Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Խելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». Եփրիկյան Էդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխին Հայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներ Հայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետ Փաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Նախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն է Ամուլսարի հանքի շահագործման հարցում այս պահին հստակություն չկա «Բիլայնի» վաճառքի գործարքի քավորը Ավինյա՞նն է


Նիկոլը դեռ փորձում է սորոսական կեղտոտ խաղը շարունակել

Ներքաղաքական

Եվ այսպես, Մոսկվայի եռակողմ հանդիպումը կայացավ: Իհարկե, կան նաեւ որոշ ստվերային շերտեր (չմոռանանք, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը տեւեց 4 ժամ), սակայն դրանք էլ կամաց-կամաց պարզ կդառնան: Իսկ այդ դետալներն այս պահին չափազանց կարեւոր են, հաշվի առնելով, որ մոսկովյան հանդիպումը մի շարք հարցերի պատասխանները տվեց, սակայն նոր հարցեր առաջ քաշելով:

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Սակայն մինչ մոսկովյան հանդիպման այդ դետալներին հասնելը, նախ ֆիքսենք, թե ինչ պատկեր ունենք այս պահին: Գլոբալ իրավիճակը, եթե Ղարաբաղի սահմանների մի քիչ այս, մի քիչ այն կողմ լինելը մի պահ մոռանանք, հետեւյալն է:

  1. Ռուսաստանին հաջողվեց հարավկովկասյան տարածաշրջանի հարավային հատվածում զորքեր տեղակայել, ինչի ուղղությամբ ակտիվորեն աշխատում էր հատկապես վերջին տարիներին, ավելի ստույգ՝ Սիրիա մուտք գործելուց հետո:
  2. Արցախումտեղակայվածռուսականբանակըօրգանական, չընդհատվողկապիմեջէՌԴհայաստանյանռազմաբազայիեւՀՀսահմաններըպաշտպանողսահմանապահկառույցներիհետ: Այսինքն, ռուսականռազմականվերահսկողությանգոտինսկսվումէՀայաստանիհյուսիսից՝ՎրաստանիսահմանիցեւհասնումմինչեւՄեղրիով՝ԻրանիսահմանուԱրցախ: Իսկդառազմականտերմինալոգիայովնշանակումէպաշտպանականգիծ, որը, իդեպ, հնարավորությունէտալիսվերահսկողությանտակպահելողջՀարավայինԿովկասը: Իհարկե, ՀարավայինԿովկասասվածիմեջկանաեւՎրաստանը, որինդեռկանդրադառնանք:
  3. ՌուսականայդռազմականգիծըփաստացիուղղվածէԹուրքիայիդեմ, որը, թեեւՌԴ-իհետունեցածորոշակիջերմկապերի, չմոռանանք, որիվերջոՆԱՏՕ-ականերկիրէ: ՈւմյուսկողմիցռուսականուժերնանմիջականշփմանմեջենփաստացիդաշնակիցԻրանիբանակիհետ: Այսինքն, ՆԱՏՕ-իանմիջականհարեւանությամբ՝ռուս-իրանականնմանդաշնակցայինռազմականշղթանՀայաստանիհյուսիսիցհասնումէմինչեւՊարսիցծոց, գումարածՍիրիայիռուսականուժերնուդաշնակիցսիրիականբանակը: Իհարկե, մինչայսէլկարայդշղթան: ՍակայնԱրցախումթուրք-ՆԱՏՕ-ականուժերիտեղակայմանեւԱդրբեջանիՆԱՏՕ-ականացմանմիջոցովայդշղթանճեղքելուռեալվտանգէրստեղծվել, որըկանխվեց` թուրքականիփոխարենռուսականզորքերտեղակայելումիջոցով:
  4. Այս իրավիճակում Թուրքիան իրեն կտեսնի որպես ՆԱՏՕ-ական երկիր, թե ՌԴ-ի հետ  սերտ համագործակցող, Անկարայի որոշելիքն է: Զուտ ռազմական առումով պատկերը սա է: Քաղաքական առումով որոշակի տարբերություններ կան: Ալիեւն ու Նիկոլը Մոսկվայում հանդիպելով Պուտինի հետ եւ ստորագրելով հերթական համաձայնագիրը, ցույց տվեցին, որ ներկա իրավիճակում գործում են նույն աշխարհաքաղաքական դաշտում: Բայց այն, որ իրավիճակի փոփոխության կամ Արեւմուտքի ու Թուրքիայի գործողությունների արդյունքում երկուսն էլ ի զորու են գնալ վեկտորի կտրուկ փոփոխության, դա եւս կասկածի տեղիք չի տալիս: Ընդ որում, ինչպես փորձը ցույց է տալիս, Ալիեւը սեփական պետության շահերից ելնելով, իսկ Նիկոլն անգամ պետական շահերը անդունդը գցելու գնով: Վերջապես, բնականաբար, ՌԴ-ի խնդիրն է այս պահին առկա քաղաքական ստատուս-քվոն պահպանելը եւ զարգացնելը, որի համար բանակի առկայությունը թեեւ պարտադիր, բայց ոչ բավարար պայման է: Պետք են այլ մեխանիզմներ, եւ նման պայմաններում լավագույնը տնտեսական լծակն է: Եվ այն, որ մոսկովյան փաստաթղթի առանցքը հենց տնտեսությունն էր, իր տրամաբանությունն ունի նաեւ ՌԴ-ի տարածաշրջանային դիրքերն ամրապնդելու տեսանկյունից:

    ԱԼԻԵՎԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ

    Ակնհայտորեն Մոսկվայում առավել քան ոգեւորված տեսք ուներ ¥կամ գուցե այդպես էր ներկայանում¤ Իլհամ Հեյդարովիչը: Նրա հայտարարությունների եւ Հայաստանին ուղղված մեսիջների իմաստը սա էր՝ կռվեցինք, վերջացրինք, հիմա պետք է հաշտվել, ճանապարհները բացել եւ սկսել փող աշխատել: Ըստ Ալիեւի՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը «կարող է մեծ դինամիկա հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաեւ ամրապնդել անվտանգությունը: Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ մեր հարեւան ժողովուրդների շահերին: Համոզված եմ, որ հարեւան երկրները նույնպես ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային միջանցքների ստեղծմանը եւ տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծմանը մեր տարածաշրջանում...»,- հայտարարեց Ալիեւը հանդիպմանը հաջորդած եռակողմ ասուլիսում: Եվ անգամ Արցախի հետ կապված Ալիեւը որեւէ խնդիր չի տեսնում, քանի որ, ըստ նրա. «Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին...»:

    Բայց ահա այստեղ է, որ հասնում ենք այն հարցերին, որոնց մասին խոսեցինք: Ամբողջ խնդիրն այն է, որ Ալիեւը նաեւ պետք է բացատրի՝ այդ ի՞նչ վերջնարդյունքներով է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում»: Ավելին, եթե մնացել է, ապա այնտեղ ի՞նչ են անում ռուս խաղաղապահները: Իսկ իրականությունը հետեւյալն է. թեկուզեւ մասնատված, սակայն Արցախն այսօր գոյություն ունի, այնտեղ բնակվում են հայեր: Իսկ դա նշանակում է, որ արցախյան հակամարտությունն իրականում ավարտված համարելու համար պետք է հաշտության պայմանագիր, որտեղ հստակ կֆիքսվի Արցախի եւ նրա բնակչության կարգավիճակը՝ այն անկախ պետությո՞ւն է Հայաստանի կազմո՞ւմ, Ադրբեջանի՞ կամ միգուցե Ռուսաստանի՞: Ի վերջո, երբ Ալիեւը խոսում է «տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծումից», ապա դա իրատեսական կարող է լինել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական հարաբերությունների ստեղծման դեպքում, որի հիմքերի հիմքը միմյանց, այսինքն՝ կոնկրետ սահմաններ ճանաչելն է: Իսկ առանց դրա ինչպե՞ս է գործելու «տրանսպորտային ցանց» ասվածը, օրինակ, որտե՞ղ են լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մաքսակետերը: Կամ եթե չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական հարաբերություններ, առաջ են գալիս նաեւ այլ հարցեր: Ենթադրենք, գործարկվում է մեկ կամ երկու ճանապարհ, որոնց տրվում է տրանզիտային նշանակություն՝ պարզապես առանց մաքսակետի տրանզիտային բեռներ են տեղափոխվում Հայաստանից Նախիջեւան-Ադրբեջանով՝ Ռուսաստան եւ Ադրբեջանից՝ Հայաստանով դեպի Նախիջեւան եւ միգուցե՝ Թուրքիա: Մի կողմից, սա արդեն «լայն ցանց չէ»: Մյուս կողմից, առանց պաշտոնական հարաբերությունների, պետք է գործեն անվտանգության այլ երաշխիքներ: Հիշենք՝ անգամ խորհրդային տարիներին Մեղրիից հաճախ էին գնացքները Նախիջեւանով Հայաստան հասնում ջարդված: Հիմա ո՞րն է երաշխիքը, որ այդ բեռները տեղ կհասնեն: Վերջապես, լինելո՞ւ են նաեւ ուղեւորափոխադրումներ, ասենք՝ Երեւանից գնացքով Մոսկվա կամ Անկարայից գնացքով Բաքու: Կարո՞ղ են այդ ուղեւորները ճանապարհին գնացքից իջնել ո՞ւ անվտանգության երաշխիքով: Այս կարգի խնդիրները կարելի է լուծել, ասենք, Մոսկվայի խաղաղապահ միջամտությամբ, ինչպես Արցախում է: Բայց այդ դեպքում խաղաղապահները պետք է ինչ-որ մեխանիզմով գործեն տվյալ ուղու ողջ երկայնքով մեկ՝ Հայաստանում, Նախիջեւանում, Ադրբեջանում: Կարճ ասած, Ալիեւի ասած` «լայն ցանցը» կպահանջի կա՛մ Արցախի հետ կապված վերջնական պայմանագրային հստակեցում, կա՛մ էլ ինչ-որ միջանկյալ տարբերակ, թե՝ Արցախը թողնում ենք մի կողմ եւ կարգավորում մնացած հարցերը: Սակայն այս երկրորդ տարբերակին Ալիեւը կհամաձայնվի՞, երբ արդեն հասցրել է ի լուր Ադրբեջանի հաստատել, թե արցախյան հարցը վերջնականապես լուծել է իրենց օգտին: Իհարկե, կարելի է մտածել, որ Նիկոլն այս անգամ էլ Մոսկվայում կնքված պաշտոնական փաստաթղթից զատ ինչ-որ «բանավոր համաձայնություններ» է ձեռք բերել՝ Արցախի այս մնացորդներն էլ Ադրբեջանին թողնելով: Բայց այս սցենարին գործնականում բացառվում է, որ Մոսկվան համաձայնվի: Պարզապես Ալիեւի երազած լուծման դեպքում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում դառնում է անիմաստ, եւ եթե ոչ այսօր-վաղը, ապա հինգ տարուց Բաքուն, իհարկե, այդ հարցը կբարձրացնի:

    ՆԻԿՈԼԸ ՆՈՐԻՑ ԻՐ ԴԵՐԻ ՄԵՋ Է

    Այսպիսով, եթե ընդունենք, որ Ալիեւը Մոսկվայի հետ «բլեֆի» չի գնում եւ իրոք կենտրոնացել է առկա ստատուս-քվոն պահպանելով՝ փող աշխատելու գաղափարի վրա, ապա կարելի է ենթադրել, որ նա համաձայն է Արցախի ներկա վիճակը առանց որեւէ հստակեցման պահպանելու հետ, որը, թերեւս, նաեւ Մոսկվայի համար է ամենաընդունելի տարբերակը: Եթե ռեալ գնահատենք, հաշվի առնելով, որ առկա ստատուս-քվոն փոխելու ռեսուրս այս պահին պարզապես չունենք, առավել եւս, որ այդ ստատուս-քվոն պահպանվում է նաեւ ՌԴ-ի կողմից՝ խաղաղապահ ուժերի միջոցով: Սակայն այս դեպքում արդեն տարօրինակ է հնչում համատեղ ասուլիսում Նիկոլի հայտարարությունը, որով նախ արդարացիորեն ֆիքսելով, որ՝ «Դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Այս խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է», այնուամենայնիվ, փորձում է այդ լուծումն էլի կապել Մինսկի խմբի համանախագահության հետ: Եվ պարզ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է սպասում Նիկոլը մյուս երկու համանախագահներից՝ Փարիզից եւ Վաշինգտոնից, ովքեր պատերազմի ժամանակ ոչինչ չկարողացան կամ չցանկացան անել եւ հանգիստ սպասում էին, թե երբ Ադրբեջանը կգրավի Ստեփանակերտը, ու այնտեղ կտեղավորվեն ՆԱՏՕ-ական Թուրքիայի զորքերը: Ինչ է ստացվում. ՌԴ-ն եռակողմ հանդիպում կազմակերպելով եւ տարածաշրջանային նշանակության հայտարարություն ստորագրելով` ցույց է տալիս, որ իրեն է տեսնում «միակ ջութակահարի» դերում: Իսկ ահա Նիկոլը, որ մի կողմից՝ ստորագրում է այդ համաձայնագիրն ու Ռուսաստանին համարում է Հայաստանի ռազմավարական կարեւորագույն գործընկեր, փորձում է Ստեփանակերտում ՆԱՏՕ-ական Թուրքիայի տեղավորվելուն այդպես սպասող Փարիզին եւ Վաշինգտոնին նորից ներքաշել արցախյան գործընթաց: Թե ինչ տեղի կունենա, եթե իրոք վերսկսվի ՄԽ-ի գործունեությունը, դժվար չէ կռահել. հայտնի անիմաստ հանդիպումների շարք, որոնք հասցրեցին նախ 2016, ապա՝ 2020թ. պատերազմին: Այն տարբերությամբ, որ այս անգամ չունենք ո՛չ նախկին ռազմական ուժը եւ ո՛չ էլ մեզ ձեռնտու տարածքներն ու պաշտպանական բնագծերը: Բայց մյուս կողմից դա ուղիղ ճանապարհ է գլոբալ իրավիճակը փոխելու, այն է՝ ռուս խաղաղապահների փոխարեն Ստեփանակերտում թուրք-ՆԱՏՕ-ական ուժեր տեղակայելու համար: Կարճ ասած, արցախյան խնդրի այն վերջնական լուծումը, որը ժամանակին մատնանշում էր Բայդենը, չստացվեց, ու հիմա ՄԽ-ին դիմելը «Արցախի կարգավիճակ» գեղեցիկ փաթեթավորմամբ, դրա «կրկին փորձիր» տարբերակն է: Հաշվի առնելով նաեւ, որ միայն նման «վերջնական լուծման» դեպքում է հնարավոր դառնում ռուսներից պահանջել՝ նաեւ հայաստանյան ռազմաբազան հեռացնել. եթե չկա Արցախ, ո՞րն է ռազմաբազայի դերը: Հա, Հայաստանի անվտանգությունը: Բայց եթե Ալիեւն այսքան ջերմորեն է սկսել խոսել Հայաստանի հետ հարաբերություններից, ու Թուրքիան էլ նրանից հետ չի մնում, չէ՞ որ դա կարող է կամաց-կամաց նաեւ Հայաստանի բնակչության մոտ ամրապնդել անվտանգ լինելու գաղափարը: Առավել եւս, երբ մեր տեղական սորոսականությունն արդեն իսկ անցել է հին քարոզչությանը, թե՝ «թուրքն էլ առաջվա թուրքը չէ», իսկ «ռուսները եկել են մեզ ստրկացնելու»: Իսկ այն, որ հայաստանյան զգալի մասսաներ հերթական անգամ կտարվեն այդ քարոզչությամբ եւ վերջում նորից թուրքի իրական դեմքը տեսնելով, կսկսեն ռուսներից օգնություն աղերսել, դա էլ ենք քանիցս տեսել եւ կարող է նորից տեսնենք: Կարճ ասած, որ հայաստանյան սորոսականությունը, իհարկե, դրսի տերերի հրահանգներով փորձում է նույն խաղը վերսկսել, կասկածից դուրս է, որ մնում է օրակարգում: Իսկ մյուս կողմից` նույն Նիկոլը, ինչքան էլ որ ՄԽ-ից է խոսում, սակայն գլուխը կախ ստորագրում է ռուսներին հարկավոր փաստաթղթերը եւ դրանով դեռ ձեռ է տալիս նաեւ Մոսկվային: Ու հավանաբար այս վիճակը կպահպանվի, քանի դեռ վերջնական փաստաթուղթը, որը մոսկովյան այս համաձայնագրի հիման վրա մարտի սկզբներին չի ներկայացվի եւ ստորագրվի: Դրանից հետո, թերեւս, Մոսկվայի համար Նիկոլի պիտանելիության ժամկետը վերջնականապես կսպառվի: Թեեւ ռուսների համար կա նաեւ այլ խնդիր. ստորագրվելիք փաստաթղթերը, եթե սկսեն տնտեսական մեխանիզմները գործի դնել, իհարկե, նկատելիորեն կամրացնեն Մոսկվայի դիրքերը: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Նիկոլի փոխարեն չի գա նաեւ ընդդիմության շարքերում գործող ու ռուսամետի կերպար ստանձնած կրիպտոսորոսական  ինչ-որ ուժ, որը նիկոլյան խաղը չի շարունակի նորովի: Ելքը մեկն է՝ ՌԴ-ի հետ ամենասերտ ինտեգրումը, որ ամեն մի նոր իշխանավոր չկարողանա մի քանի միլիարդի դիմաց նոր խաղ սկսել եւ Հայաստանի հերթական կտորը վաճառքի հանել: Նաեւ հիշելով, որ պատերազմի ամենասեւ եւ ամենադավաճանական օրերին ռուսական դրոշն էր, որ առանց զորքի ներկայության կանգնեցրեց թշնամու հարձակումը:

    ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղըԽելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». ԵփրիկյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔՓաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ ԶԱՐՄԱՆՔԻմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերովՆախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն էԱմուլսարի հանքի շահագործման հարցում այս պահին հստակություն չկա«Բիլայնի» վաճառքի գործարքի քավորը Ավինյա՞նն է«ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄՏԱԾԻ, ԹԵ ՄԵԶ ՈՆՑ ԵՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ». ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԵԳՆՈՒՄ ԵՆՌուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ«Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԱՍՔ «ՇՊԻՈՆ ԱՐՈՅԻ» ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆԺողովուրդը պետք է ոտքի կանգնի. Իշխան Սաղաթելյան (yerkir.am)Անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դինԱրցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարությունՅուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակիՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՈՐԸ ՄԵԶ ՆԵԳԱՏԻՎ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ. ԱՍՏՂԱԲԱՆ-ԷԶՈԹԵՐԻԿՈւզում եմ հասկանալ, թե 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ. պատգամավորՄԻԱԿ ԶԵՆՔԸ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է. «ԲԺՇԿԻ ՄՈՏ» հաղորդաշարի շրջանակներում պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՆ էԿեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը. Նա Երևանում էԱրցախյան երկրորդ պատերազմը լակմուսի թուղթ էր, այն վեր հանեց մեր բոլոր խնդիրներըՊահեստազորի փոխգնդապետ Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղըԻ՞նչ են պատմում ընկերները Վիգեն Ստեփանյանի մասինԱրարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾՀայկական կողմի համար  կենսական անհրաժեշտություն  ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՄեղրիի տարածաշրջանում պատերազմում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքերի ժամանակ պայթյուն է եղել. shamshyan.comՄԵՐ ՀԵՐՈՍԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԸ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԱրարատ Միրզոյան, Վաղարշակ Հարությունյան, Տաթևիկ Ռևազյան. Սև ցուցակ-2020 Զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով այն ժամանան, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին. 19-ԱՄՅԱ ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄ ՀՈՎԻԿԻ ԲԱԲԱՅԱՆԻ սխրանքի ուղղին80 միլիոն կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանցLIVE. Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը «Իրավունքը» ցավակցում է Վիգեն Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներինԶորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն. Արտակ ԶաքարյանՀայրս Արցախում ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հան«Պարտադիր՝ ամեն առավոտ ձախ ոտքինը հանում եմ ու հագնում աջ ոտքին, իսկ աջ ոտքինը՝ ձախին». Հայկ Մամիջանյանը` իշխանության գործելակերպի մասինՄահացել է Վիգեն Ստեփանյանը««Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել». քննիչ հանձնաժողովի զեկույցըՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորներ հանելու որոշումը ժամանակավորապես կհետաձգվիԱվիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանինՔանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև․ Անդրանիկ ԹևանյանԱնձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավորՌուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆԱյն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք․ Սենոր Հասրաթյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода