Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվեն Տրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվի Դոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ Որ դեպքերում կարող է կոճապղպեղը վնասակար լինել օրգանիզմի համար Թուրքիան աֆրիկյան երկրներում ազդեցությունն ամրապնդելու համար առևտրից, մարդասիրական օգնությունից զատ օգտագործում է նաև իր հեռուստասերիալները․ Financial Times Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որ շեղվեն իրենց քաղաքական կուրսից․ Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության մասին Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի կնշվի հունվարի 30-ին 1000 խոշոր հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. հանցակազմը բացակայում է Երևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվեն


Հայաստանում կա կիսաիշխանաություն, կիսաընդդիմություն եւ ոչ մի պարզություն

Վերլուծություն

Օրերս Միքայել Մինսայանը իր «Ռեքվիեմ» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի եւ  «Իմ քայլականների» փրկօղակն է եւ վերջին  հույսը: Մինասյանը դա ասաց այն առումով, որ Վազգեն Մանուկյանը քաղաքական գոծիչ է եւ գործում է քաղաքական մեթոդներով, իսկ Նիկոլը այդպիսի «մեղմ» մեթոդները չի հասկանում եւ չի գնում: Ու, քանի դեռ ընդդիմության ղեկավարը (թեկուզեւ ժամանակավոր) լինելու է Վազգեն Մանուկյանը  իր քաղաքական մեթոդներով, Նիկոլը չի գնալու եւ հետեւապես  պետք է հասկանալ, որ Մինասյանը կոչ է անում անցնել քաղաքականից հեղափոխական մեթոդների:

Այսինքն` պետք է հասկանալ, որ Մինասյանը, որը «Փրկության շարժման» մեջ ներկայացված է մի շարք իր համակիրներով եւ հատկապես  Արթուր Վանեցյանով, առաջարկում է փոխել վարչապետի թեկնածուին: Ումո՞վ, հավանաբար, ենթադրվում է նույն Վանեցյանով: Սակայն արդյո՞ք Արթուր Վանեցյանը կհամաձայնվի նշանակման այն սկզբունքներին, որը գործում էին  Վազգեն Մանուկյանի պարագայում: Այսինքն` աշխատել վարչապետի պաշտոնում ոչ ավել, քան մեկ տարի, եւ հրաժարվել հետագա ընտրություններին մասնակցելուց: Հավանաբար` ոչ: Արթուր Վանեցյանը այդ նախապայմաններին  դժվար թե համաձայնվի, քանի որ նա նոր-նոր է, որ մուտք է գործում քաղաքական ասպարեզ եւ ունի հեռուն գնացող ծրագրեր: Մյուս կողմից, Արթուր Վանեցյանի ոչ վաղ անցյալը, մասնավորապես Նիկոլի  կողմից ԱԱԾ պետ նշանակվելը եւ այդ պաշտոնում մի շարք կոշտ հակաընդդիմադիր գործողություններ իրականցնելը, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին բանտարկելը, այսօր Վանեցյանի օգտին չեն խոսում եւ դժվար թե նույն «Փրկության շարժման» մեջ Ռոբերտ Քոչարյանի համակիրները համաձայնվեն վարչապետի թեկնածուի այդպիսի փոփոխությանը: Եվ ոչ միայն  այն պատճառով, որ Արթուր Վանեցյանը Ռոբերտ Քոչարյանի բանտարկության օպերացիայի մասնակիցն էր, այլ նաեւ այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը հենց Ռոբերտ Քոչարյանի  թեկնածուն է: Ի դեպ, Վազգեն Մանուկյանը ունի եւս մի առավելություն, որ պաշտոնի է նշանակվել ոչ Նիկոլի օրոք, այլ  Հանրային խորհրդի նախագահի աթոռը զբաղցրել էր դեռ նախորդ իշխանությունների ժամանակ, որոնք, ի դեպ, ինչպես հիմա պարզվում է, ո՛չ հանցավոր էին, ո՛չ էլ այնքան կոռումպացված, որքան փորձում էին նրանց ներկայացնել նիկոլիկները:

Մի խոսքով, գոնե մարտավարության վերաբերյալ  առկա է տարաձայնություն «Փրկության շարժման» Միքայելմինասյանական եւ Ռոբերտքոչարյանական թեւերի միջեւ: Թե ինչպիսի՞ ընթացք կստանա այդ տարաձայնությունը` դեռ պարզ չէ, սակայն այդ տարաձայնությունը միակը չէ: Ինչպես հայտնի է,  ի պատասխան Նիկոլի  արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոնսուլտացիներ սկսելու առաջարկին «Փրկության շարժումը» հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ առաջարկը ամբողջությամբ մերժում է: Սակայն այդ հայտարարությունից օրեր անց «Փրկության շարժման» նույնպես հիմնարար թեւ հանդիսացող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, հանդիպեց Փաշինյանին ու ոչ միայն այդ հանդիպումով բարձրացրեց իր վարկանիշը, խիստ խոսելով Փաշինյանի հետ, այլ նաեւ ցույց տվեց, որ շարժման հայտարարությունը իր համար ուղեցույց չէ եւ նա  կվարվի այնպես, ինչպես ինքը հարմար կգտնի: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում  Ծառուկյանական թեւի ակտիվությունը  «Փրկության շարժման» շրջանակներում ակնհայտորեն նվազել է, պետք է ենթադրել, որ այդտեղ էլ կան որոշ տարաձայնություններ:

Բացի այդ, պետք է փաստել, որ 17 կուսակցությունների  համագործակցության ձեւավորման սկզբնական փուլում  բավականին ակտիվ մի շարք կուսակցություններ, ինչպիսիք են` «Ազգային Միաբանությունը», ՍԻՄ-ը, «Ալյանսը», «Ռեֆորմիստները» եւ մի շարք  անհատներ, որոնք սկզբնական փուլում ակտիվորեն մասնակցում էին «17-ի» հանրահավքներին ու երթերին, նոր տարվանից անմիջապես առաջ ձեւավորեցին «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմկոմիտեն, որը, թեեւ, համերաշխություն հայտնեց «Փրկության շարժման» գործունեությանը, սակայն, այնուամենայնիվ, հիմք դրեց մեկ այլ շարժման ձեւավորման` բավականին հստակ գաղափարախսությամբ, ինչով տարբերվեց «Փրկության շարժումից», որի գաղափարախոսական դրույթները բացված չեն:

Արդյո՞ք այս մարտավարական թվացող բաժանումները իրենց հիմքում պարունակում են տարբեր քաղաքական գործիչների եւ ուժերի ռազմավարական ճանապարհների ու նպատակների հակասությունը, դեռ հայտնի չէ, սակայն փաստը մնում է փաստ, որ վերջին 15 օրվա ընթացքում «Փրկության շարժումը» զգալիորեն նվազեցրել է հականիկոլական գործողությունների շիկացման աստիճանը: Դրա բացատրությունը կարելի է գտնել նաեւ ռուս քաղաքագետ Յուրի Պոդոլյակայի վերջերս հրապարակած մի տեղեկության մեջ. նա նշեց, որ հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ Հայաստանի  ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հրավիրվել էին Մոսկվա եւ նրանց փոխանցվել է, որ այդ հանդիպումը շատ կարեւոր է Մոսկվայի համար եւ Մոսկվան առայժմ նախընտրում է գործ ունենալ Նիկոլի հետ: Թե ովքե՞ր էին  Մոսկվա հրավիրված ընդդիմադիրները` ռուս քաղաքագետը չի նշում. մեզ հայտնի է միայն նրանցից մեկը` Էդմոն Մարուքյանը, որն ամանորից առաջ մեկնեց Մոսկվա, իսկ վերադառնալուն պես նրա հետ կատարվեցին աներեւակայելի փոփոխություններ: Մշտապես ՆԱՏՕ-ի կողմնակից Մարուքյանը դարձավ «Հռոմի Պապաից ավելի կաթոլիկ» եւ առաջարկեց, որ Ռուսաստանը տեղակայի Սյունիքում իր երկրորդ ռազմաբազան: Իսկ այնուհետեւ անցավ խոր ընդհատակ եւ մինչ օրս ոչ մի ձայն ու ծպտուն չի հանում: Չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանի  «մեղմ» քաղաքական մարտավարությունը, որից  այդքան խիստ դժգոհում է Միքայել Մինասյանը, անվանելով այն Նիկոլի փրկօղակը, նույնպես բացատրվում է Մոսկվայից եկող վերոհիշյալ ազդակներով:

Բոլոր դեպքերում Հայաստանում շարունակվում է կիսահեղափոխական վիճակը, երբ Նիկոլը գրեթե չի կարողանում կառավարել երկիրը, իսկ ընդդիմությունը չի կարողանում (իսկ գուցե դեռեւս չի ուզում) հասնել իշխանափոխոթյան:

Ա. Հովհաննիսյան

Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը կարգելվի. տեղադրողները կլիցենզավորվենՏրանսպորտային միջոցների տեխզննության անցկացման պարբերականությունը կփոխվիԴոլարի գինն էժանանում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբՈր դեպքերում կարող է կոճապղպեղը վնասակար լինել օրգանիզմի համարԹուրքիան աֆրիկյան երկրներում ազդեցությունն ամրապնդելու համար առևտրից, մարդասիրական օգնությունից զատ օգտագործում է նաև իր հեռուստասերիալները․ Financial TimesԵս կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որ շեղվեն իրենց քաղաքական կուրսից․ Վիտալի Բալասանյանը՝ «Արդարություն» կուսակցության մասինՍիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի կնշվի հունվարի 30-ին1000 խոշոր հարկ վճարողներն, ընդհանուր առմամբ, վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը. հանցակազմը բացակայում էԵրևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվենԿառավարության մոտեցումն ընդունելի չէ. ՄԻՊ-ը պնդում է՝ պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվըԵվրասիական տնտեսական միությունում կձևավորվի, այսպես ասած, ծխախոտի արտադրանքի պայմանական միասնական շուկա. փոխնախարարՂազախական նավթամթերքի առաքումը Հայաստան կազատվի մաքսատուրքից. օրինագիծԹրամփը մտադիր չէ ներում շնորհել իրեն ու ընտանիքի անդամներինԻնչպե՞ս ճիշտ կրել բազմակի օգտագործման կտորից դիմակները«Բաքուն, հավանաբար, կշարունակի ծովի ափին գտնվել ընդամենը մի քանի տասնամյակ. Կասպից ծովը կարող է կորցնել իր ներկայիս տարածքի մինչև 1/3-րդը». Der TagesspiegelՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 165 221 է, մահվան դեպքերինը՝ 3757Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենաԹրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա ՎաշինգտոնիցՓաշինյանական վարչակազմը աչքերը փակելով այս ամենի վրա, շարունակում է փաստացի բացել Հայաստանի դարպասները մարդակեր և վայրագ թուրքերի և կովկասյան թաթարների առջև․ Արման ԱբովյանՔայլիստ անմեղսունակը շարքից.Գագիկ Համբարյան«Առավոտ». Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահինԴավաճան վիժվածքի ընտանիքն ու թուրքի շպիոնը.Նարեկ ՍամսոնյանՕրվա խաղերի անոնս«Պուտինը Գելենջիկում պալատ չունի». Պեսկովը մեկնաբանել է Նավալնիի հայտարարությունըՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներն աճել են․ NYMEX ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում«Հրապարակ». Նոր կուսակցություն է ստեղծվում«Ժողովուրդ». Ինչ պաշտոն է նախատեսվել ՀՔԾ պետի եղբոր համար. ովքեր են մյուս թեկնածուներըՇուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին. Իվետա Տոնոյան«Հրապարակ». Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելն ընդդիմությանը չի հուզում«Մոտ մեկ տարվա դադարից հետո կփորձենք հանդիսատեսին ներկայացնել մեր կարոտը». Լուիզա Ղամբարյանը՝ բեմ վերադառնալու և նոր՝ «Կորած օրագիրը» հեռուստադրամայի մասին «Հրապարակ». Պետական համակարգի այն աշխատակիցները, որոնք դեմ են արտահայտվել իշխանությանը, քննադատող գրառումներ են արել, զգուշացվել են, որ աշխատանքից կազատվեն«Ժողովուրդ». Ի՞նչ պատմությունների մեջ է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն«Հրապարակ». Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին«Ժողովուրդ». Հայաստանը ստացել 20 մլն դոլարը, սակայն համակարգող խորհուրդը մեկ տարի է՝ չի գործումԼարսում կա կուտակված 730 բեռնատարԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՎիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղըԽելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». ԵփրիկյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔՓաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода