Հիմա էլ մեկնաբանություններն են Լիլիթ Մակունցի մեջ
Ներքաղաքական
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ շարունակում է անվերապահ պահել ոչ թե խմբակցության պատիվը, այլ իր լռության ուխտը: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց. «Այս ընթացքում որեւէ հարցի չեմ պատասխանելու»: Ինչպես ժամանակին մշակույթն էր իր մեջ, հիմա էլ, փաստորեն, մեկնաբանությունները, եւ նա անգամ չցանկացավ մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնած մտահոգություններին, թե հնարավոր է` Հայաստանում լինեն քաղաքացիական բախումներ: «Քանի դեռ մթնոլորտը հանդարտված չէ, որեւէ մեկնաբանություն չեմ տալու: Ես էլ եմ անհամբեր սպասում, որպեսզի վերադառնանք առողջ երկխոսության` բոլորիս ջանքերի միջոցով», - ասաց Մակունցը` այդպես էլ չպարզաբանելով, թե առողջ երկխոսություն ո՞ւմ է հետ է ցանկանում ունենալ եւ ինչպե՞ս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ