Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Խելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». Եփրիկյան Էդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխին Հայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներ Հայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետ Փաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Նախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն է Ամուլսարի հանքի շահագործման հարցում այս պահին հստակություն չկա «Բիլայնի» վաճառքի գործարքի քավորը Ավինյա՞նն է


Հանրության մեջ մի կրիտիկական բազմություն կձեւավորվի, բայց վայ, եթե Նիկոլը մինչեւ այդ օրը մնա վարչապետ. Մկրտչյան

Հանդիպում

Մոսկվայում կայացավ Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, որի արդյունքում այս անգամ ստորագրվեց 4 կետից բաղկացած հայտարարություն: Ռուսաստանը գոհ է, Ադրբեջանը` բավարարված, իսկ Հայաստանը` գլխիկոր: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ»

– Պարոն Մկրտչյան, միակ մարդիկ, ովքեր հույսեր էին կապում Փաշինյանի վերոնշյալ հանդիպումից, գերիների հարազատներն էին, սակայն նա ասաց, որ «ցավոք, մեզ չհաջողվեց լուծել գերիների հարցը»: Ինչպե՞ս կգնահատեք հունվարի 11-ին տեղի ունեցած բանակցությունները:

– Սա ընդամենը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետի իմպլիմենտացիան էր: Ցավոք, օրակարգում չկար 8-րդ կետը, որտեղ գերիների եւ պահված անձանց փոխանակման հարցն էր, ընդ որում` արդեն ոչ թե փոխանակում պետք է ձեւակերպվի, այլ` վերադարձի հարց, որովհետեւ ունենք տասնյակ գերիներ Ադրբեջանում, իսկ մեզ մոտ չեն էլ բարձրաձայնել` որեւէ գերի կա՞ մեզ մոտ: Ամենայն հավանականությամբ` արդեն չունենք, ինչ ունեինք, վերադարձրեցինք: Ըստ էության, հունվարի 11-ին «Մեծ Թուրանի» գաղափարի իրականացման եւս մեկ կարեւոր խոչընդոտ հաղթահարեցին Թուրքիան եւ Ադրբեջանը: Իհարկե, սա տեղի ունեցավ Մոսկվայում եւ ռուսների նաեւ համաձայնությամբ: Կարծես թե, տնտեսական ապաշրջափակման համատեքստում է լուծվում այս հարցը, բայց ի վերուստ երբ նայում ենք արցախյան հիմնահարցի լուծման ամբողջ պատմությանը, երբեւէ չի եղել «Մեղրիի միջանցքի» հարցը: Կարող է վերջին ժամանակներում այն եղել է օրակարգում կամ դարձել է քննարկման առարկա` Լավրովի պլան եւ այլն, բայց սա վերջին 2,5 տարվա ընթացքում ոչ թե ռազմական, այլ մեր դիվանագիտության ահռելի պարտության արդյունքն է: Երբ շատ հաճախ խոսում են, թե ինչու պատերազմն ավելի վաղ շրջանում չդադարեցվեց, երբ գլխավոր շտաբը զեկուցեց այդ մասին կամ երբ Պուտինը հոկտեմբերի 19-ին` լույս 20-ին առաջարկեց ընդհատել այն եւ նման հնարավորությունը կար, ամենայն հավանականությամբ` կարող եմ կարծել, որ «Մեղրիի միջանցքի» հարց այդ վաղ շրջանի դադարման մեջ չկար: Հետեւաբար, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, երեւի, ուներ այլեւայլ պատկերացումներ Արցախի հարցի լուծման, եւ «Մեղրիի միջանցքն» իր ուղեղում նստած էր:

– Բայց հանրությանը փորձում են համոզել, որ սա այն չէ, ինչ Դուք մտածում եք: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն ամենայն պատասխանատվությամբ պնդում էր, թե ո՛չ Մեղրիի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին ստորագրված որեւէ դրույթ չկա:

– Ես ուշադիր կարդացել եմ հայտարարության 4 կետը, եթե «Մեղրիի միջանցք» չէ, ապա ի՞նչ է, եթե ձեւակերպումը հստակ ասում է` երկաթուղային եւ ավտոճանապարհային հաղորդակցման ուղիների գերակայության տակ ստեղծվում է հանձնաժողով` փոխվարչապետների ղեկավարությամբ, որոնց վրա հստակ ժամկետ է դրվում` մինչեւ փետրվարի 1-ը պետք է տեղի ունենա առաջին նիստը, որը պետք է ստեղծի մասնագիտական ենթահանձնաժողովներ եւ մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացնեն արդեն այն նախագծերը, որտեղ պետք է կատարվի շինարարությունը: Ենթադրում եմ` հաջորդ քայլը կլինի մի քանի ամսվա ընթացքում շատ արագ այդ ճանապարհների բացելը: Բնականաբար, դրանք տիեզերքով չեն ընթանալու կամ ստորգետնյա թունելներով, այլ` հողային մակերեւույթի վրայով, հետեւաբար սա միջանցք է, թող ավելորդ խոսքեր չասեն:

«ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԿՈՇՏ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»

– Ամեն դեպքում, հիմա ակտիվորեն քննարկվում է, թե տնտեսական կապերի ապաշրջափակման դեպքում` ինչպիսի՞ հնարավորություններ են մեզ համար բացվելու:

– Սա ծիծաղելի մի պատմություն է, այսինքն` հայկական բեռները կարող են Ռուսաստան գնալ Ադրբեջանի տարածքով, բայց եթե նույնիսկ գնում էլ է, ապա մենք դրա համար վճարում ենք, սակայն այս համաձայնագրերի համատեքստում, երբ մենք ճանապարհ ենք տալիս, գրեթե համարվում է իրենց սեփականությունը, եւ դրանց համար չեն վճարում մեր պետությանը: Առավել եւս` Ադրբեջանի տարածքներով ապագայում անցնող երկաթուղիներից եթե օգտվի հայկական կողմը, ապա դրանք ամբողջությամբ գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Բայց, չգիտես ինչու, Մեղրիի ճանապարհային միջանցքները գտնվում են ՌԴ վերահսկողության տակ, այսինքն` կարծես թե, դա այլեւս Հայաստան չէ: Այս առումով շատ մեծ վտանգներ կան, եւ եւս մեկ անգամ ուզում եմ հստակ մեր հանրության համար ասել, որ` այո, սա «Մեծ Թուրանի» գաղափարի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, որ Էրդողան-Ալիեւ դուետը կարողացավ վերջապես հասնել այդ զիջմանը: Հույս ունեմ` հայ ժողովուրդն իր մեջ դեռ կգտնի բավարար ուժ, որ թույլ չտա այդ շինարարությունն իրականանա:

– Եթե Փաշինյանը չլիներ հունվարի 11-ին բանակցողը, այլ մեկ ուրիշը, կարծում եք, որ բանակցությունների արդյունքը դեռ հնարավո՞ր էր մեզ համար ավելի շահեկան դարձնել:

– Երեք երկրների ղեկավարների ճեպազրույցին եւ առանձնազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ մեր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շատ թշվառ վիճակում էր հայտնվել` իր շարժուձեւով, ժեստիկուլիացիայով, անվստահ կեցվածքով: Իսկ Ալիեւը խրոխտ եւ պինդ կանգնած էր իր ոտքերի վրա, նույնիսկ Պուտինը խոսում էր, նա չէր էլ շրջվում հայացքով: Մեր վարչապետի պաշտոնը զբաղեցնողն անգամ իր խոսքի ընթացքում անընդհատ շրջվում եւ նայում էր Վլադիմիր Վլադիմիրովիչին: Ալիեւը խոսում էր հանրության հետ` հաստատական շեշտելով իր ուժեղ դիրքը, մինչդեռ մեր համապատասխան պաշտոնյան ծռմռվում էր, նայում ՌԴ նախագահին, կարծես թե, ամեն խոսքի համար նրանից համաձայնություն էր փորձում ստանալ: Եթե մեր հանրությունն ունենար բավարար հակազդման ուժ կամ այսօրվա քաղաքական ղեկավարությունն ունենար բավարար խելք եւ կարողություն ու ժամանակին հրաժարական տար այդ պաշտոնյան, այսօր բանակցությունների գնար մեկ ուրիշ պաշտոնյա, անշուշտ, կարծում եմ` որպես նոր սուբյեկտ, նախեւառաջ Վլադիմիր Պուտինի հետ կհստակեցներ օրակարգը եւ պայման կդներ, որ գալիս է խոսելու եւ, այո, նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի իմպլիմենտացիան անելու: Բայց մեկ պայմանով` սկսում ենք 8-րդ կետից, որովհետեւ այնտեղ մարդկանց կենսագրություններ են: Ճանապարհը կարող է մի քանի ամիս էլ սպասել, բայց գերին` չի կարող: Մարդիկ այնտեղ տանջվում են, անարգվում, մեր հարյուրավոր ծնողներին, որոնք օր առաջ իրենց որդիների վերադարձին են սպասում, մոլորեցրել են, թե «փրկիչը» պետք է գնա ու բերի նրանց, բայց հուսախաբվեցին: Նիկոլը շատ գեղեցիկ ձեւով փորձում է իր մանիպուլիացիաները շարունակել, բայց այլեւս սպառված է ամեն մի հնարավորություն` նրա հետագա պաշտոնավարման: Եվ եթե նորից ողջախոհություն չգտնի իր մեջ եւ կառչած մնա այդ պաշտոնին, կարող է շատ կոշտ հակազդեցություն լինել հանրության կողմից:

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ ԴԻՄԵԼ ՈՒԺԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ»

– Բայց տեսնում ենք, որ Փաշինյանը շարունակում է սոսնձված մնալ վարչապետի աթոռին, իսկ քաղաքական դաշտը, կարծես, հոգեվարքի մեջ է` չկա գաղափարական մրցակցություն եւ պայքար: Ի վերջո, ինչպե՞ս է շտկվելու իրավիճակը:

– Ցանկացած պետություն ունի իր ազգային, պետական, ռազմավարական գաղափարախոսությունը եւ դրա շուրջ էլ մոբիլիզացվում է հանրությունը եւ պետական ապարատը արդյունավետ աշխպատում է` հանուն իր հայրենիքի: Գերնպատակն այն է, թե ուր է գնում հանրությունը եւ պետությունը: Այդ թվում` նորանկախ Հայաստանը, 30 տարի գոյատեւում էր Արցախի գաղափարի շուրջ: Անցած 30 տարիների ընթացքում մեր գլխավոր գաղափարը եղել է Արցախի ինքնորոշման իրավունքը իրացնել եւ ստանալ անկախություն` որպես երկրորդ հանրապետություն, այսինքն` մեր նպատակը եղել է հայկական հարցի արցախյան դրսեւորման լուծման մեջ: Սա ստիմուլիզացրել է բոլորին, շատերս վատ ենք ապրել տնտեսապես, բայց մեր գերխնդիրը եղել է ուժեղ բանակ ունենալը, որ լուծենք հայկական հարցի արցախյան դրսեւորումը: Հիմա մի քանի պաշտոնյայի ձեռքով փակվեց այդ էջը: Չունենք ազգային նպատակ, հետեւաբար չենք կարող ունենալ ուժեղ պետություն, մնացածն ավելորդ խոսակցություններ են: Հիմա, իհարկե, կոտրված, հիասթափված մարդիկ մտածում են` դավաճանություն եղել է, թե` ոչ, այս հարցերին իրավապահ մարմինները գնահատական կտան, եթե, անշուշտ, իշխանափոխություն լինի: Բայց եթե մենք հիմա չձեւակերպենք նոր գաղափար, նոր սկզբունքներ եւ հանրությունով չմոբիլիզացվենք դրա շուրջ, ցավում եմ, բայց պետականության կորստի առջեւ ենք կանգնելու:

– Բոլորը բոլորի վրա «մունաթ» են գալիս, թե ինչու գործուն քայլեր չեք անում` այս իշխանությանը հեռացնելու համար, իսկ ժողովուրդն իրականում ոտքի չի ելնում, հրաժարական պահանջող հրապարակները չեն լցվում: Ինչո՞ւ:

– Հրապարակը մինչեւ 40 հազար մարդ հավաքվել է. այդպիսի ցուցիչ եղել է: Տասնյակ հազարները դեմ են Նիկոլին, բայց եղանակային պայմաններից ելնելով` հրապարակ չեն գալիս: Ի վերջո, հարյուր հազարավոր մարդիկ դժգոհ են հեռավոր մարզերում: Ամբողջ Սյունիքը ցույց տվեց, որ դժգոհություն ունեն վարչապետի աթոռը զբաղեցնողի հանդեպ եւ արգելափակեց նրա մուտքը: Մի՞թե իրենք մասնակից չեն հավաքներին, իհարկե` մասնակից են: Մշակութային տարբեր գործիչներ, Գիտությունների ազգային ակադեմիան, ԵՊՀ-ն հայտարարությամբ հանդես եկան, դրանք տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք դեմ են, բայց հրապարակ չեն գալիս, իրենք էլ իրենց պայքարի ձեւն այդպես են արտահայտում: Եվ թող Փաշինյանն իր ականջին օղ անի` երբ հանրության մեջ մի կրիտակական բազմություն կձեւավորվի, որը վստահաբար կարտահայտվի եւ կբացահայտի իր կարծիքը իր հրաժարականի հանդեպ, այդ ժամանակ հանրության մեջ ուժի կիրառումը կլեգիտիմանա: Բայց վայ, եթե Նիկոլը մինչեւ այդ օրը մնա հանկարծ վարչապետ: Պետք է հասկանա, որ այդ կրիտակական բազմությունն արդեն կա: Հենց եկավ այդ կրիտակական պահը, հանրության մեջ կձեւավորվեն խմբեր, որոնք կգնան ուժային լուծումների: Շեշտում եմ` մենք քաղաքական գործիչներս, չենք անի դա, այլ կանեն ուրիշ մարդիկ: Եվ չի բացառում, որ այդ ուժի կիրառումից հետո` քաղաքկիրթ լուծումներին կողմնակից քաղաքական գործիչները չդատապարտեն այդ ուժի կիրառումը, որովհետեւ իրենք արդեն ձեռնունայն էին մնացել եւ սպառվել էր պայքարի սահմանադրական ճանապարհը: Իրենք կարող են ուղղակի լռել եւ, ցավոք,  պետության ներսում կսկսվի քաոս եւ անկարգություն: Արի ու տես, որ հանրությանը հրահրում են դիմել ուժային մեթոդների եւ հիմա ամեն ինչ անում ենք, որ նման բան տեղի չունենա ու քաղաքակիրթ ու սահմանադրական ճանապարհով լուծում լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղըԽելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». ԵփրիկյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔՓաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ ԶԱՐՄԱՆՔԻմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերովՆախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն էԱմուլսարի հանքի շահագործման հարցում այս պահին հստակություն չկա«Բիլայնի» վաճառքի գործարքի քավորը Ավինյա՞նն է«ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄՏԱԾԻ, ԹԵ ՄԵԶ ՈՆՑ ԵՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ». ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԵԳՆՈՒՄ ԵՆՌուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ«Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԱՍՔ «ՇՊԻՈՆ ԱՐՈՅԻ» ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆԺողովուրդը պետք է ոտքի կանգնի. Իշխան Սաղաթելյան (yerkir.am)Անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դինԱրցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարությունՅուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակիՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՈՐԸ ՄԵԶ ՆԵԳԱՏԻՎ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ. ԱՍՏՂԱԲԱՆ-ԷԶՈԹԵՐԻԿՈւզում եմ հասկանալ, թե 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ. պատգամավորՄԻԱԿ ԶԵՆՔԸ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է. «ԲԺՇԿԻ ՄՈՏ» հաղորդաշարի շրջանակներում պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՆ էԿեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը. Նա Երևանում էԱրցախյան երկրորդ պատերազմը լակմուսի թուղթ էր, այն վեր հանեց մեր բոլոր խնդիրներըՊահեստազորի փոխգնդապետ Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղըԻ՞նչ են պատմում ընկերները Վիգեն Ստեփանյանի մասինԱրարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾՀայկական կողմի համար  կենսական անհրաժեշտություն  ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՄեղրիի տարածաշրջանում պատերազմում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքերի ժամանակ պայթյուն է եղել. shamshyan.comՄԵՐ ՀԵՐՈՍԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԸ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԱրարատ Միրզոյան, Վաղարշակ Հարությունյան, Տաթևիկ Ռևազյան. Սև ցուցակ-2020 Զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով այն ժամանան, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին. 19-ԱՄՅԱ ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄ ՀՈՎԻԿԻ ԲԱԲԱՅԱՆԻ սխրանքի ուղղին80 միլիոն կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանցLIVE. Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը «Իրավունքը» ցավակցում է Վիգեն Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներինԶորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն. Արտակ ԶաքարյանՀայրս Արցախում ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հան«Պարտադիր՝ ամեն առավոտ ձախ ոտքինը հանում եմ ու հագնում աջ ոտքին, իսկ աջ ոտքինը՝ ձախին». Հայկ Մամիջանյանը` իշխանության գործելակերպի մասինՄահացել է Վիգեն Ստեփանյանը««Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել». քննիչ հանձնաժողովի զեկույցըՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորներ հանելու որոշումը ժամանակավորապես կհետաձգվիԱվիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանինՔանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև․ Անդրանիկ ԹևանյանԱնձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավորՌուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆԱյն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք․ Սենոր Հասրաթյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода