«Ամանորը դիմավորել եմ Եռաբլուրում». ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ
Տեսանյութեր«Իրավունքը» զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ: Ձեզ ենք ներկայացնում հարցազրույցից մի հատված.
-Երկրում սուգ է. ոչ բոլորն են նշել Ամանորը: Հիմնականում նշել են Եռաբլուրում: Ամանորին Դուք եղե՞լ եք Եռաբլուրում:
-Որպես հայ մարդ չէի կարող չլինել Եռաբլուրում: Բոլորս Ամանորը դիմավորել ենք Եռաբլուրում` մեր ընկերների մոտ: Կարծում եմ Նոր տարվա տրամադրություն նույնիսկ ոչ մի կորուստ չունեցող հայի մոտ չէր կարող լինել: Անցած տարի բացի ընկերներից, հարազատներից նաև մայրս կնքեց իր մահկանացուն և ինձ համար ցավոտ տարի էր և անձնական, և ազգային տեսանկյունից: Ես այս տարի կդառնամ 55 տարեկան և իմ բանական կյանքի ընթացքում ավելի վատ տարի, ավելի ողբերգական հայ ժողովրդի համար չեմ կարող մտաբերել: Անգան 1988թվականի երկրաշարժից հետո Նոր տարին այսպիսին չէր:
-Արցախը Հայաստանն է ասելով հանձնվեցին հողեր:
-Կարծում եմ դա ուղղակի ճամարտակելու սովոր մարդու դրսևորում է: Մարդ, որը ուղղակի խոսում է խոսելու համար…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Իրավունք TV-ի եթերում, ինչպես նաեւ կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա համարում: