Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն Չարչյանը Այս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ Քոչարյան Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Եղանակը Հայաստանում մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգում Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը


Մեզ թռիչքաձեւ ռեֆորմներ են պետք. Դավիթ Խիթարյան

Սպորտ

Բազմավեկտոր աշխատելու ունակություն քչերին է տրվում: Ֆինն սոցիոլոգները նման կարողության համար նույնիսկ հատուկ տերմին ունեն՝ ուղղաթիռի սկզբունք: Այսինքն՝ եթե ղեկավար ես, ապա դժվարին իրավիճակում ինչպե՞ս կպոկվես իրականությունից, ի՛նչը կպահես եւ ի՛նչը կզոհաբերես, որ ընդհանուրի համար ճիշտ լինի ու արդյունավետ: Մեր զրուցակիցն է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մարզիչ, օլիմպիական կարգի մրցավար, հմուտ կազմակերպիչ եւ նվիրյալ մանկավարժ ԴԱՎԻԹ ԽԻԹԱՐՅԱՆԸ:

- Պարոն Խիթարյան, ընդամենը 1,5 տարի է, ինչ պաշտոնավարում եք սպորտային մայր բուհում, եւ պարզ աչքով երեւում է, որ բարդ գործընթացներ եք իրականացնում: Ի՞նչ ձեռքբերումներ կնշեք գիտական ասպարեզում:

- Բուհի 75-ամյա պատմության մեջ վերջապես կարողացանք բացել մասնագիտական խորհուրդ` ԺԳ.00.02 «Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա/ֆիզիկական կուլտուրա» մանկավարժական գիտություններ» մասնագիտությամբ: Դա նշանակում է, որ մեր ոլորտում գիտական աստիճաններ այսուհետեւ կարող ենք տալ ինքներս: Ընդամենը օրեր առաջ` 2020 թ. դեկտեմբերի 30-ին, ԿԳՄՍ նախարարի հրամանով իրավունք ստացանք իրականացնելու հետբուհական կրթություն` ԺԹ.00.01 - «Հոգեբանության տեսություն եւ պատմություն» եւ Գ.00.09 - «Մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիա» մասնագիտությունների գծով: Բուհը ուզում ենք դարձնել սպորտի մասնագետների պատրաստման իրական դարբնոց:

- Պատերազմական այսքան կորուստներից հետո վերջապես դրական տեղաշարժ ենք արձանագրում, պարոն Խիթարյան: Փաստորեն, Դուք հետամուտ եք եղել բուհի ծանր հրետանու ձեռքբերմանը: Երկա՞ր տեւեց ընդհանուր գործընթացը:

- Մեկ տարվա հետեւողական, նաեւ հոգնեցուցիչ ընթացակարգերի միջով անցանք, բայց բուհի հեղինակությունը սրանից մեծապես կշահի, որովհետեւ մեր դասախոսները իրենց գիտական թեզերը այսուհետեւ  կպաշտպանեն մեզ մոտ, ոչ թե այլ բուհերում: 

-Հենց հիմա էլ դժվար գործ եք սկսել: Ցուրտ ձմեռ է, բայց ինստիտուտում մեծ վերանորոգումներ ենԴժվար չէ՞:

- Դժվարությունները այլոց ձգձգումներն են, այսինքն՝ մինչեւ շինարարական մրցույթի շահողը հաստատվեց, հասանք ձմեռվա շեմին: Բայց ես չեմ կարող իմ գործը չանել: 28 տարվա ակադեմիական փորձս թույլ է տալիս ձմռանը չխուսափել նաեւ այսպիսի աշխատանքներից:

- Իսկ հնարավո՞ր է Ձեր փորձը կիրառել պետականաշինության մեջ:

- Տեսականորեն հնարավոր է, բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես իմ ոլորտն ունեմ:

- Պատերազմական իրավիճակում Ձեր ոլորտը մեծապես առերեսվեց  դաժան իրականությանը: Ի՞նչ կպատմեք այս մասին:

- Մեր կինեզիստ ուսանողները պատերազմի հենց առաջին օրվանից են  հիվանդանոցներում սկսել վերականգնողական աշխատանքները եւ հիմա էլ գնում օգնում են բժիշկներին: Զուգահեռաբար մենք այստեղ փրկարարական ամբիոնում 1-ին օգնության դասընթացներ կազմակերպեցինք, հետո վիրավոր զինվորների համար վերականգնողական պարագաներով մեծ լսարան կահավորեցինք եւ կինեզիստներից ձեւավորեցինք կամավորական խմբեր: Հիմա մեր ուսանողները լիցենզավորված դասախոսների հսկողությամբ ամեն օր բարդ աշխատանք են տանում ապաքինվող զինվորների հետ: Ճիշտ է, հիվանդանոցներից շատերն արդեն դուրս են գրվել, բայց վերականգնումը երկար գործընթաց է, եւ դեռ շատ աշխատենք կպահանջվի, որ բեկորային բարդ վնասվածքներ ստացած մեր տղաները լրիվ ապաքինվեն:

- Պատերազմը, փաստորեն, Ձեզնից գլխապտույտ տեմպ է պահանջել եւ արագացրել ուսանողական պրակտիկան: Իսկ զորակոչվածներից շա՞տ զոհեր եղան: Դատելով միջանցքում ցուցադրվող լուսերես նկարներից՝ բուհը մեծ կորուստներ  ունի:

- Ցավոք, այդպես է: 159 մասնակցից 24 զոհ ունենք, երեք անհայտ կորած, 10 հոգի էլ զոհվել են նախկին շրջանավարտներից:  Միասին վերցրած՝ 34 զոհ, իսկ եթե դրան գումարենք մեր աշխատակիցների կորուստները՝ մեկի որդին, մյուսի հարազատը, թվերն ավելի կմեծանան…

- Բացի կինեզիստներից՝ թիկունքում էլ ի՞նչ աշխատանքների եք մասնակցել:

- Առանց չափազանցնելու պետք է ասեմ, որ մասնագիտական բոլոր ուղղություններով բուհը իր աշխատանքը  կատարց պատվով: Մեր փրկարարները մասնակցեցին կամավորական աշխատանքներին Արցախում: Չորս հերթափոխ ենք ունեցել: Մարզական լրագրության ամբիոնը կազմակերպեց մեդիա-գրագիտության դասընթացներ՝ ապատեղեկատվությունից խուսափելու համար, եւ ուսանողները մեծ ոգեւորությամբ մասնակցեցին այդ դասերին: Մեր  սպորտի հոգեբանները աշխատախումբ կազմեցին, սկսեցին օգնել հոգեբանական աջակցության կարիք ունեցող աշխատակիցներին եւ ուսանողներին, իսկ շատ ուսանողներ  օրեր շարունակ մասնակցեցին բեռների տեսակավորման ու տեղափոխման աշխատանքներին: Այսօր, սակայն, մենք վերադառնում ենք մեր ակադեմիական կարգավիճակին եւ խստիվ պետք է հետեւենք, որ ուսման որակի հարցում թերացումներ չունենանք:

- Դուք հայտնի եք իբրեւ ռեֆորմիստ եւ մի առիթով ասել եք, որ բուհերում պետք է մեծացվի ակադեմիական ազատությունը:  Ի՞նչ նկատի ունեք: Ո՞րն է բուհի Ձեր մոդելը:

- Յուրաքանչյուր բուհ ունի իր մոդելը: Ակադեմիական ազատություն  ասելով՝ նկատի ունեմ նախ եւ առաջ ծրագրերի ճիշտ ընտրությունը: Օրինակ՝ հայոց լեզվի դասընթաց ունենալը խիստ կարեւոր եմ համարում, որովհետեւ անգամ հասարակ դիմումներ կարդալիս հաճախ պատռելու ցանկություն է առաջանում: Բուհը պետք է ապահովի կիրթ շրջանավարտի հարցը:

- Իսկ նախարարության պահանջնե՞րը:

- Կառավարման լծակները պետք է լինեն նախարարության մշակածով, ավելացրած նաեւ ազատությունը: Այսինքն՝ բուհը պետք է հասկանա, որ կրթությունը նույնպես բիզնես է, եւ եթե լավ, արժեքավոր կրթություն չտա, ու շրջանավարտը շուկայում իրեն չգտնի, ուրեմն դիմորդ էլ չի ունենա:

- Ասում են՝ Դուք նոր խստություններ եք մտցրել ՀՖԿՍՊԻ-ում:

- Առանց կամային որակներ դրսեւորելու՝ արատավոր երեւույթները չենք կարող կասեցնել: Անցյալ տարի, երբ անցանք փակ-գաղտնի գրավոր քննությունների, մեծաթիվ ուսանողներ դուրս մնացին ինստիտուտից, մինչդեռ նրանցից շատերը «բարձր արդյունքներ» ունեին եւ նույնիսկ անվճար էին սովորում: Հանրային վստահությունը բերեց բուհի հեղինակության բարձրացման, եւ դիմորդների թիվը մեծացավ:  

- Իսկ միջազգային կապերի  ասպարեզում ինչպե՞ս հաջողությունների հասաք: Դրսից արդեն բավականին ուսանողներ եւ նոր հայտեր ունեք, այնպես չէ՞:

- Այո, դա կոչվում է PR: Ինքս ձյուդոյի իմ սեփական դպրոցի կայացմամբ արտասահմանյան շատ երկրներում եմ եղել եւ կարեւորում եմ միջազգային փորձը: Այդ իսկ պատճառով բուհի միջազգային կապերը բարձրացրի պրոռեկտորի մակարդակի, սկսեցինք նաեւ անգլերենով ուսուցումը, եւ այժմ նախապատրաստական բաժնում 17 ուսանող ունենք՝ Գանայից, Իրանից, Հնդկաստանից:

- Ինչպե՞ս եք գնահատում զբոսաշրջության եւ սպորտի միատեղման հնարավորությունները:

-Խիստ կարեւոր: Համավարակից առաջ տեսանք, որ բիզնեսը տանում է գրավչանյութերով հագեցած ասպարեզների կայացման, եւ մեկ տարվա մեջ մեր ձեռքբերումներից մեկը պետք է համարել սպորտային տուրիզմի ծրագրերի ստեղծումը: Տարբեր գործատուների եւ Տուրիզմի կոմիտեի հետ խորհրդակցելը շատ օգնեց խնդիրը լրիվ հասկանալուն, եւ որոշեցինք եկող տարվանից բացել մագիստրոսական կուրս: Բարձրագույն կրթություն ունեցողը մեկ տարվա մեջ մեզ մոտ կկարողանա ձեռք բերել համապատասխան գիտելիքներ: Ի դեպ, այդ ծրագրերով նաեւ առաջնորդ պատրաստելու նպատակ ենք հետապնդում:  Հետամուտ ուսանողը, այս կուրսն ավարտելով,  կդառնա ոչ միայն լեզուներ իմացող եւ ֆիզիկապես կոփված լավ զբոսավար, այլեւ հետագայում կկարողանա բացել սեփական կազմակերպությունը եւ իր ներդրումը բերել երկրի զարգացմանը:

- Պարոն Խիթարյան, այս 1,5 տարում Դուք բարձրացրել եք ձեր դասախոսների աշխատավարձը: Որքանո՞վ եւ ինչի՞ հաշվին:

- Բարձրացումը եղել է 25-30 տոկոսի չափով բացառապես ճիշտ կառավարման եւ տնտեսվարման շնորհիվ, քանի որ դեռեւս չենք հասցրել հովանավորչական մուտքեր ապահովել:

- Այսինքն՝ հետագայում ավելի լա՞վ է լինելու:

- Չի բացառվում: Եթե երկրի վիճակը կայունանա, եւ տնտեսությունը սկսի զարգանալ, մենք էլ առաջ շարժվելու տեղ կունենանք:

- Իսկ բուն սպորտի զարգացման մասին ի՞նչ կասեք: Մենք սպորտայի՞ն ազգ ենք:

- Ցավոք, պետք է ասեմ՝ ոչ: Եթե Հայաստանի անկախությունից ի վեր մենք օլիմպիական 2 ոսկի ունենք, վրացիները՝ 8, իսկ ադրբեջանցիները՝ 7, ուրեմն՝ պետք է եզրակացություն անենք:

- Որտե՞ղ եք տեսնում գլխավոր թերացումները:

- Սպորտի զարգացման տեսլականին հասնելու հստակ ծրագրերի բացակայության մեջ: Մեզ մոտ համընդհանուր ձեւով չեն զբաղվում սպորտով (սա ես համարում եմ մեր պետության սխալ մոտեցումը, քանի որ երեխայի ֆիզիկական պատրաստվածությունը չի կարելի թողնել միայն ընտանիքի հույսին), երկրորդ՝  սխալ եմ համարում նաեւ պետական մոնոպոլ մոտեցումը: Բացի ֆուտբոլից՝ մնացած մարզաձեւերը սպորտդպրոցների հույսին են, սակայն փորձը ցույց է տալիս, որ մասնավորը նույնպես պետք է ունենա իր դերակատարումը եւ ստեղծի մրցակցող ակումբներ:

- Ի՞նչ եք առաջարկում, ինչի՞ց պետք է սկսել:

 - Ազգային ժողովը պետք է օրենքներ փոխի, որպեսզի համայնքները կարողանան հատկացումներ անել նաեւ մասնավոր ակումբներին: Միայն այդպես մրցակցային դաշտ կստեղծվի, որն էլ կնպաստի առաջընթացին: Օրինակ՝ հզոր տնտեսություն ունեցող Չինաստանը իրեն կարող է թույլ տալ պետական մոնոպոլ մոտեցում, բայց արդյոք Հայաստանը մոտակա 50 տարում այդ հնարավորությունը կունենա՞: Ո՛չ: Իսկ դա նշանակում է, որ սպորտդպրոցների մարզիչները եւս 50 տարի պետք է ապրեն 70-90 հազար դրամ աշխատավարձով… Եվ մենք նրանցից պետք է պահանջենք, որ սպո՞րտ զարգացնեն… Չի լինի այդպիսի բան: Մարդը չի կարող իրեն սպառելու գնով 3-4 տեղ աշխատել:

-Իսկ նրանք, ովքեր հասնում են մեծ արդյունքների՞:

- Այդ մարդիկ ուղղակի նվիրյալներ են, եւ եթե հաշվելու լինենք. քանի՞ մարզիչ կգտնենք, որ օլիմպիական մարզիկներ են պատրաստում:

- Հովանավորչական ճանապարհով հնարավոր չէ՞ գնալ:

- Հովանավորն էլ լրիվ շահագրգռված չէ: Նաեւ կողմնապահության խնդիր է ծագում:

- Իսկ երբ ծնո՞ղն է վճարում:

- Այստեղ մի նուրբ խնդիր կա: Սպորտային մեծ հաջողություների հասնում են ոչ ապահովված ընտանիքների երեխաները: Սա շատ տանջալից ու դժվար ճանապարհ է, եւ ապահովված ընտանիքի երեխան չի ուզում այդ չարչարանքների միջով անցնել: Նշանակում է՝ սոցիալական ավելի ցածր խավերի երեխաներն են մեր կոնտինգենտը, որը վճարունակ չէ…

- Եթե համընդհանուր նայենք, ըստ Ձեզ՝ ի՞նչ ոլորտներով պետք է զարգանա պետությունը:

- Ինձ թվում է՝ պետք է ապահովենք գիտություն-ռազմարդյունաբերություն-գյուղատնտեսություն կապը եւ այդ ամենը խարսխենք ֆիզիկական դաստիարակության վրա, որովհետեւ միայն ֆիզիկապես առողջ սերունդը կկարողանա դիմակայել մարտահրավերներին՝ լինի պատերազմ, համաճարակ, թե մի այլ բան: Եթե ես՝ որպես բուհի ռեկտոր, մտածում եմ, թե ինչ շրջանավարտ եմ ուզում ունենալ եւ իմ ծրագրերը կազմում եմ այդպես, պետությունն էլ պետք է տեսնի՝ ինչպիսի՛ քաղաքացի է ուզում, որպեսզի ծրագրեր կյանքի կոչի եւ պատրաստի ա՛յդ քաղաքացուն, ոչ թե թողնի ինքնահոսի: Ես այնքան էլ համամիտ չեմ, երբ ասում են, որ երեխան պետք է տանը դաստիարակվի:  Պետությունն է տեսնում ընդհանուր պատկերը եւ հենց պետությունը պետք է գիտակից դաստիարակության ձեւեր գտնի: Միգրանտներ ընդունող զարգացած երկրները ձեր կարծիքով ո՞ւմ են ընդունում: Միանշանակ՝ երեխաների՛ն, որովհետեւ այդ երեխաներն են դառնում իրենց քաղաքացիները: Իսկ մենք այդ հաշվարկը չունենք: Դեռեւս  հեքիաթներով ապրող, թե՛ դրական, թե՛ բացասական առումով շատ էմոցիոնալ  քաղաքական կերպար ենք…

- Ի՞նչ ելք եք առաջարկում:

- Մեզ թռիչքաձեւ ռեֆորմներ են պետք: 90-ականներին ռեֆորմների շնորհիվ կարողացանք ճգնաժամից դուրս գալ: Հիմա էլ տնտեսության, կրթության, սպորտի եւ մյուս բնագավառներում ռեֆորմներ, այսինքն՝ հստակ բարեշրջումներ են պետք, սակայն շատ կարեւոր է, որ դրանք լինեն հիմնավորված փաստարկների վրա:

- Ըստ Ձեզ՝ որքա՞ն աջակցություն է պետք, օրինակ, սպորտի կայացման համար:

- Երբ ճիշտ ռեֆորմ է լինում, փողը գալիս է: Եվ կգա…

- Մնում է շարժվենք ի գո՞րծ:

- Այո, ի գործ: Եթե նստենք, սպասենք ու մտածենք, որ մի բան պետք է փոխվի, ոչինչ էլ չի փոխվի:

 - Դուք լավատե՞ս եք այդ հարցում:

- Ես ավելի իրատես եմ, քան լավատես: Կայնքը թելադրում է, մնում է, որ ճիշտ գնահատենք առկա հնարավորությունները եւ շարժվենք առաջ…

- Շնորհակալություն օգտակար եւ հետաքրքիր զրույցի համար:

- Ես էլ եմ շնորհակալ:

Հարցազրույցը վարեց Արմինե Ռուբինյանը

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2021 թ.  Կոչումով բժիշկ. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի վատացած մասնակիցներից մեկին շտապեց օգնություն ցուցաբերել պրոֆեսոր Արմեն ՉարչյանըԱյս իշխանությունը բերում է մահ. Ռոբերտ ՔոչարյանԴանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրումՌոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի եւ «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)Եղանակը Հայաստանում մայիսի 9-ինՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և Հաղթանակ զբոսայգումԹող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան ՕհանյանՄահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ ԿիրակոսյանըԿոմիտասի շուկայի դիմաց գազել է այրվելՆոր փոխոստիկանապետ է նշանակվել. ով է նա. Կենսագրական մանրամասներՀաղթանակին պետք է տեր կանգնել, այլապես ուրիշը կգա եւ տեր կկանգնի. ԲաբուխանյանՈ՞վ է Նիկոլ Փաշինյանի պապըԱրոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսինՆոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց ենՄայիսի 9-ի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ ՄիշուստինինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 10 մարդԱյսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայկական հինավուրց քաղաքի ազատագրման համար. ՓաշինյանՀՀ մարմնամարզիկները «Քութաիսիի Գավաթ - Մեր Ապագա Օլիմպիականները» միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով են վերադառնում տուն«Տարե՛ք էս աղջկան». Նիկոլ Փաշինյանը ախրանիկին հրահանգեց հեռացնել իրեն «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին (Video)ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ. ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆ «ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ».ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸՏԵՆՑ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԲԱՅՐԱՔԹԱՐՆ ԻՆՉԻ Ա ԱՄԵՆ ԳՆՈՎ ՍՈՂՈՍԿՈՒՄ ԵՌԱԲԼՈՒՐ. ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ռոսկոսմոս»-ի և «ՆԱՍԱ»-ի տիեզերագնացները Հաղթանակի տոնի առթիվ շնորհավորել են Երկրի բնակիչներինՆիկոլ Փաշինյանը հարյուրավոր ախրանիկների ուղեկցությամբ գնացել է Եռաբլուր. տեսախցիկների առջև ծնկում է զոհերի շիրիմների մոտ Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, թերևս սա է մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձը․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը Կորոնավիրուսի դեմ մեկ բաղադրիչ ունեցող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը գրանցել են ՌուսաստանումՊետական համակարգի աշխատակիցներին սպառնացել են հետապնդումներով և աշխատանքից ազատելով. ԱՀ պատգամավորը ահազանգում էԵրբ գյուղ հասանք, Ստեփանակերտից արդեն լուրը հասել էր, որ Հայոց բերդաքաղաքն ազատագրված է...  Երթ-միջոցառում, որի արդյունքում ակնկալվում է ստանալ աննախադեպ մեծ չափերի Հայոց եռագույնըՓաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը.MediaportԱնգելա Մերկել. Մենք պարտավոր ենք պահել նացիզմի ժամանակ զոհվածների հիշատակըՄի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ».Էլբակեան ԷդգարՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել դատավոր Բեկթաշյանի նկատմամբՓաշինյանը Եռաբլուրում է. ոստիկանները, անվտանգության աշխատակիցներն ու սպորտային հագուստով մարդիկ խոչընդոտում են Tert.am-ի և News.am–ի աշխատանքը (տեսանյութ)Մենակ Կապիտուլյանտ վիժվածքը Շուշին հանձնելուց հետո կարար Շուշիի ազատագրման օրը Շուշին ազատագրողին իր արյունոտ ձեռքերով մեդալ տար.Նարեկ Սամսոնյան2018 թվականից հետո, մեծ թվով զինվորականներ, ովքեր բանակաշինության ամենատարբեր փուլերում գործելու, ծառայելու, մեծ արդյունավետություն ունեին՝ հերթով շարքից հանվեցին.Տիգրան ԱբրահամյանՄայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով․ Գարեգին Բ Օրվա հանդիպումների անոնսՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 10-ից 16-ըՀաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ ՍարգսյանՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՀՀ ԱՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում չի օգտագործել դեղամիջոց, որը նվազեցնում է մահացությունը․ Փաստահավաք խումբԱրմեն Մելիքյանը,Կարեն Ասլանյանն ու Հայկ Մնացականյանը Տոկիոյի օլիմպիադային մասնակցելու ուղեգիր նվաճեցին Վահագն Վերմիշյանը դատի է տվել ՓաշինյանինՆախագահը դիմել է ՍԴՄալիշևան պատմել է, թե ինչպիսին կլինի սեքսը 10 տարի անց«Իրավունքի» լուրը հաստատվեց, Կամո Ցուցուլյանը նշանակվեց փոխոստիկանապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ