ՆԱԽԱԸՆՏՐԱՐՇԱՎԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԵՂԻ՞Ր ՊԱՏՐԱՍՏ
Վերլուծություն
«Հողատու» եւ «դավաճան» բառերը չեն արտահայտում մեր երկրի գլխին բերած ճիվաղության բովանդակ խորությունը: Չարագործությունը թափանցել-հասել է ընդհուպ մանր դետալների: Հիշո՞ւմ եք երաժշտությունը, որով մատուցվում էին ՊՆ-ի տեսանյութերը 44-օրյա պատերազմի մասին: Չկա բացատրություն ՊՆ-ի կողմից, թե ինչո՞ւ Արցախյան 2-րդ պատերազմի 44 օրերի ընթացքում, որն ավարտվեց թուրանական նախագծի հաղթանակով, հնչում էր 2010 թվականին նկարահանված թուրքական «Կուբիլայ» սերիալում օգտագործված «Sephede savas» (War in battle) սաունդթրեքը: Ի դեպ, այս երաժշտության օրիգինալը կոչվում է Մահվան Աստղ (Death star), որի հեղինակը բրիտանացի Նիք Իգմանն է: Պատահականությո՞ւն` չեմ հավատում:
ԿԱՏԱՂԱԾ ՇԱՆ ՀԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ ԽԱՂԱԼ ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է
Ֆեյսբուք սոցիալական ցանցը լեցուն է սկանդալային, նույնիսկ` պոռնոգրաֆիկ մանրամասների արտահոսքերով հողատուների խունտայի մասին: Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը կիրառում է «Սեռավարակ իշխանություն» բանաձեւը եւ մատնանշում, թե ինչ է քննարկվում Ֆեյսբուքում. «Ասենք պատկերացրեք էլի, երկրի քաղաքացիները խոսում են երկրի թիվ 1 պաշտոնյայի կնոջ կողմից տարածվող սեռավարակի մասին ու անգամ «գիտեն», թե ում հետ սեռական կապի արդյունքում է տիկին Էռատոն «բերել» էդ սեռավարակը: Ո՞նց կարա էսքանից հետո իրեն հարգող տղամարդն ապրի...»:
Լավ էլ «ապրում» է` քաղաքական դիակի կյանքով, եւ քայլ առ քայլ ֆիզիկական դիակի է վերածում Հայոց աշխարհը: Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն էլ արձանագրում է, որ մեզանում քաղաքականությունը մեռած է. «Ես հետաքրքիր բան եմ նկատել, որ մարդիկ, խոսելով քաղաքականության մասին, մարդիկ խոսում են ապաքաղաքական լուծումների մասին: Հայաստանը բացարձակ ապաքաղաքական երկիր է: Ես մեկ անգամ գրել եմ, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի եւ իմքայլականների վերջին հույսն է, որովհետեւ այն, ինչի համար Հայաստանի ժողովուրդը դժգոհում է Վազգեն Մանուկյանից, դա այն է, որի համար ես կարծում եմ եւ վստահորեն պնդում եմ, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի փրկօղակն է, որովհետեւ Մանուկյանը քաղաքական մարդ է: Դրա համար իր քայլերից դժգոհ եք, որովհետեւ Վազգեն Մանուկյանը փորձում է կատաղած շան դեմ, որը Նիկոլ Փաշինյանն է, իսկ Փաշինյանը կատաղած շուն է, որին պետք է սատկացնել քարերով, պայքարել քաղաքական մեթոդներով: Վազգեն Մանուկյանն իր ամբողջ կենսագրությամբ պետական ու քաղաքական մարդ է, նրա ուղեղում չկա ապաքաղաքական պայքարի միջոց: Ես հույս ունեմ, որ մեր բոլորի քաղաքական պայքարը կստացվի, բայց եթե բոլորը տեսնենք, որ քաղաքական պայքարը անհնար է ապաքաղաքական միջավայրում, ապա սկսվելու է իրական պայքարը: Հայաստանում անհնար է պայքարել քաղաքական միջոցներով մի միջավայրում, որտեղ չկա քաղաքականություն: ՀՀ-ում չկա, մահացել է, սպանել են քաղաքականությունը»:
Եվ իրոք, Նիկոլը ապաքաղաքական, հակասահմանադրական, շանտաժային ձեւով եկավ իշխանության: Նա ասաց` կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Իսկ հիմա նա շարունակում է նույն ոճով, ու փաստացի ասում է` կամ ես կմնամ վարչապետ, կամ Հայաստան չի լինի: Դրա համար նա հանձնում է Հայաստանը: Նա նույնիսկ վատ կառավարիչ էլ չէ, Նիկոլը ստեղծել է աղետ: Քանի որ դա արել է հրապարակային, անթաքույց եւ շարունակում է դա անել, նա թշնամի կառավարիչ է: Հետեւաբար, բացակայում է քաղաքականությունը: Թշնամու դեմ չես կարող պայքարել քաղաքակիրթ ձեւերով: Թշնամու հետ պետք է վարվես այնպես, ինչպես վարվում են թշնամիների հետ: Մենք ունենք երկու պաշտոնական թշնամի` Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնց իշխանական քարոզչամեքենան այժմ փորձում է ներկայացնել դրական լույսի ներքո, քարոզում է «քիրվայություն»: Ընդ որում, իրենք են մեզ ընտրել որպես թշնամի, բայց Նիկոլն իրականացնում է նրանց ծրագրերը:
«Կատաղած շան» հետ քաղաքական շախմատ խաղալ հնարավոր չէ, բայց...
ՆԱԽԱԸՆՏՐԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ
Այո՛, պսեւդոքաղաքական ընտրություններ կազմակերպելու ցանկություն ունի Նիկոլը` դրանցով խուսափել քրեական պատասխանատվությունից կամ շատ հավանական ինքնադատաստանից: Նույնանման ցանկություններ ունեն նրա թիմակիցները, սակայն առանց Նիկոլի, թերեւս «Արեւմուտքը (հավաքական Սորոսը) կօգնի» բանաձեւի վրա հույս դնելով եւ երեւակայելով, որ հնարավոր է հաջողության հասնել հանրային կարճ հիշողության եւ զոմբիացած զանգվածների հաշվին: Սակայն ե՛ւ Նիկոլն է քաղաքական դիակ, ե՛ւ նրա թիմը, ե՛ւ Սորոսը քաղաքական դիակ դառնալու ճանապարհին է: Իսկ Նիկոլի դեմ պայքարող ընդդիմադիրներն էլ մեծ մասամբ դնում են ապաքաղաքական նպատակ` գահընկեց անել դավաճանին... Խոշոր հաշվով, դրանից հետո է հնարավոր գաղափարախոսությունների եւ քաղաքական ռեսուրսների մրցակցություն: Սակայն վերադառնանք թիմին: Նիկոլը թիմակիցների փախուստը զսպում է` կաշառելով, մեկ էլ կոմպրոմատներով: Եթե մինչ 2018-ը նա պաշտոնյաներից եւ գործարարներից գումար էր կորզում «Հայկական ժամանակում» կոմպրոմատներ չտպելու դիմաց, ապա հիմա թիմակիցներին պահում է կոմպրոմատներ հրապարակելու սպառնալիքով: Գումարած` շատերի վրա հավաքած եւ «օդում կախված» քրգործերի նիութեր, գումարած` ԱԱԾ-ից զարտուղի մեթոդներով ճարած գործակալական գործերը... Պարզ է, որ թիմակիցները ոչ պակաս են նրան ատում, քան հանրությունը, եւ հենց ընկնելիս լինի, հետը կվարվեն Նիցշեի «ընկնողին հրի՛ր» բանաձեւով: Բայց բոլոր դեպքերում թիմից հեռացողներ կան, դրան հակադարձում են Նիկոլի ընտրազանգվածին դրած դաժան ախտորոշումով: ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի` խմբակցությունից դուրս գալու, բայց մանդատը վայր չդնելու փաստին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե իր (Սոֆիա Հովսեփյանի-խմբ.) հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը (Սոֆիա Հովսեփյանը-խմբ.) վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»:
Այսինքն, ըստ սրանց, ժողովուրդը «Նիկոլի ուսապարկ» ընտրող է: Ինքը` հողատուն, պնդում է, որ ժողովուրդը սատարում է իրեն, իսկ իր դեմ պայքարում է «փոքրաթիվ էլիտան»: Ինչեւէ, քանի որ «ժողովուրդ» բառը չուլ դարձնելը աստիճանի շահարկվում է, ապա հարկ է պարզություն մտցնել, թե ինչ է ժողովուրդը: Մեր պատմության սովետական շրջանը ստեղծեց կարծրատիպ, որ ժողովուրդ=«նառոդ» ռուսերեն բառին: Մինչդեռ դա լրիվ սխալ ընկալում է: «Նառոդ» - ըստ ռուսաց լեզվի կառուցվածքի եւ տրամաբանության` բոլոր նրանք են, ովքեր ծնվել են տվյալ երկրում կամ տարածքում: Ժողովուրդ - ըստ հայոց լեզվի կառուցվածքի եւ տրամաբանության` ԺՈՂՈՎ արմատից է: Այսինքն` մարդկանց մեծ կամ փոքր խումբ, ովքեր ժողովվել, հավաքվել են ինչ-որ միասնական խնդիր լուծելու համար: Հիմնարկի կոլեկտիվն էլ է ժողովուրդ, հանրահավաքի դուրս եկած 50 հազար ցուցարարներն էլ են ժողովուրդ, ցանկացած քաղաքական ուժի համակիրներն էլ են ժողովուրդ, եւ այլն... Հետեւաբար` ժողովուրդ եւ «նառոդ» կատեգորիաներն ամենեւին էլ նույնը չեն: Ինչ վերաբերում է մեր բնակչությանը, ապա այն բաղկացած է ԱԶԳ-ից (սեփական ծագումն իմացող եւ հարգող, տոհմիկ արժանապատիվ մարդիկ) եւ ԺԵԽ-ից (սեփական ծագումը չիմացող, անտոհմիկ, ստամոքսով մտածող զանգված), եւ այդ երկուսի խառնուրդը ժողովուրդ չէ: Իզուր չէ, որ մեր լեզուն ունի «ազգաբնակչություն» կատեգորիան: Ինչեւէ, այժմ տեսնենք, թե ընտրարշավի հոտ առած խաղացողներն ամեն մեկն ինչպիսի ժողովուրդ է մտադիր ժողովել: Քաղաքական դիակ Նիկոլից փախչողներն, ամենայն հավանականությամբ, կմիավորվեն արեւմտամետ դաշտի մարգինալ հատվածի հետ, այդ նույն արեւմտամետ դաշտի «ցիվիլ» հատվածը բնական ընտրությամբ «կբլոկավորվի» ԼՀԿ-ի հետ, որը թեեւ մերժում է Նիկոլին, սակայն չի խորշում նրա հետ հանդիպել: Բայց նման է, որ ԲՀԿ-ն էլ հիմքեր է ստեղծում առանձին խաղի համար` օրինակ, ինչո՞ւ Ծառուկյանը հանդիպեց հողատուի հետ, սակայն հետո հանրությանը պատմեց, թե ինչպես է «չմոյացրել» այդ արարածին: Այդ հանդիպումն այլ իմաստ, բացի սեփական վարկանիշն առանձին բարձրացնելուց, չուներ: Իսկ ապագայում ռեյտինգը գրպան չի ծակի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ