Արթուր Աբրահամն այցելել է Եռաբլուր
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է Եռաբլուր։
Բռնցքամարտիկը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և կից գրառել. «Վեհ ցավի ու վշտի մեջ բառերն ավելորդ են։ Իմ խոնարհումը մեր հերոսներին»։
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արթուր Աբրահամը ակտիվ մասնակցություն էր ունենում Գերմանիայում հայակական համայնքի կազմակերպած ակցիաներին և միջազգային հանրությանը կոչ էր անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։