«Փաստ». Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել, թե, ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փորձագետները, քաղաքական ուժերը եւ հասարակության ստվար մասն արձանագրում է, որ ՀՀ-ում ներկայումս անիշխանություն է. բոլոր պետական գերատեսչություններում բարձիթողի իրավիճակ է, շատերը խուսափում են կոնտակտի մեջ մտնել ու ասոցացվել իշխանական ներկայացուցիչների հետ։
Սակայն Նիկոլ Փաշինյանն ու թիմի «հունանավետիսյանական» ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ նորմալ է եւ կյանքն ընթանում է իր բնականոն հունով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ եւ թեզեր։
Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաեւ հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում