ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
12 ԱԹՈՌ
– Ամուր մնացեք, Դոնալդ, մենք Ձեզ հետ ենք, արտասահմանը Ձեզ կօգնի:
Վլադիմիր Ժիրինովսկի
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԵՌԱՏԵՍԸ, ԿԱՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ԺՈՂՈՎՐԴԻՆ (ՆԻԿՈԼԻ` ՄՈՍԿՎԱ ԹՌՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ԺՈՂՈՎՐԴԻ ՓԱԿԵԼՈՒ ՓՈՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Որ ասում էի Փարաքարը պետք ա փակել, չէիք հավատում:
ՀՅԴ-Ն` ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Այնքան ցուրտ է, որ Վազգենի վարչապետության լեգիտիմությունը սառել ա:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԵԾՔ
– GPS-ի տակ մնաս:
ՆԻԿՈԼԸ` ՎԱՆՈՅԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
– Եթե նույնիսկ ժողովրդի 100 տոկոսն էլ Վազգեն Մանուկյանի հետեւից գնա, ես նրան իշխանություն տվողը չեմ:
ԱԲՍՈՒՐԴ (ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ` ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՌԱԶՄԱԲԱԶԱ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԲԱՑԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում կարող է Հռոմի պապից ավելի կաթոլիկ Էդմոնը միանգամից դառնա Հայր Կիրիլից ավելի Կիրիլ…
ՄԵԿ ԱԶԳ - ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ (ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ` ՈՐՈՏԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Հայաստանում կա երկուսուկես վարչապետ` առանց պետության:
ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ
Հայհամերգից հայտնում են, որ Ժիրայր Սէֆիլյանը դարձել է ռեստորանային երգիչ` ով ինչ պատվիրում է, այն էլ երգում է:
ԴԱՍԱԿԱՆ
– Էս Ամերիկան ինչի՞ կատաղեց: