Շատ ծանր վիճակում ենք հայտնվել. Արամ Սարգսյան
Ներքաղաքական
Մոսկվայում կայացած Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է 4 կետից բաղկացած համատեղ հայտարարություն, որը վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Անդրադառնալով վերոնշյալին` Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց, որ շատ ծանր վիճակում ենք հայտնվել:
– Աշխարհաքաղաքական այնպիսի պրոցեսներ են գնում, որին այսօր մեր իշխանություններն ուղղակի չեն էլ տիրապետում: Այս ամբողջը, ինչ գծվում է այսօր, տրանպորտային կոմունիկացիա եւ այլն, քարտեզի նոր ձեւավորումն է գնում, եւ Հայաստանն այդտեղ տեղ չունի: Հայաստանն ընդամենը մի տարածք է դառնալու, որտեղ չգիտես` ինչքան ու ինչ կարգավիճակով է լինելու: Սուբյեկտայնությունը կորցնում ենք, սուվերենությունը` եւս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ