Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Խելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». Եփրիկյան Էդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխին Հայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներ Հայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետ Փաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Նախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն է Ամուլսարի հանքի շահագործման հարցում այս պահին հստակություն չկա «Բիլայնի» վաճառքի գործարքի քավորը Ավինյա՞նն է


Արտաշես Գեղամյան. Պարտվեցին Նիկոլն ու նրա հանցակիցները, բայց մեղավոր է Ռուսաստանը

Հրապարակախոսություն

ԱՆՈՏԱՑԻԱ. Կցանկանայի, որպեսզի այս հոդվածն ընկալվեր որպես խնդրանք ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, ռուս եղբայրներին՝ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, ասել է թե՝ նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմին հակադրվելու համակարգի մշակման և կազմակերպման գործում, հակահամակարգ, որը կպսակազերծեր Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից գունավոր հեղափոխությունների ստրատեգների հակահայկական և հակառուսական նպատակները։ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու շարժումն աջակցության դեպքում կվերաճի համաժողովրդականի։

2021թ. հունվարի 4-ի իմ հոդվածում՝ հրապարակված ռուսաստանյան հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալությունում, «Բարի երթ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությանը» վերնագրով, հիմնավորված են Հայաստանի քաղաքական դասի և քաղաքացիների կողմից ազգային անվտանգության և հայոց պետականության գոյության սպառնալիքների գիտակցման անհրաժեշտությունն ու անհետաձգելիությունը, սպառնալիքներ՝ պայմանավորված իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանի և սորոսյան հանցավոր խառնամբոխի հետագա գտնվելով։ Ընդ որում՝ ես փորձել էի բացատրել ընթերցողներին այն անվիճելի իրողությունը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ պայթյունավտանգ իրադրությունում երկրի ազգային շահերը պահանջում են ընդունել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության մտնելու իրավաքաղաքական գործընթացի կազմակերպման անհետաձգելի միջոցներ։ Դրան հասնելու համար էլ հայտարարվել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման Կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) ստեղծման մասին, որի նպատակն է համակողմանիորեն նպաստել այդ գործընթացին։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են ավելի քան երկու միլիոն հայեր, իսկ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ ամեն տարի արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն, բացառիկ կարևոր է համարվել Կազմկոմիտեի ծրագրի մշակումը՝ այն խնդիրների իրականացման կոնկրետ քայլերի մատնանշմամբ, որոնք կապահովեն Հայաստանի մուտքը միութենական պետության մեջ։ Ընդ որում, մենք նպատակ ենք հայտարարել՝ հասնել այն բանին, որպեսզի ՀՀ քաղաքացիները և ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցները ոչ միայն ըմբռնումով վերաբերվեն այս գաղափարին, այլև իրենք դառնան դրա կենսագործման ակտիվ և համոզված իրականացնողները, ընդ որում՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Միանգամայն հասկանալի է, որ այս նպատակին հասնելու համար Հայաստանի քաղաքացիները և ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն առաջին հերթին, նվազագույնը, պետք է ուշադիր ծանոթանան Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև 02.12.1999թ. կնքված «Միութենական պետության ստեղծման մասին» Պայմանագրի 1-ին Գլխի («Միութենական պետության նպատակները և սկզբունքները») բովանդակությանը։ Այսպիսի խնդրի առաջադրումը, բնականաբար, ենթադրում է սեղմ ժամկետում կազմակերպել Պայմանագրի հայերեն թարգմանություն և հայերեն տեքստի լայն տարածում։ Ընդ որում՝ կասկածից վեր է, որ Կազմկոմիտեի աշխատանքի արդեն այս՝ նախնական փուլում սորոսյան բազմաթիվ մաս-մեդիաներ, որոնք ահա արդեն ոչ առաջին տարին շռայլորեն ֆինանսավորվում են արտասահմանից և իրենց անկաշկանդ են զգում նիկոլվովաևիչյան Հայաստանում, կատաղի քարոզչություն կսանձազերծեն ինչպես այս գաղափարը, այնպես էլ այն կենսագործողներին վարկաբեկելու համար, ինչն, իհարկե, կգոտեպնդի մեզ։ Մտածեք միայն, հարգելի ընթերցող, այս հակահայկական նեխվածքի հիմնական կոչումը քաոսի (բնականաբար՝ Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից կառավարվող) մթնոլորտի ստեղծումն է Հայաստանում՝ Ռուսաստանի հարավային մատույցներում, իսկ այստեղ հանկարծ միութենական պետության մեջ ՀՀ-ի մտնելուն ուղղված աշխատանք է նախաձեռնվում։ Ընդ որում, ինչպես ցույց է տալիս նրանց գործունեության վերլուծությունը Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, սորոսյան խաժամուժի ծավալած ողջ տեղեկատվական պատերազմի ինտեգրալ նպատակը եղել և մնում է Հայաստանում ռուսատյաց տրամադրությունների հրահրումը։ Նրանց քարոզչության զազրելիությունը հստակ երևաց արդեն Ղարաբաղյան պատերազմի (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) աղետալի հետևանքներից հետո։ Դրա էությունը հանգեցվում էր այն բանին, որպեսզի Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի կառավարության աշխատանքի՝ ազգային ողբերգության վերածված ձախողումների (ՀՀ-ի և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում խնդիրների լուծման հարցերում) պատասխանատվությունը դրվի Ռուսաստանի վրա։ Ընդ որում՝ կարևոր ենք համարում ընդգծել, որ ռուս-հայկական ռազմավարական դաշինքի հիմքերը խարխլող գործողությունները ոչ միայն չէին կասեցվում, այլև տակից խրախուսվում էին Հայաստանի իշխանությունների կողմից։ Ավելին, թերի բարձրագույն կրթություն ունեցող «մեծն ստրատեգը», իսկ ավելի ճիշտ՝ անուսը քաղաքականության և աշխարհաքաղաքականության մեջ, հատուկ ինքն էլ սադրում էր այդ ամենը՝ լայնորեն ներգրավելով հինգերորդ շարասյան իր սխրակիցներին։ Ընդ որում՝ ծնունդով XIX դարից այս գավառականը երկակի նպատակ էր հետապնդում, դիցուք. նախ՝ հաճոյանալ իր արտասահմանյան ուղեվարներին, երկրորդ՝ Ռուսաստանի ղեկավարությանը ցույց տալ, թե, իբր, տեսեք ի՜նչ դժվար պայմաններում է ինքը ստիպված պաշտպանել Հայաստանի դաշնակցային պարտավորությունները ՌԴ-ի առջև։ Ամփոփելով այս ամենը՝ ավաղ, արդեն որերոդ անգամ ստիպված եմ կրկնել. Ռուսաստանի, ասել է թե՝ առաջին հերթին Հայաստանի դեմ և Հայաստանի միջոցով արդեն ոչ առաջին տարին վարվում է համակարգային տեղեկատվական պատերազմ, որին լավագույն դեպքում հակադրվում են առանձին հոդվածներ և ռուս-հայկական ռազմավարական դաշինքի ճշմարիտ ջատագովների ելույթները, որոնցից շատերը միավորված են Կազմկոմիտեում։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները (որոնք, հանուն արդարության նշենք, բավական կոշտ քննադատում են նրան) կարողացել են հասնել միայն այն բանին, որ նրա հանդեպ ամրագրել են «Նիկոլ-դավաճան» կամ «Նիկոլը Էրդողանի և Ալիևի գործակալն է» քնքուշ արտահայտությունները։ Ինչն, առաջին հայացքից, նույնպես պակաս կարևոր չէ։ Սակայն ընթերցողների ուշադրությունը հրավիրենք նաև մեկ այլ իրողության վրա, դիցուք. ընդդիմադիր կուսակցությունների որոշակի մասն իր հանրային միջոցառումների ժամանակ, կամ միայն իրենց հայտնի նրբանկատության, կամ չգիտես ինչ պատճառով դեռևս համառորեն լռության է մատնում այն հարցի պատասխանը, թե ովքեր են կանգնած այդ նույն Էրդողանի և Ալիևի հետևում, արևմտյան ի՞նչ հատուկ ծառայությունների և հենց ո՞ր երկրների հետ են նեոօսմանյան և ափշերոնյան սուլթանները գտնվում սերտ շփման մեջ։ Ընդ որում՝ մեր գործընկերները համառորեն չեն ցանկանում տեսնել անգամ Էրդողանի բացահայտ բարեկամությունը Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական հետախուզության ծառայության՝ MI-6-ի (Military Intelligence Section 6) նորանշանակ ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Այս մանրամասները գրում եմ այն մտադրությամբ, որպեսզի ցույց տամ, որ այսուհետ ևս հայոց պետականության և Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմին համարժեք դիմակայելու միասնական համակարգի ստեղծման քիչ հույս կա՝ գոնե համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնից անկախ նվազագույն տեղեկատվական ռեսուրսների բացակայության պատճառով, անգամ հաշվի առնելով ընդդիմադիր կուսակցությունների հսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, կուսակցություններ, որոնք միավորվել են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու դրոշի ներքո։

Ելնելով ստեղծված քաղաքական իրողություններից՝ Կազմկոմիտեն աշխատանքի առաջին փուլում իր առաջնահերթ խնդիրներից է համարում եղբայրական Ռուսաստանի լայն հանրությանը, հատկապես ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության մտնելու իրավական և քաղաքական պայմանների ստեղծման խնդիրների անհապաղ լուծմանն ուղղված գործուն միջոցների ապահովման հրատապության մասին տեղեկացնելու անհրաժեշտ միջոցների ընդունումը։ Կարծում ենք, որ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման Կազմկոմիտեի հիմնադիրների մասնակցությունը ռուսաստանյան հեռուստատեսության հայտնի ալիքների հանրաճանաչ հայրենասիրական ծրագրերին, որոնց հաղորդավարները ինտելեկտուալներ են և աշխարհաքաղաքական հարցերի պրոֆեսիոնալներ (Վլադիմիր Սոլովյով, Արտյոմ Շեյնին, Եկատերինա Ստրիժենովա, Անատոլի Կուզիչով, Օլգա Սկաբեևա, Եվգենի Պոպով, Ռոման Բաբայան), կօգներ Ռուսաստանում ապրող մեր բազմահազար հայրենակիցներին ավելի լիարժեք պատկերացնել այն վտանգը, որը կախված է հայոց պետականության վրա։ Համոզված եմ, որ դա նրանց կմղեր, հայկական ծագում ունեցող պայծառ ուղեղների (Մարգարիտա Սիմոնյան, Սերգեյ Կուրղինյան, Արամ Գաբրելյանով և շատ ուրիշներ) ներգրավմամբ, ստեղծել հայկական երկու պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայոց պետականության համար կործանարար տեղեկատվական պատերազմի ինստիտուտների չեզոքացման շատ ավելի կատարյալ համակարգ, ինստիտուտներ, որոնք գործում են գունավոր հեղափոխությունների անգլոսաքսոնական ստրատեգների արթուն հսկողության ներքո։ Ընդ որում՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ղարաբաղյան պատերազմի աղետալի հետևանքները, որի զոհ դարձան ավելի քան 5 000 զինվորներ և սպաներ, մոտ 10 000 մարտիկներ և խաղաղ քաղաքացիներ վիրավորումներ ստացան, կորսվեց Լեռնային Ղարաբաղի տարածքի 80%-ը, հայերի մեկ սերունդ չէ, որ կհիշի ցավով ու դառնությամբ։ Միևնույն ժամանակ, հատկապես նշենք, որ եթե արդեն առաջիկայում չկանգնեցվի սորոսյան վճարված քարոզչական վարակը, ապա այսուհետ ևս Հայաստանի բթացված և կարիքից կամազուրկ դարձած քաղաքացիների գիտակցության մեջ կխցկեն այն կարծիքը, թե «ժողվարչապետ» Նիկոլն ու նրա նեխած «քաղաքական» հենարանը (սորոսյան թոշակառուներ, «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդներ և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստներ) կապ չունեն ազգային շահերի դավաճանության հետ։ Ընդ որում՝ կասկած չի հարուցում այն, որ նրանք էլ հենց մեղավոր կնշանակեն Ռուսաստանին։ Չէ՞ որ հենց այդ նպատակին հասնելուն է ուղղված Հայաստանում օվկիանոսի այն կողմից շռայլորեն ֆինանսավորվող մեկուկես-երկու տասնյակ լրատվամիջոցների համակարգային աշխատանքը։ Մի խոսքով՝ ժողովրդին հասկանալի գրական լեզվով ասած՝ Նիկոլն ու նրա ուղեվարները տեղեկատվական պատերազմ են վարում, որի էությունը հետևյալն է. «Մենք ենք պարտվել, բայց մեղավորը Ռուսաստանն է»։ Որպեսզի հարգելի ընթերցողը չկշտամբի Նիկոլ Վովաևիչին՝ իր իսկ սիրեցյալին, գրագողության և այս խորագրի ներքո «տեղավորվելու» մեջ, նշեմ, որ սույն կարգախոսը, որը հնարավորինս ճիշտ է բնութագրում Ռուսաստանի դեմ փաշինյանա-սորոսյան խառնամբոխի կողմից սանձազերծված տեղեկատվական պատերազմի էությունը, 2021թ. հունվարի 6-ին հրաշալի կերպով դարձավ այն հոդվածի վերնագիրը, որը հրապարակվել է «Путин Сегодня» հեղինակավոր ինտերնետ-պորտալում, իհարկե՝ այս հոդվածի վերնագրի ընտրությունը կատարվել է արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումներից, դիցուք. «ԵՄ-ում ասում են, թե իրենք ապացուցել են, որ Պուտինը չի թունավորել Նավալնուն, որովհետև ԱԴԾ-ն մկներ չի բռնում, բայց մեղավորը Ռուսաստանն է, որ չի արդարացել այդ հանցագործության համար» (https://www.putin-today.ru/archives/116116)։ Իսկ մեր պարագայում Նիկոլ Փաշինյանի և նրա հանցակիցների հակառուսական գործունեության իսկական էությունը կարելի էր բնութագրել այսպես. «...Նիկոլն ու իր հանցակիցները, բայց մեղավոր է Ռուսաստանը»։

Այս առնչությամբ կցանկանայի նշել, որ ի տարբերություն նիկոլվովաևիչյան Հայաստանի՝ Ադրբեջանն արդեն հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման, ԱՊՀ դերի բարձրացման, մոտ ապագայում այդ գործընթացներում իր կառուցողական դերի մասին համակարգային աշխատանք է սկսել։ Այսպես, օրերս Haqqin.az ինտերնետ-պորտալը հրապարակեց հոդված՝ «Ադրբեջան. ԱՊՀ երկրորդ շնչառությունը Ադրբեջանի համար» վերնագրով։ Միայն որոշ ենթավերնագրեր նշեմ այդ հոդվածից. «Ադրբեջանը կարող է բացառիկ դեր խաղալ միջազգային կազմակերպության վերափոխման գործում» (նկատի է առնվում ԱՊՀ-ն – Ա.Գ.), «ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեան՝ փոխգործակցության կարևոր հարթակ», «Հենց ԱՊՀ հարթակում է Իլհամ Ալիևը պսակազերծել նացիստ Գարեգին Նժդեհի պաշտամունքը», «ԱՊՀ հարթակում էլ Ադրբեջանը կներկայացնի իր հոգևոր մայրաքաղաք Շուշիի վերածնունդը», «Իսկ ի՞նչ նախաձեռնություններով կարող էր հանդես գալ ինքը՝ Ադրբեջանը», «Կովկասի զարգացման համար պլատֆորմներ» ալիևյան հայեցակարգը կարող է դառնալ նոր ինտեգրման հիմք»։ Դե ինչ, միանգամայն գրավիչ, բայց և բավական կասկածելի է հնչում, որ այդ բնավ ոչ կարճ հոդվածում այնպիսի երկիր, ինչպիսին Թուրքիան է, հիշատակվում է ընդամենը մեկ անգամ։ Եվ դա՝ այն դեպքում և պայմաններում, երբ մեծ հարցականի տակ է, թե որտեղ է իրականում մշակվում ափշերոնյան սուլթանության արտաքին քաղաքականությունը, որը դեռևս անվանվում է Ադրբեջան՝ Անկարայո՞ւմ, թե՞ Բաքվում։ Դատելով ըստ ամենայնի՝ հեղինակավոր արևմտյան պարբերականներում տեղ գտած ոչ անհայտ հրապարակումները, մասնավորապես՝ «Foreign Policy» հեղինակավոր տեղեկատվական պարբերականի 2021թ. հունվարի 2-ի հոդվածը՝ «”Foreign Policy”. Ռազմական հակամարտությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2021թ. առավել հավանականներից մեկն է» վերնագրով, ադրբեջանցի ստրատեգներին դրդել են կարծես թե հեռու վանվել թուրք ուսուցչից, համենայն դեպս՝ ինչ-որ կերպ արտահայտել դա, էլ չեմ ասում այն մասին, որպեսզի իրենցից վանեն կասկածներն այն մասին, որ Թուրքիան իրենց վերապահել է նեոօսմանյան սուլթանության Տրոյական ձիու դերը Ռուսաստանի համար։ Այդ հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հավանական հակամարտության ևս մեկ վայր (Սիրիայից բացի – Ա.Գ.) նշվում է Կովկասը։ Հրապարակման հեղինակները գրում են. «նման եզրահանգումները պայմանավորված են նախ և առաջ նրանով, որ Ղարաբաղում դեռևս պահպանվում է լարվածությունը, իսկ ցանկացած սադրանք կարող է հանգեցնել Ադրբեջանի և Թուրքիայի նոր գրոհների ինքնահռչակ ԼՂՀ-ի մնացած հատվածի դեմ, էլ չենք ասում այն մասին, որ մի քանի հազարանոց թուրք զինվորականների բանակը գտնվում է Հայաստանի սահմանից ընդամենը 10 կիլոմետրի վրա»։ «Ռուսաստանը և Թուրքիան ներգրավված են նաև Լեռնային Ղարաբաղի համար վերջին պատերազմի մեջ։ Ռուսաստանը ռազմական դաշինք ունի Հայաստանի հետ, բայց խուսափում էր կողմերի ընտրությունից և ի վերջո հասավ հրադադարի, որը վերջ դրեց մարտական գործողություններին։ Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերում էր դիվանագիտական և ռազմական աջակցություն թուրքական (և իսրայելական) անօդաչուների օգնությամբ, որոնք օգնում էին շարքից հանել Հայաստանի ՀՕՊ-ը,- տեղեկացնում է պարբերականը՝ նշելով, որ,- իրավիճակն այստեղ բնավ միանշանակ չէ» (https://avia.pro/news/foreign-policy-voennyy-konflikt-mezhdu-turciey-i-rossiey-v-2021-godu-yavlyaetsya-odnim-iz-bolee, https://www.putin-today.ru/archives/116013

Եվ ահա, Haqqin.az-ի հոդվածը (որն, ի դեպ, հրապարակվել է նաև ИноСМИ և «Путин Сегодня» ինտերնետ-պարբերականներում) ուղղված էր Ադրբեջանին, կրկնում եմ, ինչ-որ կերպ զատվել իր պատրոնից՝ սուլթան Ռեջեփից ու նրա անթաքույց, համառորեն կրկնվող նպատակներից՝ Մեծ Թուրանի ստեղծման մասին, «Մեկ ազգ՝ վեց պետություն» կարգախոսով։ Ուղղակի ասենք, որ ադրբեջանցի ստրատեգների տեղեկատվական պատերազմի այս փորձում սուտն ակնհայտ է։ Դրա համար բավական է ուսումնասիրել ադրբեջանական ինտերնետ-պարբերականների հրապարակումները, որոնցում Թուրքիա և Էրդողան բառերը հիշատակվում են շատ ավելի հաճախ, քան Ադրբեջանն ու Ալիևը։

Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելը կարո՞ղ է արդյոք որևէ էական ազդեցություն ունենալ իրավիճակի կայունացման վրա Հարավկովկասյան տարածաշրջանում, դրականորեն անդրադառնալ Ռուսաստանի դերի բարձրացմանը Մեծ Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Անկասկած՝ այո՛։ Բավական է հետևել թուրքական և արևմտյան ԶԼՄ-ների արձագանքին Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների գոտի ռուս խաղաղապահների մուտքից հետո։ Ոչ, ոչ, արևմտյան լրատվամիջոցները բոլորովին էլ շնորհակալություն չէին հայտնում Ռուսաստանին ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին թուրք-ադրբեջանական բազեներին խաղաղություն պարտադրելու համար, ինչը դադարեցրեց արյունահեղությունն ու փրկեց Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ցեղասպանությունից։ Նրանք ծայրահեղ հիվանդագին արձագանքեցին հակամարտության գոտի խաղաղապահների մուտքին, ընդ որում՝ այն պայմաններում, երբ այդ փաստը մեծագույն երախտագիտությամբ ընդունվեց Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Սակայն ռուս խաղաղապահների մուտքը խափանեց Ռուսաստանի հարավային մատույցներում իրավիճակի ապակայունացման Արևմուտքի ծրագրերը և չեղարկեց սուլթան Ռեջեփի անսանձ տենչը՝ միավորել իսլամական աղեղը Նախիջևանից (Ադրբեջանի տարածքում) մինչև Զանգելան, Ջեբրաիլ և Ֆիզուլի, ընդ որում՝ իր տակ ճզմելով Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի 45 կիլոմետրանոց հատվածը, այսինքն՝ ՀՀ տարածքի զավթման միջոցով։ Ավաղ, երբ գրվում են այս տողերը, ադրբեջանական հրոսակները ՀՀ իշխանությունների դավաճանական անգործության պայմաններում իրականացնում են տարածքների նպատակաուղղված անեքսիա Իրանի հետ ՀՀ պետական սահմանի ոչ այնքան հեռավոր հատվածներում։ Ուստի, միանգամայն սպասելի էր նաև ՀՀ-ում սորոսյան տեղեկատվական թափթփուկների այն բազմաձայն երգչախումբը, որը Հայաստանի իշխանավորների կողմից ազգային շահերի և Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասի կորստյան դավաճանությունը բացահայտելու փոխարեն ոտքի է ելել Ռուսաստանի ու նրա քաղաքական ղեկավարության դեմ։ Արդեն ալարկոտին անգամ պետք է հասկանալի լինի, որ այս ամենին դիմակայել նշանակում է՝ փրկել հայոց պետականությունը փլուզումից։ Հենց այդ պատճառով էլ կցանկանայի, որպեսզի այս հոդվածն ընկալվեր ոչ այլ կերպ, քան մեծ խնդրանք Ռուսաստանի մեր հայրենակիցներին, բազմաթիվ ռուսաստանցիներին, ռուս եղբայրներին՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանի, ասել է թե՝ նաև Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի դիմակայության և չեզոքացման համակարգի մշակման ու կազմակերպման գործում։ Տեղեկատվական հակահամակարգի մշակումը և իրագործումը, որը կպսակազերծի Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերից գունավոր հեղափոխությունների ստրատեգների հակահայկական և հակառուսական նպատակները, ի զորու կլինի նվազագույնի հասցնել վարվող տեղեկատվական պատերազմի կործանարար ազդեցությունը հայոց պետականության հիմքերի վրա։ Ընդ որում՝ համարձակվում եմ հավաստիացնել, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու շարժումը գոնե նվազագույն տեղեկատվական և ռեսուրսային աջակցության դեպքում կվերաճի համաժողովրդականի և իր ճանապարհից կմաքրի Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը զավթած նիկոլվովաևիչյան սորոսյան թափթփուկներին։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. 2021թ. հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Հայտնության տոնի առիթով մատուցած Սուրբ պատարագից հետո հանդես եկավ հայ ժողովրդին ուղղված հուզիչ պատգամով, որն արժանի է բազմիցս ընթերցվելու և իմաստավորվելու խոր փիլիսոփայական խոսքի բոլոր առումներով, որն, ասես, մեր իմաստուն, արի ու ազնիվ հոգևոր հայրապետի շուրթերին էր դրվել հենց Բարձրյալի կողմից։ Մտորենք, հարգելի ընթերցող, համայն հայոց հոգևոր հովվի խոսքերի շուրջ. «...Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից: Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)»։ Այս սրտահույզ խոսքերն էլ հենց Հայաստանում իշխանությունը զավթած Փաշինյանի ու տոտալիտար կրոնական տականքի սատանայական էության դատավճիռն են։ Եվ միանգամայն սպասելի էր, որ Նիկոլ-դավաճանը չմասնակցեց Սուրբ պատարագին։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Սուրբծննդյան պատարագին մեկնաբանել է այսպես. «Համաճարակային իրավիճակի հետ կապված՝ վարչապետը գտնվում է ինքնամեկուսացման մեջ»։ Դե ինչ, պետք է շնորհակալություն հայտնել Փաշինյանին, որ իր բացակայությամբ այդ Սուրբ տոնը չպղծվեց։ Կարևոր է այն փաստը, որ հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանների դատավճիռը կարդացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում։ Թող ների ինձ հարգելի ընթերցողը անհամեստության համար, բայց տողերիս հեղինակն է 1990թ. մարտին, Երևանի քաղաքապետ եղած ժամանակ, ստորագրել Ժողովրդական դեպուտատների Երևանի Քաղխորհրդի գործադիր կոմիտեի որոշումը՝ այդ տաճարի կառուցման համար տարածք հատկացնելու մասին։ Ավելին, ինձ պատիվ է վիճակվել Ամենայն Հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի, Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջնորդական տեղապահ, արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյանի (ներկայում գործող Ամենայն Հայոց կաթողիկոսը) հետ միասին մասնակցել ապագա տաճարի հիմնարկեքին՝ տեղադրելով ժամանակի պարկուճը ապագա սերունդների համար, որն ավետում էր, որ տաճարի կառուցումը, որը կրելու է Հայաստանի առաջին Լուսավորչի (որը քրիստոնեական հավատի բերեց հայ ժողովրդին) անունը, զուգադիպելու է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակին։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պարտքս եմ համարում նաև նշել, որ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամները՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, երջանկահիշատակ Սուրեն Գուրգենի Հարությունյանը, ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Գալուստ Անուշավանի Գալոյանը, ինչպես նաև այսօր մեր կողքին ապրող՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Լևոն Գուրգենի Սահակյանն ու Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Գրիգոր Եգորի Ասատրյանը «փրկեցին» Երևանի «կամակոր» քաղաքապետին կուսակցական խիստ տույժից (ինչպես դա պահանջում էին ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի մյուս անդամները)՝ Երքաղխորհրդի գործադիր կոմիտեի կողմից Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարի կառուցման թույլտվություն տալու և տարածք տրամադրելու համար։ Էլ չեմ ասում իմ «աններելի» մասնակցության մասին ապագա տաճարի հիմնարկեքի արարողությանը։ Խորհրդային ժամանակներ էին՝ լի ինչպես նվաճումներով մեր կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ խավարամտության հայտնի դրսևորումներով։

Հույս ունեմ, որ հարգելի ընթերցողը ներողամիտ կգտնվի իմ այս քնարական շեղման համար։ Կարևոր է այլ բան, այն, որ 2021թ. հունվարի 6-ին՝ Քրիստոսի Սուրբ ծննդյան և հայտնության օրը, դեպի տաճար տանող ճանապարհը չպղծվեց Հայաստանում իշխանությունը զավթած սատանիստներով։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ։

Ձեզ և մեզ մեծ ավետիս։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղըԽելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, «պարոն դատախա՛զ». ԵփրիկյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԷդմոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխինՀայկական կողմը ունի՞ Ադրբեջանցի գերիներՀայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետԲԱՄԲԱՍԱՆՔՓաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ ԶԱՐՄԱՆՔԻմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերովՆախագահն էլ, վարչապետն էլ ազգադավ են. Մեր միակ փրկությունը ՌԴ-ն էԱմուլսարի հանքի շահագործման հարցում այս պահին հստակություն չկա«Բիլայնի» վաճառքի գործարքի քավորը Ավինյա՞նն է«ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄՏԱԾԻ, ԹԵ ՄԵԶ ՈՆՑ ԵՆ ԴԻՄԱՆԱԼՈՒ». ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ՀԵԳՆՈՒՄ ԵՆՌուբեն Ռուբինյանն իրեն դրել էր «նիվիձիմկայի» տեղ«Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԱՍՔ «ՇՊԻՈՆ ԱՐՈՅԻ» ԵՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆԺողովուրդը պետք է ոտքի կանգնի. Իշխան Սաղաթելյան (yerkir.am)Անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դինԱրցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարությունՅուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակիՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԱՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՈՐԸ ՄԵԶ ՆԵԳԱՏԻՎ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ. ԱՍՏՂԱԲԱՆ-ԷԶՈԹԵՐԻԿՈւզում եմ հասկանալ, թե 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ. պատգամավորՄԻԱԿ ԶԵՆՔԸ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ` ՀԱՆՐԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏՆ Է, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է. «ԲԺՇԿԻ ՄՈՏ» հաղորդաշարի շրջանակներում պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՆ էԿեղծ են լուրերը, թե իբր Վազգեն Մանուկյանը այս պահին այցելում է Սյունիք, իսկ սյունեցիները փակել են նրա ճանապարհը. Նա Երևանում էԱրցախյան երկրորդ պատերազմը լակմուսի թուղթ էր, այն վեր հանեց մեր բոլոր խնդիրներըՊահեստազորի փոխգնդապետ Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղըԻ՞նչ են պատմում ընկերները Վիգեն Ստեփանյանի մասինԱրարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾՀայկական կողմի համար  կենսական անհրաժեշտություն  ունի Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումը. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՄեղրիի տարածաշրջանում պատերազմում անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքերի ժամանակ պայթյուն է եղել. shamshyan.comՄԵՐ ՀԵՐՈՍԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԸ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՆՈՐԻՑ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ Է ԵՐԿՈՒ ՈՏՔԵՐԻ ՎՐԱ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԱրարատ Միրզոյան, Վաղարշակ Հարությունյան, Տաթևիկ Ռևազյան. Սև ցուցակ-2020 Զենքը փոխարինել է առաջին բուժօգնության իրերով այն ժամանան, երբ լսել է իրեն օգնության կանչող վիրավոր զինվորներին. 19-ԱՄՅԱ ՀԵՐՈՍ ԱՐՏՅՈՄ ՀՈՎԻԿԻ ԲԱԲԱՅԱՆԻ սխրանքի ուղղին80 միլիոն կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանցLIVE. Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը «Իրավունքը» ցավակցում է Վիգեն Ստեփանյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներինԶորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն. Արտակ ԶաքարյանՀայրս Արցախում ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հան«Պարտադիր՝ ամեն առավոտ ձախ ոտքինը հանում եմ ու հագնում աջ ոտքին, իսկ աջ ոտքինը՝ ձախին». Հայկ Մամիջանյանը` իշխանության գործելակերպի մասինՄահացել է Վիգեն Ստեփանյանը««Ամուլսարի» շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացվել». քննիչ հանձնաժողովի զեկույցըՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորներ հանելու որոշումը ժամանակավորապես կհետաձգվիԱվիահարված է հասցվել Իրաքի կենտրոնական շրջանինՔանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև․ Անդրանիկ ԹևանյանԱնձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավորՌուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆԱյն, ինչ կատարվում է այսօր, վաղն անկասկած դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք․ Սենոր Հասրաթյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода