Նիկոլ Փաշինյանը պետք է աչքի բժշկի դիմի. Լարիսա Ալավերդյան
Ներքաղաքական
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մի շարք անհասկանալի հայտարարություններով հանդես եկավ, որին հաջորդեց վերջինիս թիկնապահների սպառնալից լուսանկարը: Լուսանկարում պարզ է երևում է, որ վարչապետին տեղափոխող ավտոմեքենայից ինչ-որ մեկն ատրճանակը պահել է խաղաղ ցուցարարների ուղղությամբ:
Այս մասին զրուցեցինք ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.
Այս ամենը կարելի է դիտարկել հետևյալ կերպ. թիկնապահ է և վտանգին համաչափ է գործում, սակայն թիկանապահի կողմից ցուցաբերվածն ինքնին ոչ համաչափ գործողություն է, քանի որ ոչ ոք իրենց չի սպառնացել:
Տեղի էին ունենում խաղաղ ցույցեր, և այս ամենն ուղղակի անհամաչափ պաշտպանություն է, Նիկոլ Փաշինյանի թիկնապահների կողմից:
Լարիսա Ալավերդյանը հավելեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից կարելի է հասկանալ, թե ինքն ինչ է մտածում առհասարակ: Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ հանրությանը բաժանում է մի քանի մասի: Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, որ իբրև ինքը չի տեսնում հանրային ընվզում իր դեմ, ես կասեմ հետևյալը.
Հավանաբար ինքը պետք է աչքի բժշկի մոտ հաճախի: Նա խորամանկում է, ու շատ լավ պատկերացնում, որ ժողովրդի մի ստվար զանգվածն այլևս իրեն չի վստահում:
Հայկ Գևորգյան