտեսական դաշտի վրա:

- Պարոն Կոստանյան, իսկ քաղաքական առումով ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ, ընդ որում՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում:

- Էլի հանգում ենք նույն խնդրին, ինչ 2008 թվականին սկսված ֆուտբոլային դիվանագիտությունն էր: Բայց հիմա կարծում եմ՝ Թուրքիան շատ ավելի ագրեսիվ պահանջներ է դնելու, քանի որ կարողացավ մուտք գործել մի պատերազմի մեջ, որի իրավունքը չունեին: Սա նրա պատերազմը չէր, ավելին՝ նրա մասնակցությունը միջազգային իրավունքի խախտում էր, բայց կարողացավ տնօրինել այդ պատերազմը օդային եւ այլ ճանապարհով: Մինչդեռ այսօր Թուրքիային մեղադրող էլ չկա: Ավելին՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հեռախոսազանգ է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ իրար հետ քննարկում են Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները: Հետեւաբար, հիմա ավելի սխալ է գնալ Թուրքիայի հետ բանակցությունների, որովհետեւ Թուրքիան հստակորեն պետք է կարողանա պարտադրել ներկայիս հայաստանյան իշխանություններին, որ հայությունն այլեւս ոչ մի իրավունք չպետք է ունենա պահանջելու իր պատմական Արեւմտյան Հայաստանի հողերը:

- Իսկ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում՝ ինչպե՞ս կարող է անդրադառնալ ճանապարհների ապաշրջափակումը:

- Մենք ամեն ինչ արեցինք, որ հանուն Թուրքիայի մուտքի այս տարածաշրջան՝ օտարենք Իրանին, որը մեր բարեկամ երկիրն է: Այսօր երբ ուսումնասիրում ենք Մեղրիի քարտեզը երկաթգծի, որը հրապարակվեց, տեսնում ենք, որ Սյունիքը դառնում է ոչ կարեւոր մի տարածք Իրանի համար: Իրանն այլեւս կարող է Նախիջեւանով իր տրանսպորտի խնդիրները լուծել: Ապագայի այդ քարտեզին նայելով՝ ինչքան էլ երկաթգիծը տանում է դեպի Ռուսաստան, ինչի համար շատերն այսօր ոգեւորվել են Հայաստանում, պետք է հիշել, որ Ռուսաստանը չէ մեր հարեւանությամբ, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ երբ դու օտարում ես Իրանին եւ տալիս ես նրան այսպիսի մինիմալ դերակատարություն քո տարածաշրջանում, փաստորեն, ստացվում է, որ այսօր մեր գոյության միակ գրավականը սովից չմեռնելու դառնում է Թուրքիան: Ու այսքանից հետո՝ առանց ամաչելու անում են հայտարարություններ, թե տարածաշրջանը պետք է շատ արագ զարգանա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի ՀոխիկյանԻ՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներինԵվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակելԶոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա»Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին«Փաստ». Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածելԱ՛յ ոչնչություններ, մի մեքենա էլ չունեի՞ք որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը. Տիգրան Ներսիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ