Ինչով է զբաղված Հայրենիքի փրկության շարժումը՝ հունվարի 11-ի հայտնի հանդիպմանն ընդառաջ
Ներքաղաքական
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո՝ շարժման վարչապետի թեկնածու ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ հաջողվեց պարզել, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ:
Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա միայն հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն եւ հանդես կգան հայտարարությամբ: Նա հավելեց, որ ԱԳ նախարարին տված հարցերի որոշ պատասխաններ բավարարել են, որոշները՝ կիսատ մնացել
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ