ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ վստահելի աղբյուրի` Նիկոլի մերձավոր շրջապատը խիստ մտահոգվել է, երբ տեղեկացել է, որ փետրվարի կեսերին հողատուն ծրագրել է այց Բաքու: Նրանք կռահում են, որ կապիտուլյացիան կատարյալ դարձնելու հարցում իրենց դավաճան շեֆը Բաքվում գնալու է շատ ավելի հեռուն, քան Մոսկվայում, ուր նրան կաշկանդում է Պուտինի ներկայությունը: Անգամ Արարատ Միրզոյանը, մեր աղբյուրի հաղորդմամբ, ձգտում է սահմանազատվել Նիկոլից, էլ չասած` մյուսների մասին: Սակայն կոմպրոմատային շանտաժի տակ գտնվող թիմը վախենում է բացեիբաց դուրս գալ հողատուի դեմ, եւ հույժ գաղտնիության պայմաններում թիմակիցների փոքր խմբեր մտմտում են տարբերակներ, թե ինչ անեն, որպեսզի ազատվեն Նիկոլից այնպես, որ նա այլեւս ուշքի գալ չհասցնի: