Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերին Դոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում է. ուղիղ Դիպուկահարի զենք Ազգային ժողովում Երևանի նախկին ոստիկանապետը վարչապետի որոշմամբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ Ժողովուրդը տառապում է «Համլետի» սինդրոմով. Նախկին փոխոստիկանապետի ուշագրավ դիտարկումը Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ) «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ Հայաստանն անդունդի եզրին է. Արշավիր Ղարամյան


ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ԲԱՅՑ ՆԻԿՈԼԸ ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ ՉԷ

Միջազգային

Նիկոլի երեկվա մոսկովյան այցը դեռ շաբաթներ առաջ էր սկսել բուռն կրքեր առաջացնել: Իմաստը հետեւյալն էր՝ պատերազմական եւ հետպատերազմական բոլոր դավաճանություններից հետո Նիկոլի համար աչքը թարթելու պես բան է դարձել ավելորդ անգամ իր իսկ ղեկավարած երկրին փաստի առաջ կանգնեցնելը: Առավել եւս, երբ աստիճանաբար պարզ դարձավ, որ այս անգամ հիմնական թեման լինելու է ոչ թե Արցախը (այստեղ կարծես արդեն ամեն բան պարզ է), այլ Հայաստանի հարավի՝ Մեղրիի թեման:

 

ՍՏԱՑԱՆՔ ՍՊԱՍԵԼԻՆ

Սակայն մինչ Նիկոլի այցին հասնելը` նախ մի փոքր պատմական էքսկուրս: 2017թ. այս օրերին՝ հունվարի 18-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, ինչպես այն ժամանակ կանխատեսելու առիթ էինք ունեցել, մեզ հետ տեսանելի առնչություն չունենալով, այնուամենայնիվ, ամենաուղղակի ազդեցությունն էր ունենալու Հայաստանի ապագայի վրա եւ, թերեւս, շատ բանով գտնվում է մեր ներկայիս իրավիճակի հիմքում: Այսպես, այդ օրը Լոնդոն հասավ Չինաստանից դուրս եկած առաջին ապրանքատար գնացքը: Չինական Չժենցզյանի նահանգից Ղազախստանով, Ռուսաստանով, Բելառուսով, Լեհաստանով, Գերմանիայով, Բելգիայով եւ Ֆրանսիայով Բրիտանիա` այդ գնացքի հասնելու փաստը շատ կարեւոր էր հետեւյալ տեսանկյունից: Այսպես, գնացքն անցավ մոտ 12 հազար կմ՝ ընդամենը 18 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ նույն կետերի միջեւ հիմնականը համարվող ծովային ուղին  մոտ 24 հազար կմ է, որը անցնելու համար պահանջվում է 45-50 օր: Այդպիսով, այսօր Լոնդոն հասած գնացքը գործնականում ապացուցեց, որ կարելի է բեռները Չինաստանից Եվրոպա հասցնել կրկնակի կարճ ճանապարհով, մոտ 2,5 անգամ արագ եւ էժան: Թե դա ինչ է նշանակում համաշխարհային տնտեսության, հետեւաբար նաեւ՝ համաշխարհային քաղաքականության համար, դեռ այն ժամանակ էր հասկանալի: Ավելին, որ կատաղի պայքար է ընթանալու այն խնդրի շուրջ, թե որ ճանապարհն է ապագայում գործելու՝ չինական ցամաքային «Մետաքսի ուղի՞ն», որն ակնհայտորեն խիստ շահավետ էր դառնալու Չինաստանից մինչեւ Եվրոպա ընկած բոլոր պետությունների համար, թե՞ ծովային ուղիները, որոնց նկատմամբ հիմնական վերահսկողությունը ԱՄՆ-ի ձեռքին է: «Մետաքսի ուղու» շուրջ գլոբալ պայքարի հարցին այս պահին չէինք ցանկանա անդրադառնալ. այդ մասին խոսելու առիթներ բազմիցս ունեցել ենք: Այս պատմության մասին հիշեցինք ընդամենը եւս մեկ անգամ ֆիքսելու համար, որ այդ ցամաքային ուղին, ավելի կոնկրետ՝ դրա կարեւորագույն բաղադրիչներից մեկը՝ հարավային թեւը, ամենաուղղակի կապն ունի Հայաստանի եւ Արցախի հետ: Ավելին ասենք՝ վերջին տարիներին (նաեւ նիկոլյան իշխանազավթումից առաջ) քանիցս ենք պնդել, որ հարավկովկասյան ճանապարհների վերագործարկումը «Մետաքսի ուղու» զարգացմանը զուգահեռ մղվում է առաջին պլան՝ իր հետ առաջին պլան տանելով նաեւ արցախյան թեման: Նաեւ, որ պարտվողի դիրքերում կհայտնվի այն կողմը, որը կփորձի դեմ գնալ այդ գլոբալ, ավելին՝ համաշխարհային ողջ տնտեսության եւ քաղաքականության դեմքը փոխելուն ունակ ծրագրերին: Մինչդեռ արդեն 2019թ.-ին նաեւ ահազանգելու առիթներ ունեցանք, որ նիկոլյան իշխանությունը փորձում է առաջ գնալ մի այնպիսի ուղղությամբ, որի ամենասպասելի հետեւանքը ծանր պարտությունն է լինելու: Մասնավորապես` դա տեսանելի դարձավ 2019թ. ապրիլի վերջերին, երբ Պեկինում տեղի ունեցավ «Մետաքսի ուղու» հետ կապված առանցքային հանդիպումներից մեկը, որտեղ վերջնական հստակեցումներ մտցվեցին բեռնափոխադրումների ապագա ուղղվածությունների հետ կապված: Հիշեցնենք, այդ օրերին Նիկոլը Երեւանի փողոցներում խորոված էր անում եւ այդ պատրվակով (իրականում «Մետաքսի ուղու» դեմ պայքարող տերերի արգելքով) չմեկնեց Պեկին: Իսկ ահա Ալիեւն այնտեղ էր, եւ այդ իրադարձության արդյունքներից ելնելով` «Իրավունքը» (30 ապրիլ, 2019թ.) գրեց. «Հայաստանի ունեցած որոշ առանձնահատկություններ պարզապես «Մետաքսի ճանապարհի» հետ կապված զարգացումներից մեզ հեռու թողնել չեն կարող: Ալիեւի ներկայությունը Պեկինում, նրա հանդիպումը ՌԴ-ի եւ Չինաստանի նախագահների հետ, հերթական հիմնավորումն է այն բանի, որ հարավկովկասյան տարածաշրջանը «Մետաքսի ճանապարհի» ակտիվ օղակներից մեկն է ..(¤ Առավել եւս, որ փաստացի գոյություն ունեն բավականին հզոր երկաթուղային հնարավորություններ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, այդպես էլ Նախիջեւան-Հայաստան-Թուրքիա, նաեւ նույն ուղղությամբ դեպի Ռուսաստան, ապա դեպի Ղրիմ-Ուկրաինա օղակով` Եվրոպա տարբերակներով: Իսկ այդ ողջ կոմպլեքսի հիմնական արգելակող օղակը, հասկանալի է, արցախյան հակամարտությունն է (...) Այսպիսով, պետք է սպասել արցախյան բանակցային գործընթացի գերակտիվացման, որը թե ինչ հանգուցալուծման կտանի, կարծես թե հասկանալի է: Չնայած, եթե նույն պահին Փաշինյանը զբաղված է խորովածով, ակնարկ է, որ զարգացումներն ընթանում են առանց մեր կարծիքն առանձնապես հաշվի առնելու»:

 

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ

Իսկ հիմա գանք այս հարցին. պատահակա՞ն էր, որ արցախյան այս վերջին պատերազմի հետ կապված եռակողմ համաձայնագրի վերջից կցվեց մեկ կետ, որը ոչ մի կապ չուներ հրադադարի կամ պատերազմի հետ: Ավելին, այդ կետը կապ չունի անգամ Արցախի կամ արցախյան խնդրի հետ եւ նաախտեսում է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

Իհարկե, տարածաշրջանում կոմունիկացիաների վերագործարկման հարցը միշտ էլ եղել է արցախյան բանակցային օրակարգում: Սակայն երբ այն մտնում է այնպիսի գերհրատապություն պահանջող փաստաթուղթ, ինչպիսին է պատերազմի դադարեցումը, ապա հուշում է մեկ պարզ բան՝ համաձայնագիր կնքելիս կոմունիկացիաների վերագործարկումը նույնքան է կարեւորվել, որքան պատերազմը կանգնեցնելը: Եվ այն, որ դրանում առավելապես կարող էր հետաքրքրված լինել Մոսկվան, քիչ կասկածներ է առաջացնում: Նաեւ դժվար չէ կռահել, թե ինչու: Նախ, հարավկովկասյան տարածաշրջանով պետք է անցնեն բազմամիլիոնանոց տոննաներով բեռներ՝ դրանցից սպասվող եկամուտներով հանդերձ: Եվ երկրորդը. Մոսկվան ոչ մի դեպքում չի ցանկանա այդ ուղիների նկատմամբ վերահսկողությունը թողնել երրորդ ուժի:

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերադառնալով Նիկոլի մոսկովյան այցին` նախ ֆիքսենք, որ այս դեպքում եւս հիմնական ազդակը հետեւյալն էր: Այցը` Պուտին-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափով է: Այսինքն, Մոսկվայում չէին ինչպես դեռ պահպանվող Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները (թեեւ Մակրոնը փորձեց խանդի նշաններ ցույց տալ), ապա նաեւ Էրդողանը: Այսինքն, Մոսկվան հերթական անգամ բարձրաձայն հայտարարեց, որ իրեն է համարում հարավկովկասյան տարածաշրջանի ոչ թե թիվ 1, այլ՝ միակ ջութակահարը եւ պատրաստ է բանակի օգնությամբ պահել իր այդ դիրքերը: Իհարկե, Էրդողանը ցանկացել եւ ցանկանում է իր մասն ունենալ եւ կփորձի այն խլել այն պահին, երբ կարողացավ: Սակայն այն, որ Արցախում ունենալով գրեթե հաղթած դիրք, Անկարան այնուամենայնիվ, ի վերջո, ընդունեց ռուսական բանակի ներկայության փաստը, գալիս է հուշելու, որ գոնե այս պահին Էրդողանն իր ուզածը վերցնելու հնարավորություն չունի: Թեեւ մյուս կողմից նկատենք, որ Անկարան եւս վերջին ժամանակներս բավականին ակտիվ է արտահայտվում մի կողմից՝ Նախիջեւանի կոմունիկացիաների ու, մասնավորապես՝ երկաթուղու վերագործարկման, մյուս կողմից՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Դրա տակ միգուցե ինչ-ինչ պանթյուրքական մտորումներ կան դրված: Սակայն Անկարայի այսօրվա շահն ակնհայտորեն Չինաստանից Եվրոպա տեղաշարժվելիք բեռներից մաս ստանալն է, եւ այս հարցում Գյումրի-Կարս երկաթուղին, որը Նախիջեւանի ուղղության առանցքային շարունակությունն է, Անկարայի համար էական նշանակություն ունի: Հաշվի առնելով, որ ինչքան էլ գովերգեցին Թբիլիսի-Կարս երկաթուղին, սակայն դրանով տարեկան բեռնափոխադրումները 150 հազար տոննայից դեռ չեն անցնում, չնայած խոստացված 5-6 միլիոն տոննային: Ասենք, այդ 5-6 միլիոն տոննան անգամ բավարար թողունակություն չէ՝ համեմատած Գյումրի-Կարսի եւ դրա զարգացման հնարավորությունների: Թեեւ չմոռանանք, որ ամեն դեպքում այդ ուղին (նաեւ համաձայն  եռակողմ հայտարարության) ռուսական վերահսկողության տակ է լինելու, եւ այդ հանգամանքը եւս Անկարային Մոսկվայի նկատմամբ զիջող է դարձնում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ինչ խոսք, երկաթուղային համակարգի վերագործարկումը փակուղի դարձած մեր երկրի համար միակ փրկությունն է, իհարկե, եթե դրա հաշվին չոտնահարվի երկրի անվտանգությունը: Սակայն փաստն այն է, որ անվտանգություն ասվածը, որպես այդպիսին, պարզապես չունենք, եթե միայն հաշվի չառնենք ռուսական «հովանոցը»: Արդյունքում, կոմունիկացիաները, անվտանգությունն ու զարգացման հեռանկարները մեզ համար այս պահին մեկ կոմպլեքսի մեջ են, պահանջում են համալիր լուծումներ: Եվ հենց այդ պատճառով է, որ Նիկոլի մոսկովյան այցը դարձավ այդքան անընդունելի: Այսինքն, մեկը, ով այդքան դժբախտություններ է բերել երկրին, դրսում ունի «պլինտուսից ներքեւ» հեղինակություն եւ կշիռ, պարզապես բացառված է, որ նման բարդ իրավիճակում կարողանա այդ ճակատագրական կոմպլեքս հարցերում մեզ ձեռնտու լուծումներ ստանալ: Համենայնդեպս այն, որ երեկ համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո անգամ Նիկոլը հայտարարեց, որ ռազմագերիների հարցով ոչ մի բան չի ստացել, արդեն իսկ տխուր ակնարկ է, որ նման «վարչապետով» հեռուն չենք գնա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սերժ Սարգսյանը պատասխանում է լրագրողների հարցերինԴոլարի փոխարժեքը նվազել է․ ԿԲՆիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում է. ուղիղԴիպուկահարի զենք Ազգային ժողովում Երևանի նախկին ոստիկանապետը վարչապետի որոշմամբ նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենԱրմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետԺողովուրդը տառապում է «Համլետի» սինդրոմով. Նախկին փոխոստիկանապետի ուշագրավ դիտարկումըՆիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ)«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ Հայաստանն անդունդի եզրին է. Արշավիր ՂարամյանՕնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված. Գլխավոր դատախազություն«Ալեն Սիմոնյանը թող չմոռանա, որ ինքը փոխխոսնակ է. ինձ ընտրել են պատգամավոր` որպես Սոֆյա Հովսեփյան»Վարազդատ Կարապետյանն ազատվել է պաշտոնիցԱյսօր գրողների միջազգային օրն է ԱԺ տարածքում լուսաձայնային նռնակներ են տեղադրում (Լուսանկար)Նիկոլ «աղան» կատաղել էԲաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է. Արմեն ԱշոտյանԵվրատեսիլ 2021»-ը նոր ձեւաչափով կանցկացվիԱնմակարդակ նիկոլիստուհին. ԼուսանկարՏեր ունեցող մարդու հետ հանցագործությունը միանգամից բացահայտվում է. բաց նամակ ԱԱԾ պետին Վաղը կարող է լինել ուշԲռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կայանալու է ՓարիզումԽնձորի օգտակար հատկությունները․ 4 պատճառ այն մշտական սննդակարգի մասը դարձնելու համար Վանդալիզմ. Արագածոտնի Ձորագլուխ համայնքի հուշարձանի վրա անհայտ անձինք գրառում են կատարել«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը հանդիպԵլ է ՀՀ նախագահի հետԺիրինովսկին 2036-ի մայիսի 1-ից բոլոր պաշտոններից հրաժարականի դիմում է գրելԲաղրամյան պողոտայում վճռվում է ՀՀ ապագան, վճռորոշ խոսքն այս կռվի մեջ պատկանում է ՀՀ քաղաքացուն. Անդրանիկ ԹևանյանՔաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալենԱրթնացեք հայեր,Փաշինյանը լիովին ոչնչացնում է Հայաստանը. ԿուրղինյանՕնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը, հանդիսանում է ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարը. բանակի հայտարարությունըԻնչպես է Նիկոլը «համոզել» ԱրմենինՀայերի 46%-ը կողմ են ռազմական հեղաշրջմանը. Հարցում ՏելեգրամումՔանի թշնամին Կապանում չէ` ուրեմն վտանգ չկա. Սյունեցի պատգամավորի մտքի գոհարներըԹուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման առաջնորդը իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին և քննադատել ԳՇ-ինԻնչ է սպասվում Օնիկ Գասպարյանին եւ մնացած 40 զինվորականներին. Մեկնաբանում է սահմանադրագետը«ՌԻԱ Նովոստի»-ն նշել է Մարտի 8-ի կապակցությամբ ՌԴ-ում կանանց մատուցվող ամենատարածված նվերներըԵրկիր ենք կորցնում` սրանք արտահերթ ընտրությունների տրնգի են պարում. Վարդան ՂուկասյանՓաշինյանն իր պատգամավորներին չասեմ «քսի է տալիս», բայց ասում է՝ ոնց ուզում եք վարկաբեկեք դատարանին. Գ.ՊետրոսյանՕրվա խաղերի անոնս«ԳՇ պետը չի կարող «իրավունքի ուժով» համարվել պաշտոնից ազատված»․ Ռուբեն ՄելիքյանԻմ պայքարը շարունակելու եմ այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ունենա ազգային և պետականակենտրոն իշխանություն․ Գևորգ Գևորգյան Ոնց բացատրենք, որ մեր համար սա ոչ թե «ճնշումներ» են, այլ պայքարի արդյունավետության ցուցանիշ. Հայկ ՄամիջանյանԱդրբեջանամետ քարոզչությունը Հայաստանում թափ է առնում (Photo).Գագիկ ՀամբարյանՀՀ նախագահը, վարչապետը իրավասու չեն պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին. Արամ ՕրբելյանՔաղաքական զարգացումներից երեւում է, որ գեներալների եւ միտինգավորների միջեւ, եթե անգամ որեւէ կապ կա էլ, ապա այն սպորադիկ է.Աղասի ԵնոքյանԱյսօր չափազանց կարևոր օր է լինելու. Նիկոլն ու նախագահ կոչեցյալը ձեռք ձեռքի բռնած մեծ պրովոկացիա են անում բանակի դեմ. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՆավթի համաշխարհային գները բարձրանում ենՈսկու գինը թույլ կերպով իջնում է ավելի վաղ գրանցված աճից հետո«ՌԻԱ Նովոստի»-ն նշել է Մարտի 8-ի կապակցությամբ ՌԴ-ում կանանց մատուցվող ամենատարածված նվերներըՄԱՐՏԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ