Փաշինյանի հոր հոգեհանգիստը բավականին լարված է անցել
Հասարակություն
Ավելի վաղ տեղեկացել էինք, որ վախճանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը:
Ըստ նախնական տեղեկությունների մահվան պատճառը քաղցկեղն է:
Մեր տեղեկություններով, այսօր Իջևան քաղաքում տեղի է ունեցել վերջինիս հոգեհանգստյան արարողությունը:
Իջևանյան մեր աղբյուրների խոսքով, հոգեհանգստի արարողությունն անցել է բավականին լարված մթնոլորտում՝ ոստիկանների հսկողության ներքո: Մեր իջևանյան աղբյուրը նշում է, որ վարչապետ Փաշինյանը բավականին վախեցած է եղել:
Ուշագրավ է, որ հոգեհանգստի արարողությանը ներկա չեն եղել Նիկոլ Փաշինյանի երեխաները:
Մեր աղբյուրը նաև տեղեկացրեց, որ Աննա Հակոբյանը հոգեհանգստի արարողությանը մասնակցել է մոտ մեկ ժամ, ապա թիկնապահների ուղեկցությամբ վերադարձել կառավարական ամառանոց:
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի երեխաները գտնվում են Կանադայում՝ Արսինե Խանջյանի բնակարանում, սակայն օրերս Նիկոլ Փաշինյանը հերքեց այդ լուրը:
Հայկ Գևորգյան