Խոցելի հատվածներ շատ եմ տեսնում, կազմակերպչական շատ խնդիրներ կան. Ֆրանսիահայ անվանի սրտային վիրաբույժը ՀՀ առողջապահական համակարգի մասին
Առողջապահական«ՀՀ-ի առողջապահության ոլորտում խոցելի հատվածներ շատ եմ տեսնում, կազմակերպչական շատ խնդիրներ կան, որոնք կարծում եմ թերի են` փոփոխելու շատ բան կա: Որոշակի բյուրոկրատիզմ կա արտահայտված: Կարծում եմ, որ լավ կլինի, որ այդ փոփոխությունները իրականացվեն, որպեսզի առողջապահական համակարգը մոտ գա ժողովրդին», -«Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով ՀՀ-ի առողջապահական համակարգին, ասաց այս օրերին «Իզմիրլյան» բկ-ի տնօրեն, պոֆեսոր Արմեն Չարչյանի հրավերով ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի «Ժորժ Պոմպիդու» հիվանդանոցի սրտային վիրաբույժ, հայազգի ճանաչված մասնագետ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: