Հարց. ինչո՞ւ մինչև Շուշին, 40 օրերի ընթացքում չկիրառվեց «Իսկանդերը». Գևորգ Գևորգյան Փաշինյանը զգալով իր մոտալուտ «վախճանը» որոշել է իբր հարվածելով Ռուսաստանի միջազգային վարկանիշին՝ վերջին ծառայությունները մատուցել իր տերերին. ԱՀ նախկին վարչապետի ուշագրավ դիտարկումը Ցնցված ենք, սա պետական դավաճանություն է.Քաղաքացիները Սոլովյովի աղմկահարույց հայտարարության մասին Վարդանիկը նոր քաղաքական հանգրվան է փնտրում Դերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են գտել Դեպի Մոսկվա ավիատոմսի գինը նվազել է Սինանյանը «հավաքագրում» է ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները Հիմա էլ մեր զ ենքն է վատը. 2 տարի ժամանակ ունեիր, գնեի՛ր քո ցանկացած զենքերը. Սոլովյովը՝ Փաշինյանին Ընդդիմությանն այսօր անհրաժեշտ է ներկայացնել հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին հստակ տեսլական Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի


Սրբավայր է քանդվում ոչ թե ադրբեջանցու, այլ հայի ձեռքով. ՀՐԱՏԱՊ

Հասարակություն

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի Սուրբ Աստվածածին մատուռը, որը գործում է շուրջ 27 տարի, այսօր քանդվում է, ընդ որում` ոչ թե ադրբեջանցիների, այլ` հայի ձեռքով: Պարզվում է` հիվանդանոցում վերանորոգում իրականացնելու պատրվակով` մատուռն ուղղակի վերացնում են` առաջարկելով այն տեղակայել բժշկական կենտրոնից դուրս մի անհարմար վայրում: «Իրավունքի» հետ զրույցում Սուրբ Աստվածածին մատուռի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԱՇՈՏ քահանա ՍԱՖԱՐՅԱՆՆ ասաց, որ սա տխրեցնող ու վհատեցնող փաստ է:

– Ես զերծ եմ որեւէ խնդրահարույց իրավիճակների մեջ մտնելուց, կոչված եմ խաղաղ իմ ծառայությունն իրականացնելու, բայց իմ կողմից մեծ մեղք կլիներ, եթե այս ամենը տեսնելով` լռեի: Անօրինությունը տեսնող ու լռող հոգեւորականը եւս պատասխանատու է, դրա համար բարձրաձայնում եմ, որպեսզի չլինի մարդ, որը տեղյակ չի եղել այս խնդրից: Սա մեզ համար ուղղակի ապշեցուցիչ է, պատճառաբանում են, թե տեղափոխելու են: Բայց «մատուռ տեղափոխել» հասկացություն չկա մեզանում: Եթե մեկը գիտի մատուռ տեղափոխելն ինչպես է լինում, թող ասեն մեր արցախյան սրբավայրերն ինչպես տեղափոխենք, եթե այդպես հեշտ ու հանգիստ կարելի է վերցնել եւ ասել` տեղափոխում ենք: Մենք ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք, որ Արցախում կտրվել ենք մեր սրբավայրերից, մարդիկ գնում են եւ օծված սուրբ քարերն են համբուրում ու դրանով ուզում են մխիթարվել վերջին անգամ, իսկ այսօր բոլորիս աչքի առաջ հայի ձեռքով մատուռ է քանդվում:

Տեր հայր, իսկ իրենց պատկերացմամբ` որտե՞ղ են նախատեսում տեղափոխել Սուրբ մատուռը:

– Հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանն առաջարկում է բժշկական կենտրոնից դուրս այնպիսի տարածք, որը հարմար կլիներ աշխատանքային գործիքներ, ավելորդ իրեր, դույլեր կամ ցախավելներ տեղավորելու համար, այլ ոչ թե մատուռի տեղակայման: Այն աստիճանների տակ գտնվող մի տարածք է, որի վրայով մեքենաներ են անցնում եւ պատշաճ չէ մատուռ դարձնելու համար: Ընդ որում` դռան վրա չեն թողնելու խաչ դնել, այս դեպքում` մատուռն ինչո՞վ է տարբերվելու, օրինակ, արագ սննդի կամ պատճենային կենտրոններից: Եվ, ի վերջո, մատուռը դուրս է բերվում հիվանդանոցից` դարձնելով թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների համար անհասանելի, քանի որ հիվանդները չեն կարող բուժման վայրը լքել: Մինչդեռ շատ հիվանդներ, որոնք գալիս են հիվանդանոց բուժվելու, մատուռը նրանց համար դառնում է հոգեւոր փրկության դարպաս եւ դուռ դեպի Աստված: Այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքն ապրելով` միգուցե պատշաճ անդրադարձ չեն ունեցել հոգեւոր կյանքին, եւ հիվանդությունը լինում է պատճառ, որպեսզի դառնան դեպի Աստված: Իսկ մատուռը հիանալի առիթ է, որպեսզի կապ ստեղծվի Աստծո հետ: Սակայն, այն հիվանդանոցից հեռացնելով, փաստորեն, վերացնում են այդ կապը պահելու հնարավորությունը: Այն հիվանդը, որը կարող էր իր կյանքի վերջին օրը  զղջար, դառնալ դեպի Աստված, զրկվում է հնարավորությունից: Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ մեր հովվական ծառայության մեջ կարող ենք փաստել, թե ինչքան մարդիկ են լինում, որ կյանքի վերջին պահին Աստծուն են փնտրում, երբեմն այդ կապը ստացվում է պահել, երբեմն` ոչ, բայց այդ մատուռը լիարժեք հնարավորություն տալիս էր, որ մարդիկ այդ կապն ունենային: Կարծում եմ` հիվանդանոցի հսկայական, մի քանի հարյուր մետր ձգվող շենքային պայմանների մեջ հնարավոր էր, որ այդ մատուռը գործեր:

Փորձե՞լ եք խոսել հիվանդանոցի տնօրենի հետ եւ գտնել որեւէ փոխզիջումային տարբերակ:

– Հիվանդանոցի տնօրենի հետ խոսելն արդեն մեկուկես տարի է, ինչ անհնար է: Նա միշտ իրեն հեռու է պահել հոգեւորականի հետ հանդիպումից: Կորոնավիրուսի պատճառով մատուռը ժամանակավոր փակ է արդեն մի քանի ամիս, քանի որ հիվանդանոցը համավարակի բուժման կենտրոն էր, եւ մուտքերն ու ելքերը խիստ սահմանափակ էին բոլորի համար, այդ թվում` նաեւ մատուռի մուտքն է եղել ժամանակավոր փակ` ենթարկվելով հիվանդանոցի կարգուկանոնին: Պարբերաբար, փոխտնօրենների հետ կապի մեջ եմ եղել` ճշտելու, թե վերջապես երբ է հարմար ժամանակը, որպեսզի վերաբացվի մատուռը, եւ իր բնականոն հունին անցնենք: Միշտ ասել են եւս մեկ ամիս էլ սպասենք ու նոր կբացենք: Վերջին անգամ, երբ զանգահարեցի փոխտնօրենին, ասաց, որ տնօրենը որոշել է մատուռը տեղափոխել: Զարմանքս եւ մտահոգությունս արտահայտեցի, թե ինչպես կարող է լինել այդպես, երբ տեղյակ չեն Արարատյան հայրապետական թեմում, ոչ էլ մեզ են տեղեկացրել կամ քննարկել: Հարցրի` ինչու են ուզում այդպես անեն, պատասխանեց, թե Արցախ ենք կորցրել, դուք ինչի՞ հետեւից եք ընկնում: Ի՞նչ է սա նշանակում, եթե մենք մեր սրբավայրերից զրկվել ենք թշնամու պատճառով, ուրեմն` մենք էլ մեզնից պետք է հեռացնենք մեր ձեռքով մեր մյո՞ւս սրբավայրերը: Սա անընդունելի եմ համարում, որովհետեւ մատուռն անհրաժեշտ է հոգեւոր կարիքների համար: Մենք նոր տարածք չենք ուզում իրենցից, ունենք այդ վայրը, եւ 27 տարի շարունակ մարդիկ հաճախել են այդ մատուռը: Ի դեպ, մատուռն իր առաքելությամբ ավելի հին է, քան Նոր Նորքում գործող եկեղեցիները: Դրա համար նախանձախնդիր ենք այս հարցում, որպեսզի հասարակական լայն հնչեղություն ստանա, եւ մտահոգ քրիստոնյաներն իրենց ձայնը բարձրացնեն:

Դիմե՞լ եք այս հարցով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդին:

– Տեղյակ պահել ենք Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, եւ ինձ հանձնարարել էր, որ զբաղվեմ խնդրով, թեեւ ինքն էլ պատրաստակամ է հանդիպում ունենալու հիվանդանոցի տնօրենի հետ: Կարծում եմ` նա իր հայրական հորդորը կուղղի հիվանդանոցի տնօրենին, որպեսզի զերծ մնա նման քայլից: Միգուցե տնօրեն Արման Հովակիմյանը մեզ փոքր մարդ է համարում, հուսանք` իր համար սրբազան հոր խոսքն ավելի ազդեցիկ պետք է լինի:

Գուցե այս հարցում հենց հիվանդանոցի տնօրե՞նն է փոքր մարդ, եւ ոչ թե նա է կայացրել մատուռը հիվանդանոցից հեռացնելու որոշում, այլ կատարել է, օրինակ, առողջապահության նախարարի հրամանը:

– Մենք մեր առաքելությունն ենք համարում նշյալ հարցը բարձրաձայնել` որպես հոգեւորական եւ զգուշացնել, որ մատուռ քանդելը մեղք է ու հղի է ամեն տեսակ պատուհասներով, որը կարող է իջնել Աստծո կողմից թե՛ տվյալ որոշումը կայացնողի, թե՛ ընդհանրապես բոլորիս վրա: Այս ամենը խոսում է մեր ժողովրդի հոգեւոր ընկած վիճակի մասին: Գոյություն ունեն մեղք գործող, այդ մեղքի նկատմամբ անտարբեր կեցվածք ունեցող եւ այդ մեղքին հավանություն տվող անձինք: Այսինքն` ինչպես մեղք գործողն է մեղավոր, այնպես էլ այդ հարցում անտարբեր գտնվողներն են մեղք գործում, առավել եւս` եթե այդ մեղքին եւ անօրինությանը հավանողներ կան, սրանք դիտվում են` որպես մեղսակիցներ: Այնպես որ, որեւէ մեկը թող չկարծի, թե ինքը չէ այդ հրաման տվողը, այլ գույքը տեղափոխողն է, մատուռի դուռը բացողն է, եւ ինքը մեղավոր չէ, այլ կատարել է իր պարտականությունը: Այդ մտածումով որեւէ մեկը, ուրեմն` մեղք չունի: Բայց նույնիսկ այս հարցազրույցը կարդացողը եւ անտարբեր գտնվողը կամ մատուռը քանդելուն հավանություն տվողը ինքն էլ է մասնակից այս մեղքին: Վերջիվերջո, հայ մարդու ձեռքը չպետք է գնա սրբավայր քանդել, հայ մարդը կոչված է սրբավայրը շենացնելու եւ պահպանելու համար: Հուսով եմ` մեր ժողովուրդը բավական ողջախոհ է, որ ճիշտ գնահատական տա եւ վերաբերմունք դրսեւորի այս հարցում, որովհետեւ այսպիսի արարքը քրիստոնյայի կերպարին հարիր չէ:

Ի դեպ, մատուռի գույքի հետ կապված բժշկական կենտրոնի խոսնակը նշել էր, թե զանգահարել են Ձեզ, որպեսզի ինքներդ տեղափոխեք, բայց արձագանք չի եղել:

– Ուղղակի, չէի ուզում «ստել» բառն օգտագոծել, որ չնեղվեն, բայց քանի որ իրենք այդպես պաշտոնական մակարդակով են ասում, պետք է ասեմ, որ պարզապես ստում են: Ես եթե  չզանգահարեի՝ հարցնելու համար, թե մեր աշխատողը՝ մատուռի մոմավաճառը, որ խնամք է տանում նաեւ մատուռի համար, ե՞րբ կարող է վերադառնալ աշխատանքի, որովհետեւ բավական ժամանակ է, որ սպասում էինք, այդպես էլ չէինք իմանալու, որ տեղափոխում են: Ասացին, որ նպատակ ունեն մի օր տեղափոխելու, բայց չեն ասել, թե երբ են տեղափոխում: Իսկ երբ գնացի հիվանդանոց, տեսա արդեն արկղերի մեջ դրված մոմակալները եւ մյուս իրերը:

Փաստորեն, ոչ թե առաջարկ է եղել, այլ վերջնագի՞ր է ներկայացվել, թե պետք է տեղափոխեն:

– Իրենք ասել են, որ նպատակ ունեն տեղափոխելու, մենք էլ պատասխանել ենք, որ պատրաստ ենք անգամ ինքներս մատուռի հատվածի վերանորոգությունն իրականացնել եւ կարիք չունենք, որ իրենք գումար ծախսեն դրա վրա: Բայց հաջորդ օրը՝ ընդամենը ժամեր հետո, իրենք ինքնագլուխ տեղափոխել են: Գիտեք, դրան էլ ձեւ կա, կարող էին կանչել եւ խնդրել, որ մարդ նշանակենք եւ ինքներս տեղափոխենք մեր գույքը, իրենք իրավունք չունեին մեր գույքը իջեցնել ու պահեստավորել: Այնտեղ միգուցե գույք կար, որ առանց ձեռնադրության մարդ իրավունք չունի վերցնելու իր ձեռքը: Ինչո՞ւ են վերցրել, չէ՞ որ մենք մեզ թույլ չենք տա բժշկական առարկաները մեր ձեռքը վերցնել, բայց իրենք մատուռը բանալիով բացել են, մտել ու գույքը տեղափոխել: Ընդ որում՝ այնպես են տեղափոխել, որ որոշ իրեր վնասվել են:

Այս ամենի մեջ միտո՞ւմ եք տեսնում՝ կոնկրետ ուղորդված:

– Մատուռը մենք չենք ուզում պատրվակ դարձնել ոչ մի բանի, մեր նպատակն ընդամենը պահպանությունն է: Եվ եթե այն միջոց է, ապա միջոց է երկնքի արքայության հասնելու համար եւ ոչ թե ուրիշ նպատակի: Կարող եմ ասել, որ, որպես հոգեւոր հովիվ, ես պատճառ չեմ տվել այդպես վարվելու: Եկեղեցին էլ միշտ հոգատար է եղել հիվանդանոցի ամբողջ ծառայության նկատմամբ: Ավելին՝  համավարակի ամենախիստ օրերին, բժիշկների հետ համատեղ այցելում էինք հիվանդներին, փորձում էինք ամեն ինչով բժիշկների կողքը լինել: Ընդհանրապես՝ մի զանգից պատրաստ ենք եղել ներկայանալ հիվանդանոց ու բուժվող ցանկացած հիվանդի հոգեւոր օգնություն ցուցաբերել: Արդյոք արժե այս տեսակ նվիրումը առողջապահության ոլորտի կողմից գնահատվի այս ձեւով: Մնացյալ կարծիքները թողնում եմ ձեր ընթերցողներին: Կարծում եմ՝ դժվար չէ մարդկանց համար հետեւություն անել, թե ինչից է սա բխում: Եթե ջերմ հավատ ունենային Աստծո նկատմամբ, եթե սեր ունենային Մայր եկեղեցու հանդեպ, կարծում եմ` դժվար թե, այսպիսի քայլերի գնային: Մանավանդ հիմա, երբ շուտով Սուրբ ծնունդ ենք տոնելու եւ ասելու ենք, որ Հիսուսին տեղ չտրվեց ծնվելու, եւ նա ծնվեց գոմում՝ մսուրում: Հետո ասելու ենք, թե ափսոս այն ժամանակները, հիմա ծնվեր Հիսուս, մենք տեղ կտայինք, բայց տեսնում ենք, որ հիվանդանոց է վերանորոգվում, որտեղ տեղ պետք է չլինի մատուռի համար, եւ սրբավայրը պետք է տեղափոխվի մսուրի պես մի հատված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարց. ինչո՞ւ մինչև Շուշին, 40 օրերի ընթացքում չկիրառվեց «Իսկանդերը». Գևորգ Գևորգյան Փաշինյանը զգալով իր մոտալուտ «վախճանը» որոշել է իբր հարվածելով Ռուսաստանի միջազգային վարկանիշին՝ վերջին ծառայությունները մատուցել իր տերերին. ԱՀ նախկին վարչապետի ուշագրավ դիտարկումըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ԾԱՂԿԻ ԲԻԶՆԵՍԸ ԳՈՐԾԵԼ Է ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ«ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԱԲՍՈՒՐԴ Է»«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆԸ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՌԵՎԱԶՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ԸՆՏԱՆՅՈՔ ՀԱՆԴԵՐՁ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՈՒՄԲՈԼՈՐԻՍ ՄԻԱԿ ՆՊԱՏԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿԸ` ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՏԱԼԻ ՄԻԼՈՆՈՎՑնցված ենք, սա պետական դավաճանություն է.Քաղաքացիները Սոլովյովի աղմկահարույց հայտարարության մասինՎարդանիկը նոր քաղաքական հանգրվան է փնտրումՆՈՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԴերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են գտելԴեպի Մոսկվա ավիատոմսի գինը նվազել էՍինանյանը «հավաքագրում» է ՌԴ քաղաքացիների անձնական տվյալներըՀիմա էլ մեր զ ենքն է վատը. 2 տարի ժամանակ ունեիր, գնեի՛ր քո ցանկացած զենքերը. Սոլովյովը՝ ՓաշինյանինԸնդդիմությանն այսօր անհրաժեշտ է ներկայացնել հետնիկոլյան ժամանակաշրջանի մասին հստակ տեսլականՀայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխիՕվկիանոսից այն կողմում էլի հեշտ չէր ապրել բնականոն կյանքով, երբ գիտես, որ քո երկրում պատերազմ է. ԱրմենիԱկանների վտանգի մասին դասընթացներ մարզերումԿապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաեւ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած եւս 10 չհերքված փաստերին. Արմեն ԱշոտյանԱԽՐ ՇԱՏ ԷՇ ԵՍ ԵԼԻՊատերազմից հետո ավելի ակնհայտ է՝ գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Այվազյանը արձանագրեց, որ իրենից ու Նիկոլից ոչինչ կախված չէԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ (տեսանյութ)Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը ՎրաստանԵրիտասարդները «նվեր էին» տարել փոխնախարար Ժաննա Անդրեասյանին՝ թուրքական անձնագիր Պատգամավոր Կոնջորյանը զայրացա՞ծ է«Սասնա ծռերի» վճիռը կբողոքարկվի, իսկ մինչ այդ նրանք կմնան ազատության մեջ. փաստաբանՀանդիսավոր ամուսնության համար քաղաքացիները կվճարեն 20.000 դրամ. արդարադատության նախարարությունՊավլիկ Մանուկյանը՝ 10, Վարուժան Ավետիսյանը՝ 9.6, Սմբատ Բարսեղյանը 25 տարով դատապարտվեցին․ դատարանը վճիռը հրապարակեց«Չեմ ուզում սերիալներում նկարահանվել». Էրմինա Զախարովան` ոճափոխության, ռիսկի դիմելու և սիրելիի արձագանքի մասինՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԿԻՐԱՌԵԼ «ԻՍԿԱՆԴԵՐ»․ ԱՐԱՄ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ«Մարդիկ մտածում են՝ ես նույն հարուստ, միամիտ տղան եմ»․ Բեն ԱվետիսյանԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ԿԻՍՈՎ ՉԱՓ ՊԱՅԹԵԼ, ՍԱ ՆՄԱՆ Է ԿԻՍԱՀՂԻ ԼԻՆԵԼՈՒՆ․ ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՏիկտոկեր Ջուլիաննան՝ 1 գովազդի համար 200.000 դրամ վաստակելու և շուտով ԱՄՆ տեղափոխվելու մասինՓաշինյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալՆիկոլի ստի ոտքերը կարճ են. ՏեսանյութՈստիկանապետի «ֆեյք» կենսագրականըՀայ դահուկորդուհին բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայում Եթե իսկանդերի տասը տոկոսն է աշխատել, ինչո՞ւ չի տրվում դրա քաղաքական և իրավական գնահատական Չկարողացանք լիքը բան անել, որովհետեւ ապուշության մեջ ընկանք. Արթուր Մեսչյանի բացառիկ զրույցըԱՆՄԱՀԱՑԱՎ, ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ.ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԴԱՍՅԱՆ Բացարձակ սուտ է. Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը. Ռուսաստանի արձագանքը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըԲախում՝ ոստիկանների ու վարչապետի հրաժարականը պահանջող ակտիվիստների միջևՊավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարովLIVE. Անհնազանդության ակցիա ԵրևանումԱրտահերթ ընտրություններ կարող են լինել հոկտեմբերի կեսերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ