Բարեգործական համերգ՝ նվիրված պատերազմում զոհված զինվորների վառ հիշատակին
Մշակութային
«Հայաաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագրի աշխատակազմի նախաձեռնությամբ` հունվարի 30-ին, ժամը` 19.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայոց բանակի օրվա կապակցությամբ եւ պատերազմում նահատակված զինվորների վառ հիշատակին նվիրված բարեգործական համերգ։
Հայոց բանակին ու քաջարի հայ զինվորին նվիրված, ինչպես նաեւ ռազմահայրենասիրական սիրված կատարումներով հանդես կգան՝ Նարե Գեւորգյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Հայկ Ղեւոնդյանը, Գայա Արզումանյանը, Ավո Ադամյանը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Մանչը, Անետ Աղաբեկյանը, Սաս Շախպարյանն ու Արշակ Ստեփանյանը եւ այլք։
Համերգի հասույթն առանձին ֆինանսական աջակցության տեսքով կտրամադրվի պատերազմից վերադարձած եւ վերականգնողական բուժում ստացած սոցիալապես, անապահով զինվորների ընտանիքներին:
Տոմսերը ամրագրելու համար կարող եք զանգահարել՝ 043 501 501: