Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ Իսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլին Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենան Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել Մոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներ Միքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում» Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու


ՍՏԱՀԱԿՆԵՐԸ` ՀՈՂԱՏՈՒԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ

Վերլուծություն

Տխրահռչակ Շիշ բռնողը` երեսփոխան Հայկ Սարգսյանը, ով հայտնի է իր ծայրահեղ ցինիզմով ու լպիրշությամբ, ԱԺ-ում անցավ հերթական կարմիր գիծը` իրեն ոտնձգություն թույլ տալով օրենքով եւ միջազգային համաձայնագրերով հատուկ պաշտպանության տակ գտնվող կատեգորիայի` լրագրողների հանդեպ: Քիչ էր, որ նա լրագրողներին մեղադրեց «թալանված փողերով վարձատրվելու» մեջ, սույն արարածը նաեւ ազատություն տվեց իր ձեռքերին` խլելով հարց տվող լրագրողի խոսափողը եւ փակվելով սեփական սենյակում...

Եվ ով է իրեն թույլ տալիս բարբաջել «թալանի» մասին` հարկատուի հաշվին պարեւավճարներ ծծելով զբաղվող մեկը, ում անօրինական բիզնեսների մասին տեղեկություններով լեցուն է մամուլը, ում հայրն ունի հին եւ քյառթու թոշակաթալանիչի համբավ: Կերպարանք, որի խուլիգանական վարքագծի մասին փաստական նյութերով լեցուն է համացանցը, ում զվարճանքների պատկերները անառակաբարո աղջիկների հետ տեսել են համացանցից օգտվող գործնականում բոլոր քաղաքացիները, ով աղջիկների էր էքսկուրսիայի տարել իրեն «մեխի գլխի» պես պահող նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր: Եվ վերջապես, նա, ում մասին հայկական Ֆեյսբուքի կեսը ենթադրել էր, թե իբր ծեծելով սպանել է տվել եւ կամրջից նետել է տվել այն քաղաքացուն, ով ԱԺ ներխուժած ժողովրդի հետ գալով, բազմել էր Արարատ Միրզոյանի բազկաթոռին: Ակնհայտ է, որ լրագրողների դեմ ապօրինի ոտնձգություն կատարելու համար նա չի պատժվի, քանզի նա Նիկոլին պետք է որպես «պատժիչ բրիգադի» պարագլուխ: Հիշո՞ւմ եք Միքայել Մինասյանի բացահայտումը, որ իր 8 տասնյակ «ուսապարկ» երեսփոխաններին հողատու դավաճանը պահում է շանտաժի ու կոմպրոմատների միջոցով: Չար լեզուներն ասում են, որ նրանց ահաբեկելու եւ շանտաժային ճնշման գործը Նիկոլը պատվիրակել է հենց Շիշ բռնողին: Հետեւաբար, այս կերպարանքին ներվելու է ցանկացած հանցանք եւ զանցանք, քանզի նա օդուջրի պես պետք է Նիկոլին: Իսկ Նիկոլին արդեն Մոսկվայից պաշտոնապես «դեղին քարտ» են ցույց տալիս` ՌԴ ԱԳՆ-ն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը փաստորեն Նիկոլին ուղիղ տեքստով մեղադրեցին սուտ խոսելու մեջ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն արձանագրում է. «Կապիտուլյանտ Նիկոլի մամլո խոսնակը հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում պատասխանել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին, ով մեղադրել էր դավաճան Նիկոլին ապատեղեկատվություն տարածելու մեջ` կապված բանակցային գործընթացում Արցախի ապագա կարգավիճակի հետ... Մանեն, անհրաժեշտ չհամարելով մեկնաբանել իր շեֆին ստախոսության մեջ մեղադրանքներին` փաստացի ընդունում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ճիշտ է, եւ Նիկոլը ստել է, եւ պատասխանելու դեպքում պատկերացնում է, ինչ արձագանքի կարժանանա...»: Այսինքն` հողատուի աթոռը երերում է: Դրան Նիկոլը պատասխանում է` դատական համակարգ խցկելով տխրահռչակ Ջհանգիրյանի եւ տարատեսակ Սորոսի վաստակներին, քանզի փորձում է հետ բերել վերահսկողությունը իրեն չենթարկվող դատական համակարգի հանդեպ:

Ըստ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի. «Շատերս ենք կանխատեսել, որ մեր ջախջախված պետականության վերջին առողջ կղզյակները ենթարկվելու են ամենայն հայոց դավաճանի ու նրա ուսապարկների հարձակմանը: Այդ կղզյակների շարքում առաջինը Դատական իշխանությունն է, որ վերջապես վերածվել է քաղաքական իշխանության իրական հակակշիռի ու զսպման մեխանիզմի: Ինչպե՞ս է ընթանում Դատական իշխանության նկատմամբ հայոց պետականության թշնամիների «գրոհը»: Երեք ուղղություններով.

1) Դատական համակարգի համալրում ազդեցիկ յուրայիններով` անկախ այդ մարդկանց համբավից: Վառ դրսեւորումը Գագիկ Ջհանգիրյանի «ուսապարկային» առաջադրումն է` Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:

2) Օրենք փոխելով` «անհրաժեշտ» ոլորտների հանձնում յուրային դատավորներին: Վառ դրսեւորումը Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են, որոնք նախատեսում են ձերբակալությունների, կալանքների, խուզարկությունների քննությունը հանձնել նոր ձեւավորվող «հակակոռուպցիոն դատարանին»:

3) «Անցանկալի» դատավորների գործունեության խոշորացույցով ուսումնասիրություն, եւ դրա արդյունքում կարգապահական վարույթների հարուցում արդարադատության նախարարության կողմից: Արդեն սկսել են կամայական վարույթների հարուցումը երկար տարիներ առաջ կայացված դատական ակտերի վերաբերյալ:

Իհարկե, «արծրունական» քարոզչությունն այս ամենը ներկայացնելու է «կոռուպցիայի դեմ պայքարի», «ինստիտուցիոնալ բարեփոխումների» ու նման այլ զահրումարի «սոուսի» ներքո: Բայց իհարկե բոլորիս համար էլ պարզ է, որ այդ բառակույտերը ընդամենը շղարշ են հայոց պետականության թշնամիների իրական նպատակները քողարկել փորձելու համար: Այնուհանդերձ, մեր դատական համակարգը վստահաբար արդեն հասցրել է ձեւավորել բավարար իմունիտետ` այս հակապետական գրոհներին դիմագրավելու համար: Ավելին` մեր հանրության առողջ ու արժանապատիվ հատվածն էլ վստահաբար «ձեռքերը ծալած չի նստելու» եւ պաշտպանելու է իր պետականությունը ազգադավների ոտնձգություններից»: Իսկ Իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանը փաստում է «հակակոռուպցիոն դատարանի» ստեղծման հակասահմադրականությունը, ինչպես նաեւ զգուշացնում, որ այդ մարմինը վերահսկվելու է արտերկրյա դոնորների կողմից: Արգահատելի կերպարների վրա հենվելու վառ օրինակ է նաեւ Արգիշտի Քյարամյանի սպասվող նշանակումը Հակակոռուպցիոն հատուկ մարմնի ղեկավարի պաշտոնում: Մարդ, ում կենսագրությունն ու գործունեությունը, մեղմ ասած, առավել քան մութ է, եւ ում անվան հետ է կապվում նաեւ Շուշիի միտումնավոր հանձնումը: Կարճ ասած, հողատու Նիկոլը վերջին ճիգով փորձում է պատժիչ լիազորություններով օժտել վերջնական ստահակների, ովքեր սահմանադրական կարգի վերականգնումից հետո միանշանակ շալակելու են ցմահ բանտարկությունը: Հենց ստահակներն են դավաճանի վերջին ապաստարանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհԻսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլինՌեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ըԱլիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի ՀոխիկյանԻ՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներինԵվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ