«ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ, ՈՐ ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵՆ ՆԵՐՔԻՆ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Ներքաղաքական
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է գնում Հայաստանի այն մարզեր, որտեղ իրեն տեսնելուց ժողովուրդը զայրույթ է ապրում:
– Փաշինյանը գնում է այդ քայլին, որովհետեւ լարված ժողովրդին հեշտ է կոտրելը: Ինձ թվում է` զարգացումները տանում են նրան, որ ամբողջ երկրում հարուցվեն ներքին խժդժություններ, որպեսզի թշնամին հեշտ կարողանա գրավել Հայաստանը: Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը պետք է Ազգային ժողովից պահանջի ռազմական դրության չեղարկում, Փաշինյանի հրաժարական եւ նոր վարչապետի ընտրություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ