Էդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխին Հայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներ Հայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետ Փաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Նախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն է Ռուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ «Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին Արցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարություն


ԻՆՉՔԱՆ Է ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Միջազգային
Պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Արցախում լայն ռազմական ներկայությունը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայություն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցության ուղիները։ Այսինքն, այժմ նա դարձել է ադրբեջանական քաղաքականությունը որոշող կարեւորագույն գործոն, անգամ ավելի կարեւոր, քան Թուրքիան։
Հայաստանում եթե նախկինում Ռուսաստանը անվտանգության հարցում կարեւորագույն դաշնակիցն էր, ապա այժմ նա է դարձել անվտանգություն ապահովողը, անգամ`օպերատիվ-տակտիկական խնդիրները լուծողը։ Հայկական բանակի կաթվածահար վիճակի պատճառով ակամա Ռուսաստանն է դարձել մեր սահմանների վերահսկողը։ Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն, ըստ էության, նշանակում է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանձնում Ռուսաստանին։ Ռուսաստանն է բանակցում գերիների հարցով, նա է լուծում բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում եւ Հայաստանում։ Ռուսաստանն է դարձել Հայաստանի միակ արտաքին քաղաքական գործընկերը եւ, ըստ էության, մինչեւ իրավիճակի փոփոխությունը նա է ներկայացնելու Հայաստանին աշխարհում։ Եւ, ի վերջո, ըստ լուրերի Ռուսաստանը Հայաստանից պահանջում է 1 միլիարդ 150 միլիոն դոլար պատերազմի ընթացքում մատակարարած զենքի համար, որը էֆեկտիվությամբ չօգտագործվեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա գեներալների սխալների պատճառով։
Բնական է, որ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության կտրուկ աճից եւ Հայաստանն ամբողջապես իր վերակացության տակ առնելուց հետո էապես աճում է Ռուսաստանի ազդեցությունը նաեւ Վրաստանի նկատմամբ։ Եւ այս ամենը Մոսկվան, իհարկե, անում է ոչ թե ինչ որ մեկի հանդեպ թշնամության պատճառով, այլ ելնելով իր ազգային շահերից, որոնց իրագործման համար նա տվյալ դեպքում օգտագործեց շատ հարմար, որոշ առումով նաեւ իր կողմից ստեղծվող իրավիճակները։
Հարավային Կովկասում նման նշանակալի հաջողությունների Ռուսաստանը հասավ մեծ մասամբ Նիկոլ Փաշինյանի տգետ, ապաշնորհ եւ դավաճանական ռեժիմի շնորհիվ։ Բնական է, որ Ռուսաստանի շահերից չէր բխում այս ապիկարների հեռացումը, որոնք արդեն ենթարկվում են Կրեմլի ամենաշարքային պաշտոնյաների ճկույթի շարժումներին։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շնորհիվ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թվում է, թե այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկվայի շահերից։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակությունն իր մեջ պարունակում է նաեւ մեծ ծուղակներ ու վտանգներ հենց Ռուսաստանի համար։ Նախեւառաջ, դա Հայաստանում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճն է։ Ներկա վարչակարգն ունի չափազանց ցածր վարկանիշ եւ երբ Հայաստանի քաղաքացիների համար ակնհայտ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմի սպոնսորներից մեկը Ռուսաստանն է, եւ որ ռուսական ազդեցության շարունակության դեպքում քաղաքացիներն արդեն ոչ թե շահում են, այլ կորցնում, ապա հակառուսականությունն ակնհայտ միտում կարող է դառնալ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում երկրով մեկ նետվել էին ֆեյք հակառուսականության սերմեր, դրանք կարող են իրական արմատներ ու պտուղներ տալ։
Մոսկվայի համար մյուս վտանգը թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ազդեցության աճն է Հայաստանում։ Արդեն խոսվում է Հայաստանում թուրքական ներդրումների եւ տնտեսական ծրագրերի մասին։ Նիկոլ Փաշինյանի թուլամորթ եւ կաշառակեր ռեժիմը ինչ-որ պահից այլեւս կարող է թույլ տալ, որ դրանք իրականություն դառնան, եւ շատ արագ թուրքական կապիտալը կարող է մրցակցել ռուսականի հետ Հայաստանում։
Հայաստանի հետագա թուլացումը կարող է հանգեցնել բնակչության մեծ արտահոսքի եւ տնտեսության այնպիսի կաթվածի, որ այն չկարողանա անգամ սպասարկել Ռուսաստանին որպես «կայազորի անձնակազմ»։ Այս դեպքում Մոսկվան ստիպված է լինելու ոչ միայն վայելել
տարածաշրջանում ունեցած իր իրավունքները, այլեւ պատասխանատվություն կրել կայազորի գործունեության համար, իսկ դա նշանակում է նորանոր ու մեծ ծախսեր, անվտանգային եւ դիվանագիտական նորանոր ռեսուրսների գործարկում։
Ի վերջո, Ռուսաստանն այնուամենայնիվ հեռու է, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հենց ռեգիոնում են, Ռուսաստանն ունի բազմաթիվ առաջնահերթություններ, իսկ թուրքական տանդեմի համար թիվ մեկ խնդիրը Հայաստանն է։ Թուրքական տարրի ուժեղացումը, Հայաստանի թուլացումը կրիտիկական կետից ներքեւ, եւ ինչ-որ պահի Ռուսաստանի ուշադրության շեղվելն ի շահ իր մյուս խնդիրների, կարող է ապագայում հանգեցնել Թուրքիայի այնպիսի ուժեղացման, որ Ռուսաստանն այլեւ չկարողանա վերադառնալ Հայաստան։
Այս բոլոր վտանգների վերացումը կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանը երբ կորոշի դադարեցնել Նիկոլ Փաշինյանին սատարելը։

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔՓաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ ԶԱՐՄԱՆՔԻմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերովՆախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն էԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ«ԲԻԼԱՅՆԻ» ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՔԱՎՈՐԸ ԱՎԻՆՅԱ՞ՆՆ Է«ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄՏԱԾԻ, ԹԵ ՄԵԶ ՈՆՑ ԵՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ». ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԵԳՆՈՒՄ ԵՆՌուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ«Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԱՍՔ «ՇՊԻՈՆ ԱՐՈՅԻ» ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆԺողովուրդը պետք է ոտքի կանգնի. Իշխան Սաղաթելյան (yerkir.am)Անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դինԱրցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարությունՅուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակիՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՈՐԸ ՄԵԶ ՆԵԳԱՏԻՎ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ. ԱՍՏՂԱԲԱՆ-ԷԶՈԹԵՐԻԿՈւզում եմ հասկանալ, թե 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ. պատգամավորՄԻԱԿ ԶԵՆՔԸ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է. «ԲԺՇԿԻ ՄՈՏ» հաղորդաշարի շրջանակներում պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՆ էԿեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը. Նա Երևանում էԱրցախյան երկրորդ պատերազմը լակմուսի թուղթ էր, այն վեր հանեց մեր բոլոր խնդիրներըՊահեստազորի փոխգնդապետ Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղըԻ՞նչ են պատմում ընկերները Վիգեն Ստեփանյանի մասինԱրարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾՀայկական կողմի համար  կենսական անհրաժեշտություն  ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՄեղրիի տարածաշրջանում պատերազմում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքերի ժամանակ պայթյուն է եղել. shamshyan.comՄԵՐ ՀԵՐՈՍԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԸ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԱրարատ Միրզոյան, Վաղարշակ Հարությունյան, Տաթևիկ Ռևազյան. Սև ցուցակ-2020 Զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով այն ժամանան, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին. 19-ԱՄՅԱ ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄ ՀՈՎԻԿԻ ԲԱԲԱՅԱՆԻ սխրանքի ուղղին80 միլիոն կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանցLIVE. Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը «Իրավունքը» ցավակցում է Վիգեն Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներինԶորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն. Արտակ ԶաքարյանՀայրս Արցախում ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հան«Պարտադիր՝ ամեն առավոտ ձախ ոտքինը հանում եմ ու հագնում աջ ոտքին, իսկ աջ ոտքինը՝ ձախին». Հայկ Մամիջանյանը` իշխանության գործելակերպի մասինՄահացել է Վիգեն Ստեփանյանը««Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել». քննիչ հանձնաժողովի զեկույցըՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորներ հանելու որոշումը ժամանակավորապես կհետաձգվիԱվիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանինՔանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև․ Անդրանիկ ԹևանյանԱնձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավորՌուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆԱյն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք․ Սենոր ՀասրաթյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք. մահացել է 14 մարդԱԺ որոշ քայլիստ պատգամավորներ շարունակում են իրենց թրքամետ գործունեությունը. Գագիկ Համբարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода