Ֆեյսբուքը և Ինստագրամն արգելափակել են Թրամփի էջերը
Միջազգային
Ֆեյսբուքը և Ինստագրամն արգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվիները։
Սոցցանցերի ադմինիստրացիան այս թեմայի վերաբերյալ պաշտոնական որևէ տեղեկատվություն դեռ չի տարածել։
Ներկայումս Թրամփի էջերը հասանելի են և սոցցանցի օգտատերերը կարող են դիտել այն, բայց հայտնի չէ՝ Թրամփը կարող է նոր հրապարակումներ կատարել, թե ոչ։
Հունվարի սկզբին Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի էջն արգելափակված կմնա այնքան ժամանակ մինչև վերջինս լքի պաշտոնը։