Շատ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների հաստատման. Արտակ Բեգլարյան
Հասարակություն
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
«Շատ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ ու որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների հաստատման», - նշել է Բեգլարյանը: