Էդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխին Հայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներ Հայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետ Փաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Նախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն է Ռուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ «Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին Արցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարություն


ԵՐԿՈՒ «ՆԵՌ», ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՏԱՐԲԵՐ ԲՈՅԻ

Վերլուծություն

Այն, որը Նիկոլը դավաճան է, գիտեն բոլորը` բացառությամբ ընդհանրապես մտածելու ունակությունից զրկվածներից: Նրա հասցեին կիրառվող` արդեն լրիվ լեգիտիմացած ածականների պակաս էլ չկա: Արմեն Աշոտյանի թեթեւ ձեռքով լեգիտիմացվեց «հողատու օղռաշ» դարձվածքը, նրան վիժվածք է անվանում ամբողջ քաղաքական եւ հասարակական դաշտը, ոմանք ասում են «գլխավոր գերագույն վիժվածք», իսկ քրիստոնեական արժեքներն առաջնային համարողներից շատերը նրան Նեռ են կոչում: Խոշոր հաշվով, որեւէ ադեկվատ քաղաքացու, այդ թվում մեր ընթերցողներին, հարկ չկա բացատրելու, թե ինչու հողատուն օր առաջ, ժամ առաջ պիտի հեռացվի:

 

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՆԵՌ 1-Ի ՀԵՌԱՑՄԱՆԸ

Պետական դավաճանության գործը քննող ապագա տրիբունալը հաստատ փաստերի պակաս չի ունենալու: Բացահայտումներ են արել եւ անում հանրային բազում դեմքեր, բացահայտումներ է արել նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, ԱԱԾ նախկին տնօրեններ Արթուր Վանեցյանը եւ Միքայել Համբարձումյանը, պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ» սերիայում հեռուստաեթերում ներկայացնում է անթիվ մանրամասներ, քաղաքագետներն ու վերլուծաբանները փաստում են, որ Նիկոլն ադրբեջանաթուրքական գործակալ է: Իսկ Ֆեյսբուքում շրջանառվող բազում պիկանտ տեղեկատվական արտահոսքերը ակամա հանգեցնում են եզրակացության, որ Նիկոլի մասնակցությամբ քաղաքականությունը ոչ միայն անբարոյականություն է, այլեւ պոռնոգրաֆիա է...

Միակ հարցը հետեւյալն է` ինչո՞ւ նրան մինչեւ հիմա չի հաջողվել հեռացնել, թեեւ հողն ու աթոռը վառվում են նրա ոտքերի տակ, նա չի կարող ազատ տեղաշարժվել ՀՀ մարզերով, իսկ օդանավակայան հասնում է 1000 ոստիկանի ուղեկցությամբ... Իհարկե, հարցն ունի նաեւ արտաքին քաղաքական բաղադրիչ` տիկնիկավար Սորոս եւ գերտերություններ: Ակնհայտ է եւ Երրորդ հանրապետության կործանումը, ինքնիշխանության կորուստը` օրենքները գրվում են սորոսական օֆիսներում եւ ընդամենը Գուգլ թարգմանիչով թարգմանվում հայերեն, իսկ արտաքին-քաղաքական եւ անվտանգության հարցերը լուծում են ռուսները` առանց հարցնելու պաշտոնական Երեւանի կարծիքը: Թե ինչու են Նիկոլին պահում գլոբալիստները, հանրահայտ է` դեռեւս կիսատ է մնացել հայերին միջին գլոբալ անուղեղ բիոմասսայի վերածելու ծրագիրը, իսկ թե ինչու ռուսները չեն շտապում հողատուին ուղարկել հայտնի ռուսական հասցեով` փորձել է բացատրել քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Սակայն շատ էական են դավաճանի հեռացմանը խանգարող հենց մեր քաղաքացիների մի մասի հոգեբանական արգելքները: Ըստ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի. «Անկախացումից այս կողմ Հայաստանի ամենաթույլ ղեկավարը Նիկոլն է: «Միայն թե հները չվերադառնան» ասողներն, ըստ էության խոստովանում են, որ իրենց համար ավելի լավ է պետությունն ունենա թույլ ղեկավար, քան ուժեղ: Բայց երբ հարցնում ես նույն մարդկանց, թե ինչ հատկություններով օժտված ղեկավար են ուզում, սկսում են նկարագրել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ինչ-որ հիբրիդի, «...բայց որ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը չլինեն, «...բայց փորձառու լինեն: Ուժեղ լինեն: Լավ դիվանագետ լինեն: Ռուսների հետ լավ հարաբերություններ ունենան: Եվրոպայում էլ: ԱՄՆ-ում էլ: Ֆեյսբուքում ամբողջ օրը լռված չլինեն, քիչ խոսեն, շատ աշխատեն: Բոլտերը ձգեն», «...բայց հները չլինեն»: Եւ մինչ չկողմնորոշված կույսի պես իրենց պատեպատ են տալիս,  երկրի ղեկին մնում է թույլ, ապիկար, խաբեբա, խառնակիչ,  դավաճան չմոն»:

ՆԵՌ 2-Ը ԱԿՏԻՎ ԽԱՂՈՒՄ Է

Նիկոլի հեռացում պահանջում է եւ ժպտերեսիկ նախագահ Արմեն Սարգսյանը, ում լոնդոնասիրության պատճառով փորձագիտական սլենգով եւ հաճախ` ֆեյսբուքյան ժարգոնով կոչում են Արմեն Ելիզավետիչ` բրիտանական թագուհու պատվին: Եվ ահա նա ծավալուն հոդված է գրում Հայաստանի ապագայի մասին, առաջին հայցքից` գրավիչ, բայց նիկոլական տեքստերից ոչ պակաս «մուտիլովշչիկ»: Մասնավորապես. «Մենք պետք ունենք հասկանալու, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ իր մարտահրավերներով, եւ այս անգամ` չսխալվելու, գրագետ եւ պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով: Ինչպես էլ կոչենք այդ նոր էջը` «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միեւնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ: Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»: 2018թ. իշխանափոխությունը կարող էր մեր պատմության նոր փուլի սկիզբ դառնալ, որի համար կային ժողովրդական համախմբման, խանդավառության եւ աջակցության բավարար հիմքեր, սակայն այն դարձավ նախորդ փուլի վերջը` առանց առաջարկելու նոր գաղափարախոսություն»:

Ժամանակն է ասել` ստոպ: Նախկին իշխանություններին նա անխնա քննադատում է, իսկ թավշյա իշխանազավթիչներին սոսկ անվանում «նախորդ փուլի վերջը»: Համ էլ հիշենք` քայլասերվածներից ավելի վաղ, դեռ իր երդմնակալությանը նա շրջանառության մեջ դրեց «Նոր Հայաստան» եզրույթը: Իսկ պատերազմի ընթացքում հենց նա երաշխավորեց, որ չի պայթեցվելու ադրբեջանական գազամուղը, մինչդեռ ՀՀ ռազմական շահը պահանջում էր հենց պայթեցնել: Էլ ինչո՞վ է նա Նիկոլից լավը...

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդմամբ, նա Նիկոլից վատն է. «Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ Արցախի 3/4-ը հանձնվել է: Ավելին, կան ապացուցված տվյալներ, որ նա կանխամտածված է գործել, որովհետեւ սեպտեմբերյան պատերազմը «ՄԻ-6»-ի պլանն էր, որի գործակալն է Արմեն Սարգսյանը, եւ հենց նա էր, որ թույլ չտվեց, որ հայկական կողմը ստրատեգիական հարվածներ հասցներ նավթամուղներին եւ գազամուղներին: Իսկ դա Ադրբեջանի թույլ տեղն էր եւ մեզ հնարավորություն կտար չեզոքացնել ադրբեջանական բանակի ճնշումը հարավում: Արմեն Սարգսյանը ոչ միայն պետք է պաշտոնին հրաժեշտ տա, նա պետք է դատվի: Բացի այդ, այս մարդը հայտնի է իր շատ տարօրինակ կապերով, մահմեդական երկրներում հանքարդյունաբերության մեջ իր ներդրումներով: Ուզբեկստանում նա ունի գյուղատնտեսական ձեռնարկություններ: Չեմ ասում, որ ուզբեկները մեզ բարեկամ ազգ չեն, բայց, այնուամենայնիվ, դա Էրդողանի եւ Ալիեւի Թուրանի աշխարհի մի մասն է: Արմեն Սարգսյանն այս թուրքական աշխարհի «արքայադստրերի» փողերը լվացողն է: Սա է այս մարդու պատմական միսիան: Նա բացարձակ անաշխատունակ է, ծույլ, մեծամիտ ու անբան»:

Ահա այդպես` Արմեն Ելիզավետիչն, ըստ Բագրատյանի, Նիկոլի ավելի բարեկիրթ, շրջահայաց, շատ ազդեցիկ եւ գերազանց հաշվարկել իմացող տեսակն է, հետեւաբար` շատ ավելի վտանգավոր: Ինչ վերաբերում է նախագահի հոդվածին, ապա. «Կարո՞ղ են արդյոք Հայաստանում լինել ընտրություններ, երբ վարչապետը Նիկոլն է, ինքն էլ նախագահն է: Չէ՞ որ իշխանությունը պետք է հրաժարական տա, որ նորմալ ընտրություններ լինեն: Իսկ հոդվածի ամբողջ էությունն այն է, որ 26 տարի ոչինչ չեն արել եւ դրա պատճառով են պարտվել: Ի դեպ, ուզում եմ զգուշացնել հայ ժողովրդին` մինչեւ Արմեն Սարգսյանը Հայաստանից դուրս չգա, մենք ոչնչի չենք հասնելու, նա Նեռ է, պատիժ է հայ ժողովրդի գլխին»:

Նեռ 2, որը խաղում է բրիտանական եւ թուրանական խաղ: Սակայն ինչո՞ւ ի տարբերություն Նիկոլի, հանրությունը նրան չի մերժում, չի պահանջում հեռանալ: Մի՞թե զուտ նրա համար, որ ժեխի պրիմիտիվություն, ռամկական բռիություն չունի: Մի՞թե նրա համար, որ փայփայում է «անընդունելի նախկինների» ոմանց ականջը շոյող, սակայն տնաքանդ միֆը... Բայց երիտթուրքերի պարագլուխներն էլ շատ բարեկիրթ էին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔՓաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ ԶԱՐՄԱՆՔԻմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերովՆախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն էԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ«ԲԻԼԱՅՆԻ» ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՔԱՎՈՐԸ ԱՎԻՆՅԱ՞ՆՆ Է«ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄՏԱԾԻ, ԹԵ ՄԵԶ ՈՆՑ ԵՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ». ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԵԳՆՈՒՄ ԵՆՌուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ«Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԱՍՔ «ՇՊԻՈՆ ԱՐՈՅԻ» ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆԺողովուրդը պետք է ոտքի կանգնի. Իշխան Սաղաթելյան (yerkir.am)Անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դինԱրցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարությունՅուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակիՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՈՐԸ ՄԵԶ ՆԵԳԱՏԻՎ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ. ԱՍՏՂԱԲԱՆ-ԷԶՈԹԵՐԻԿՈւզում եմ հասկանալ, թե 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ. պատգամավորՄԻԱԿ ԶԵՆՔԸ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է. «ԲԺՇԿԻ ՄՈՏ» հաղորդաշարի շրջանակներում պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՆ էԿեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը. Նա Երևանում էԱրցախյան երկրորդ պատերազմը լակմուսի թուղթ էր, այն վեր հանեց մեր բոլոր խնդիրներըՊահեստազորի փոխգնդապետ Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղըԻ՞նչ են պատմում ընկերները Վիգեն Ստեփանյանի մասինԱրարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾՀայկական կողմի համար  կենսական անհրաժեշտություն  ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՄեղրիի տարածաշրջանում պատերազմում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքերի ժամանակ պայթյուն է եղել. shamshyan.comՄԵՐ ՀԵՐՈՍԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԸ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԱրարատ Միրզոյան, Վաղարշակ Հարությունյան, Տաթևիկ Ռևազյան. Սև ցուցակ-2020 Զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով այն ժամանան, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին. 19-ԱՄՅԱ ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄ ՀՈՎԻԿԻ ԲԱԲԱՅԱՆԻ սխրանքի ուղղին80 միլիոն կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանցLIVE. Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը «Իրավունքը» ցավակցում է Վիգեն Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներինԶորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն. Արտակ ԶաքարյանՀայրս Արցախում ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հան«Պարտադիր՝ ամեն առավոտ ձախ ոտքինը հանում եմ ու հագնում աջ ոտքին, իսկ աջ ոտքինը՝ ձախին». Հայկ Մամիջանյանը` իշխանության գործելակերպի մասինՄահացել է Վիգեն Ստեփանյանը««Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել». քննիչ հանձնաժողովի զեկույցըՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորներ հանելու որոշումը ժամանակավորապես կհետաձգվիԱվիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանինՔանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև․ Անդրանիկ ԹևանյանԱնձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավորՌուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆԱյն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք․ Սենոր ՀասրաթյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդԱԺ որոշ քայլիստ պատգամավորներ շարունակում են իրենց թրքամետ գործունեությունը. Գագիկ Համբարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода