Ի՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ է Փաշինյանը սողոսկել իրեն մերժած և անիծած Սյունիք, ի՞նչ է նրան այս անգամ հանձնարարել Ալիևը. Արթուր Ղազինյան Ալե՛ն, իսկ ինչու՞ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել. Գագիկ Համբարյան «Հրապարակ»․ Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին ամիսը մեկ Մոսկվա է գնում «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու» Թուրքից էլ բեթար. Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը «Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ «Իրավունք»․ «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել «Հրապարակ»․ Որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն «Իրավունք»․ Իշխանությունը հույս ունի շահարկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը


1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է. «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Ռետրո

1988 թվականը սև տառերով կգրվի հայ ժողովրդի պատմության էջերում։ Հիրավի, մեր ժողովուրդը դեռևս ուշքի չէր եկել սումգայիթյան ջարդերից, չնայած այդ եղեռական երեք օրերը երբեք չեն ջնջվի մեր ժողովրդի հիշողությունից, երբ ամբողջ հայության գլխին նոր փորձանք եկավ։ Եթե Սումգայիթի պարագայում մենք դարձանք կազմակերպված քաղաքական դաժան խաղի զոհը, ապա այն, ինչ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, պարզապես կույր տարերքի պատիժ էր։ Այո, բնությունն էլ էր մեր դեմ։ Այդ օրը ժամը 11-ն անց 41 րոպեին Սպիտակում տեղի ունեցած 10 բալանոց երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ, մեծապես տուժեցին 21 խաղաք, 342 գյուղ։ Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ, չնայած շրջանառության դրված այդ պաշտոնական թիվը հավատ չի ներշնչում այնպես, ինչպես Սումգայիթի պարագայում Մ.Գորբաչովի ասած երեք ժամը, թե իբր խորհրդային զորքերը ընդամենը երեք ժամ ուշացան։ Ինչևէ, Լենինականում զոհվածների թիվը գերազանցեց 17.000-ը, Սպիտակում՝4000-ը, Վանաձորում՝ 1200-ը, Ստեփանավանում՝ 125-ը։

էս ի՞նչ կենեք, ըսիգ մեր վիշտն է. Մարտուն Գրիգորյան

Ո՞վ էր այսօր Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման պատասխանատուն:
Տո, ա՛յ տղա էս, աղջիկ էս, տո, ա՛յ «խելոք», օր չիդես Գյումրին ու չես ճանչե գյումրեցուն, չիդես մերոնց պատիվը, նամուսն ու թասիբը, պատվախնդրությունը, ը՞նչի էիր գլխիցդ մեծ պատասխանատվություն վերցրե վրեդ, տո, ա՛յ…
30 տարվա մեջ առաջի անգամ ըսպես բան տեսանք: Գյումրեցիները, մարզի պատգամավորները, պաշտոնյաները իրանց զոհերի հիշատակին ծաղիկ խոնարհելու, հարգանքի տուրք մատուցելու համար, իրանց սեփական քաղաքի մեջ բդի գան, կանգնին, ցուցակների մեջ իրանց անունները ման գան, օր թողնին կամ չթողնին՝ չափառներից ներս մտնին կամ չմտնին, օր մոտենան հուշակոթողին կամ մոտենալուց հետո ինչ -որ մի ջահել զաբոռներից ներս էղած մարդկանց կտեղեկացնե, օր ըստեղ մենակ դիվանագիտական կորպուստը բդի կանգնի: 

«ՍԱ ՇԱՏ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

Այո, մեր պետության համար եկավ այնպիսի ժամանակ, որ գաղտնալսեցին եւ նույնիսկ հրապարակեցին ԱԱԾ պետի, այն էլ՝ երկրի առաջին դեմքի հետ հեռախոսազրույցը: Մինչդեռ ոչ մի կերպ չի ստացվում՝ գտնել գաղտնալսողներին եւ սեղմել պատասխանատվության պատին, բայց եւ այնպես, թեեւ հենց վարչապետի պաշտոնակատարն է խոստանում, որ անձամբ ինքն է զբաղվելու երկրին ասպառնացող անվտանգությամբ: Քաղաքագետներից «Իրավունքըե տեսակետներ պարզեց այս սուր եւ  խնդրահարույց հարցի վերաբերյալ:

Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքայնի` հիմա ԱԱԾ եւ ՀՔԾ մարմինները ծառայում են իշխանության ամրապնդման խնդիրներին, հիմնականում զբաղված են դրանով, այլ ոչ թե անվտանգության հարցերով: «Նախ այն, որ դեռ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսումը բացահայտված չէ, դա ոչ թե խայտառակություն է, այլ սարսափելի մեծ վտանգ մեր երկրի համար: Այն առումով, որ այդ ծառայությունները երկրի անվտանգությունն են ապահովում: Հիմա այդ ծառայությունները լրիվ ուրիշ նպատակներով են ծառայում եւ այսպիսի  խնդիրները չեն կարողանում լուծել: Սա շատ մեծ եւ լուրջ մտահոգություն է երկրի համար: Այդ գաղտնալսողները վարչապետի պաշտոնակատարին էլ են գաղտնալսել` ակնարկելով, որ իրենց համար անգամ դա խնդիր չէ: Մինչդեռ ԱԱԾ-ն նույնիսկ չի կարողանում այնպես անել, որ չգաղտնալսեն երկրի ամենաբարձր պաշտոնյային, այ սա ուղղակի անհեթեթություն էե:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն էլ կարծում է, որ վարչապետի պաշտոնակատարի գաղտնալսումը նախկին գաղտնալսումից մի հատված էր: «Պարզապես, գաղտնալսողները քաղաքական որոշակի շարժառիթներով ձայնագրության մի հատվածը հրապարակել են, մի հատվածը՝ ոչ: Եթե դա լիներ նոր գաղտնալսում, մենք կարող էինք խոսել նախկին գաղտնալսումից դաս չքաղած ԱԱԾ-ից, ով չէր կարողացել ապահովել պետական բարձր պաշտոնյայի զրույցները գաղտնալսումից: Այ, եթե նոր գաղտնալսումներ լինեն, արդեն կարելի է ենթադրել, որ անվտանգության ծառայությունները չեն կարողանում պատշաճ աշխատել»:  

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը՝ երկրի վարչապետի հեռախոսազրույցը գաղտնալսելու հետ կապված:

1. Դա խայտառակություն է, եւ նշանակում է, որ անվտանգության մարմինները պարզապես մասնագիտական առումով լրջագույն խնդիրներ ունեն- 46%:

2. Ամենամեծ մտահոգությունը ոչ թե գաղտնալսման փաստն է, այլ, որ չեն կարողանում բացահայտել: Այսինքն, պետությունը մնում է վտանգված, առավել եւս, որ բացառված չէ, որ գաղտնալսումը մեր թշնամիների գործն է- 31%:

3. Սա հին գաղտնալսում է, հուսով ենք, որ ԱԱԾ-ն արդեն այդ բացը շտկել է, եւ նոր գաղտնալսումներ չեն լինի- 12%:

4. Դժվարանում են պատասխանել- 11%:

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Բնական է, որ ե՛ւ խոհանոցներում ու բակերի զրուցարաններում, ե՛ւ համացանցում ակտիվորեն քննարկվում է ընտրությունների մասնակից 11 ուժերի առաջին համարների «դարի հեռուստադեբատը»: Դրա առնչությամբ, օրինակ, Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը համոզմունք է հայտնում, որ ընտրողն այդ դեբատների արդյունքում չի վերակողմնորոշվում. «Ամենքը մնացին իրենց կարծիքին ու դիրքինթե՛ ընտրողըթե՛ ընտրվողըՈւ մի փնտրեք այստեղ «կրած» կամ «կրված» կողմայդ բնորոշումներըմիեւնույնն էկլինեն կանխակալԱյլ բան էոր նման դեբատների ընթացքում ավելի պարզ են դառնում քաղաքական խաղացողների իրական փոխադարձերբեմնքողարկված կապերըԴա նույնպես հետաքրքիր է տեսնել»:

 

ՆԻԿՈԼԱԿԱՆ «ՕԵԿ»-ՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Իսկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ուղղակիորեն արձանագարում է. «Երեկվա բանավեճին մասնակցող 11 ուժերից 8-ը Նիկոլ Փաշինյանի սատելիտներ էին դիրքավորված»: Այդ հասարակական գործչի հայացքից չի վրիպել եւ հայտնի դրվագը, ուր Գագիկ Ծառուկյանը «լուսավոր» Էդմոն Մարուքյանի «կլասիկ ցավը տանում» է եւ, ըստ էության, փչացնում վերջինիս` ի ցույց անելով տեր ունենալու հանգամանքը: Բայց Սամսոնյանը շեշտում է ոչ թե Ծառուկյանի հեգնական հռետորաբանությունը, այլ. «դուք մի հատ նայեք մեր կլասիկ պատգամավորի դեմքին էլի: Հալալ ա Էդմոնին, հլը հայացքի հոգատարությունը, հլը սերն ու ակնածանքը զգացեք` էս մեր «միամիտ լոռեցու» աչքերում ամփոփված: Բա Արթուր Բաղդասարյանը կյանքում Սերժին սենց նայած կա՞, հը՞: Դե պատասխանեք, օրիգինալ ՕԵԿ-ը երբեւէ ՀՀԿ-ին սենց նայած կա՞ր, ոնց նորաստեղծ ՕԵԿ-ի հայտ ներկայացրածը»:

«Բա ասում էիք` սեր ու համերաշխություն չկա: Էս նկարի իրական դեպքերը չտեսած մարդն իրա ողջ ունեցվածքը խաղադրույք կաներ, որ հաջորդ ակնթարթում Էդմոնս գրկում ու հանգստացնում ա շեֆին: Այ տենց, Արթուր Բաղդասարյան, դե գնա ու նախանձից մեռի»:

Բնականաբար, Էդմոն Մարուքյանի` Նիկոլին ուղղված գորովալից հայացքը նկատել են ոչ միայն քաղաքականության մեջ խորացած վերլուծաբանները, այլեւ ՀՀ հասարակ քաղաքացիները, լինեն նրանք «ազատ եւ հպարտ», «մտահոգ» կամ «մտահոգի» ճանապարհին գտնվող: Այսինքն` շատ տեսանելի ձեւով դիմակները պատռվեցին, եւ քաղաքակիրթ եվրոպական արժեքներից մեծ-մեծ փրթող «Լուսավոր Հայաստանը» ցույց տվեց իր իրական դեմքը, այն է` Նիկոլի գրպանային ընդդիմություն լինելը: Դե մյուսներն էլ նույնն են, պարզապես ավելի մանր-մունր են: Դեբատների ընթացքում, որոնք ավելի շուտ նմանվում էին «տասնն ընդդեմ Վիգեն Սարգսյանի» գործողությանը, ինքնուրույնություն ցուցաբերեցին միայն Արմեն Ռուստամյանն ու Գագիկ Ծառուկյանը: Սակայն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ ընդդիմադիր են ոչ թե Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանությանը, այլ նախկին իշխանությանը` ի դեմս ՀՀԿ-ի: Հետեւաբար ներկայիս թավշյա թրաշամանուկների դեմ տրամադրված ընդդիմադիր ընտրազանգվածը քվե տալու միայն մեկ տեղ ունի` ՀՀԿ: Այդ հանգամանքը հասկանում են եւ թրաշամանուկները, այդ պատճառով էլ ՀՀԿ-ի դեմ պայքարում կիրառում են ամենազազրելի միջոցները: Չեն խորշում անգամ դեպի «գրբացություն» տանող բաներից, ինչպիսին է հուղարկավորության ատրիբուտներ փողոց հանելը, կամ, օրինակ, փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանի կոչը` ընտրություններից հետ մի-մի բուռ հող լցնելու ՀՀԿ-ի վրա: Սակայն, ինչպես իրավացիորեն նկատել է Արմեն Աշոտյանը, վերջում այդ մի-մի բուռ հողը ստիպված են լինելու ուտել, քանզի երկրում տիրող ահուսարսափի մթնոլորտի պայմաններում ՀՀԿ-ի ընտրողները չեն բարձրաձայնում իրենց մոտեցումները: Նրանք պարզապես գալու են ընտրատեղամասեր ու քվեարկեն:

 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱԿԱՄԻՋՈՑԸ` ՍԱԴՐԱՆՔԸ

ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավականին հետաքրքիր տեղեկություն ներկայացրեց. «Քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակն ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել: Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել` իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են: Հրավիրում եմ իրավապահների եւ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը` աչալուրջ եւ հետեւողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում: Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը: Պարոնայք, թուլացեք եւ խորը շունչ քաշեք»:

Եվ ահա թերթերից մեկը հրապարակում է հետեւյալը. «Տեղեկությունների համաձայն` քարոզարշավի վերջին օրերին` դեկտեմբերի 7, 8 եւ 9-ին, իշխանությունները պատրաստվում են անակնկալ ներխուժումներ կատարել ՀՀԿ շտաբներ` որպես հիմք ունենալով, իբր, ընտրակաշառքներ բաժանելու մասին «ահազանգերը»: Նման գործողությունների նպատակն է լինելու հակաքարոզչությունը, վախի մթնոլորտի սաստկացումը եւ շտաբների պարալիզացումը: Մեր աղբյուրը հայտնում է` չի բացառվում, որ ներխուժման թիրախ դառնա նաեւ Մելիք-Ադամյան-2 հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակը»: Դե ինչ, գրասենյակներում չեղած ընտրակաշառքը ոստիկանական ներխուժումներով փնտրելու տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել էր դեռ Երեւանի ավագանու ընտրություններում, երբ դրա թիրախը ԲՀԿ-ն էր, ու դրա վրա նույն թավշակրոնները աղմկոտ եւ զզվելի շոու էին սարքել` այդպես էլ չհայտնաբերելով որեւէ ընտրակաշառք: Բայց միայն դա չէ պայքարի մեթոդը: Պատահական չէ, որ տարբեր պատրվակներով հենց այս վերջին օրերին ՀՀԿ-ի ամենաերեւացող դեմքերին կանչում են ոստիկանություն` դրանով ժամանակ եւ նյարդեր խլելով: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ով սպառնալուն, ապա ԱԱԾ հրավիրվել էր Դավիթ Շահնազարյանը, ով ուղղակիորեն մատնանշել էր թավշյա իշխանությունների հակազգային ծրագիրը. «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում դա քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն` իշխանություն` Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես որ, Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության, դրանով իսկ ներկայիս իշխանությանը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ»:

Նա ԱԱԾ գնալու փոխարեն գերադասել էր լրագրողներին հրավիրել ասուլիսի, ու ի թիվս այլ սուր պնդումների, նաեւ հայտարարել էր, որ Փաշինյանը վաղ, թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության. «Ինքը գալու է ցուցմունք տալու, կարող եք չկասկածել, մեղադրյալի կարգավիճակով: Սա սպառնալիք չէ, սա խոստում է: Գալու է այդ օրը, երբ նա սկսելու է ցուցմունք տալ: Եւ այդ դեպքում արդեն իրավապահ մարմինները կտան իրավական գնահատական»:

Եվ, ի դեպ, զանգվածային քաղաքական հալածանքների փաստերին արդեն արձագանքում են եւ արտերկրյա կառույցները: Այսպես, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը համարում է այդ հետապնդումներն անընդունելի, Ռուսաստանում էլ փորձագիտական շրջանակները նշում են, որ ՀՀ արտահերթ ընտրությունները դժվար է որակել այն պայմաններում, երբ դաշտը գերհագեցած է արեւմտյան գրանտներով սնվող ՀԿ-ներով, եւ միջինը մեկ ՀԿ է բաժին ընկնում յուրաքանչյուր 800 ընտրողի:

ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ. ՔՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանելով ՀՀԿ-ի պաստառների դեմ այսպիսի «պատերազմի» փաստը` ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ գրում է.

Էս չե՞ք:

Ինչքա՞ն եք վախեցած:

Ինչքա՜ն ստոր ու էժան եք:

Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ» ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Զարմանալի պատահականությամբ` այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Ռուսաստանում, ռուսաստանաբնակ գործարար ԱՐՏՅՈՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որը վերջերս մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի կազմավորման արարողությանը, որոշել է նախընտրական այս փուլում «բարեգործական ակցիա» իրականացնել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` նա մասնավորապես լուրեր է տարածում, թե պատրաստ է աջակցել տոմսի գումարով բոլոր նրանց, ովքեր դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ցանկանում են մասնակցել, բայց Մոսկվայում գտնվելու եւ գումար չունենալու պատճառով չեն կարող մեկնել Հայաստան: Դե, իհարկե, նա շեշտում է, որ նպատակները ապակուսակցական են, բայց, միեւնույն ժամանակ, նախընտրական տրամադրվածությունն ու ուղղորդման միտումը, դժվար է չնկատել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սոնա Ղազարյանն «Իմ քայլի» ցուցակում անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ

«Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։

Խոսքը Երեւանի ավագանու անդամ Սոնա Ղազարյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծության արտասանության ժամանակ հարթակի վրա հուզվել ու լաց է եղել ավագանու նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ։ 

Փաշինյանը մի առիթով չի թաքցրել, որ Ղազարյանն ընդգրկվել է անցողիկ 60-րդ տեղում, քանի որ հավատում է իրեն ու թիմին, որի ապացույցը Սոնայի հուզվելն էր»:

Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը քարոզարշավի ժամանակ

 Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀԿ-ի նախընտրական հիմնադրամում եղել է 124 մլն, որից 114 մլն 169 հազար դրամը ծախսվել է։

«Իմ քայլը» դաշինքի հիմնադրամում ավելի շատ գումար է մուտք եղել՝ 136 մլն 259 հազար դրամ, սակայն դեռևս ծախսվել է միայն 94.2 մլնը, 

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ գրեթե 70.4 մլն (հիմնադրամում եղել է 80 մլն 119 հազար դրամ),  

ՀՅԴ-ն՝ 29 մլն (հիմնադրամում՝ 33 մլն),

«Լուսավոր Հայաստանը»՝ գրեթե 17.2 մլն (հիմնադրամում՝ մոտ 24.7 մլն),

«Սասնա ծռերը»՝ 9.5 մլն (հիմնադրամում՝ 10.8 մլն),

ՄԵՆՔ դաշինքը՝ 8.7 մլն (հիմնադրամում՝ 20.3 մլն),

ՕԵԿ-ը՝ 6.7 մլն (հիմնադրամում՝ 7.2 մլն),

Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 3.1 մլն (հիմնադրամում՝ 5 մլն),

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը՝ 1.5 մլն (հիմնադրամում՝ 2.6 մլն),  

Ազգային առաջընթացը՝ 489.4 հազար (հիմնադրամում՝ 490 հազար)։

Ալիևի հետ համաձայնության չենք եկել փոխանակման հարցով. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված: Համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Գիտեք, որ իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք: Զրուցել ենք նաև  բանակցային գործընթացի նախորդ դրվագներից և այլն»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ ֆորմատով ճաշ, որի ընթացքում էլ եղել է իր և Ադրբեջանի նախագահի շփումը:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՕՄԱՐՈՒՄ

Դավիթ Շահնազարյանի վերջին սկանդալային հայտարարություններից մեկը շեղվելով մերօրյա «լեզվակռվային» հիմնական թեմաներից՝ հասավ արցախյան պատերազմի օրերը: Այսպես, ըստ Շահնազարյանի. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը եւ ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, եւ ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար...»:

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱԱՄՈՒԹ ԷՋԵՐԻՑ ՄԵԿԸ

Նախ նկատենք. արցախյան պատերազմի այդ հատվածը՝ 1994թ. առաջին օրերին Օմարի բարձունքների եւ Քելբաջարի հիմնական մասի գրավումն ազերիների կողմից մինչ օրս էլ մնում է արցախյան պատերազմի ամենաքիչ լուսաբանված էջերից մեկը: Մինչդեռ դրա հետ կապված կան մի շարք «տարօրինակ» պատմություններ: Այդ թվում՝ ինչպե՞ս հակառակորդին հաջողվեց գրավել Օմարի անխորտակելի բարձունքները՝ այն էլ՝ ձմռանը: Ի վերջո՝ Օմար-Քելբաջարի այս պատմության արդյունքում էր, որ ազերիները նախ հասնելով անսպասելի եւ շատ լուրջ հաջողությունների, այնուհետեւ այնպիսի ջարդ կերան, որի նմանը չէին տեսել ո՛չ մինչ այդ եւ ո՛չ էլ՝ դրանից հետո: Ավելին, այդ պատմության արդյունքում էր, որ ադրբեջանական բանակը մարտունակության առումով այնպիսի լրջագույն խնդրի առաջ հայտնվեց, որ չկարողացավ ուշքի գալ մինչ Բիշքեկի զինադադարը՝ 1994թ.-ի մայիսը: Երբ Ադրբեջանը պատմության այդ էջը փակի տակ է պահուն, հասկանալի է. ի վերջո, դա Հեյդար Ալիեւի խոշորագույն պարտությունն էր: Մինչդեռ հայկական աղբյուրները պետք է այս ընթացքում մանրադիտակային ուսումնասիրության ենթարկած լինեին: Մինչդեռ թեկուզեւ Շահնազարյանի հայտարարությունը գալիս է վկայելու, որ այսօր էլ այդ պատմությունը մութ է: Հատկապես այն հարցը, թե, ի վերջո, ինչպե՞ս թշնամուն հաջողվեց անհաղթահարելի Օմարն անցնել...

 

«ԱՐԱԲՈՅԻ» ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

Դեռ տարիներ առաջ առիթ ունեցել ենք հեղինակավոր ականատեսների վկայությունների հիման վրա մանրամասնորեն անդրադառնալ արցախյան պատերազմի բոլոր հիմնական իրադարձություններին, այդ թվում նաեւ՝ Օմար-Քելբաջարի այդ մարտերին: Այդ շարքից հիշեցնենք լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ պատմածը Օմար-Քելբաջար դեպքերի մասին.
- 1994թ. սկզբներին հակառակորդը Օմար-Քելբաջար ուղղությամբ կարողացել էր գրավել մեր դիրքերը եւ Վարդենիսի ուղղությամբ շարունակում էր հարձակումը: Նահանջողները հետագայում պատմում էին, որ հավաստիացնում էին, որ Օմարը հակառակորդը վերցրեց առանց որեւէ դիմադրության հանդիպելու: Բանն այն է, որ դեռ թշնամին չէր էլ մոտեցել այդ գրեթե անմատչելի դիրքերին, երբ, ինչպես այդ օրերին ինձ պատմեց Օմարի դիրքերից մեկի հրամանատարը, թիկունքից` մի բարձրաստիճան եւ բավականին հայտնի ղեկավարից խուճապային բնույթի մի հանձնարարական է ստանում. «Ամեն ինչ թողեք ու որքան կարող եք` շուտ նահանջեք»: Մտածելով, թե հայտնվել են շրջափակման մեջ` հայկական որոշ միավորումներ թողնում են «պոստերն» ու արագորեն ետ են քաշվում, ինչն էլ հնարավորություն է տալիս թշնամուն անցնել Օմարից այս կողմ: Տեղեկություն ստանալով, որ այդ հատվածում իրավիճակը ծանր է` գեներալ Անդրեասյանի (նա այդ պահին Գլխավոր շտաբի պետն էր, իսկ ես այդ ժամանակ նրա օգնականն էի եւ Գլխավոր շտաբում՝ հատուկ առաջադրանքներ գծով սպա եւ, բնականաբար, տիրապետում էի ողջ տեղեկատվությանը) հետ մեկնեցինք Վարդենիս: Իրավիճակն իրոք բարդ էր. ազերիների արկերը արդեն հասնում էին Վարդենիս, եւ նրանք շարունակում էին կռվելով առաջանալ, իսկ մեր նահանջող տղաները որոշ դեպքերում բավականին լուրջ կորուստներ էին ունեցել: Սակայն ամենամեծ խնդիրն այն էր, որ սկսել էր խուճապ նկատվել, ու դա պարտադրում էր հնարավորինս արագ նոր ուժեր տեղափոխել այդ հատված: Անդրեասյանը զանգահարեց Վազգենին` առաջարկելով «հին» տղաներին ուղարկել: Ինձ էլ առաջարկվեց՝ «Արաբոն» եւս արագորեն հավաքել: Ուզում էի շուտ գալ Երեւան, սակայն ժամանակ չկորցնելու համար առաջարկեցին զանգել ու տղաներին կանչել Վարդենիս: Մոտ 150 արաբոյականների Վարդենիս հասցրին քաղաքացիական հագուստներով, առանց զենքի: Զենքն ու համազգեստը եւս Վազգեն Սարգսյանը ուղարկեց Վարդենիս, եւ «Արաբոյին» նորից կռվի մեջ մտցնելու որոշումը ընդունվելուց հաշված ժամեր անց արդեն պատրաստ էինք հարձակման: Միաժամանակ կամաց-կամաց Վարդենիսում կենտրոնացան մի շարք այլ ջոկատներ, պետական գումարտակներ եւս: Ինչպես նշեցի` հակառակորդը ընդհուպ մոտեցել էր Վարդենիսին: Այնքան, որ, պատկերացրեք, մեր հրետանին արդեն տեղակայված էր Զոդի գործարանի մոտ (այսինքն՝ լուրջ վտանգի տակ էր Լաչինի միջանցքը- Հեղ.): Լավ է, Օմար-Քելբաջարից նահանջող ստորաբաժանումները, չնայած բավականին լուրջ կորուստներին, աստիճանաբար կարողացան կայունացնել դիմադրությունը եւ Սեիդլարիի հատվածում ազերիների հարձակումը գրեթե կանգնեցրել էին: Ընդ որում, այդ հատվածում պաշտպանվողների շարքերում էլ արաբոյականներ կային. ժամանակին մեր` Էրեբունու  շրջանի զինկոմիսարիատը մոտ 30 արաբոյականների բազայի վրա մեկ վաշտ էր ձեւավորել, որը կռվում էր այդ հատվածում (այն եւս հարձակման ժամանակ միացավ մեզ): Թեեւ այդ վաշտն էլ ունեցավ կորուստներ, բայց տղաները համառորեն կռվում էին...
Չնայած հակառակորդի ունեցած հաջողություններին, մեր ընդհանուր հարձակումը (զուգահեռաբար արցախյան զորամիավորումները հարձակվում էին Մարտակերտ-Օմար ուղղությամբ) շատ արագ եւ հաջողված ստացվեց: Ավելի ճիշտ, լուրջ դիմադրության այդպես էլ չհանդիպեցինք եւ հաշված օրեր անց նախկինում ունեցած մեր դիրքերում էինք` Օմարի բարձունքներում: Հակառակորդը, հաճախ նույնիսկ տեխնիկան թողնելով, պարզապես արագորեն նահանջում էր: Մի դեպքում նույնիսկ հաշվեցինք մոտ 50 միավոր լքված ավտոտեխնիկա: Հարձակման հիմնական բարդությունը ձմեռն էր. շատ դեպքերում առաջ էինք շարժվում մինչեւ գոտկատեղերս հասնող ձյան միջով (եւ նորից նույն հարցը՝ իսկ ինչպե՞ս հակառակորդին հաջողվեց նման ձմռան պայմաններում անցնել Օմարի պաշտպանված դիրքերը- Հեղ.), էլ չեմ խոսում ցրտի մասին: Իսկ թե Օմարում ինչ ձմեռներ են լինում, թերեւս միայն այնտեղ գտնվածները լավ կպատկերացնեն: Դրան գումարած սովը. կտրվել էինք թիկունքից եւ, մինչեւ մատակարարումները կվերականգնվեին, հիմնականում սնվում էինք այն ամենով, ինչ հնարավոր էր տեղում ձեռք բերել: Հաճախ պարզապես ստիպված էինք բավարարվել ձյան տակից հանած խնձորով...
Մի խոսքով, հասանք Օմարի բարձունքները եւ մոտ մեկուկես ամիս մնացինք այնտեղ:

 

«ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՂԵՔ ԵՎ ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՇՈՒՏ ՆԱՀԱՆՋԵՔ»

Եվ այսպես, 1993թ. դեկտեմբերի վերջին օրերին ադրբեջանական զինուժը նախաձեռնեց արցախյան պատերազմում իր վերջին լայնամասշտաբ հարձակումը: Այդ օրերին Ադրբեջանը արցախյան ճակատում կենտրոնացրել էր մոտ 80 000-անոց զորք, 1 000 միավոր զրահատեխնիկա, 500 միավոր հրետանի, 50 ինքնաթիռ եւ 30 ուղղաթիռ: Այդ նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի կազմում կար մոտ 25 000 մարտիկ (10 000-ը` Հայաստանից), 400 միավոր զրահատեխնիկա, մոտ 170-200 միավոր հրետանի, 10 ուղղաթիռ: Դեկտեմբերի 31-ի գիշերը-հունվարի 1-ին հարձակումը սկսվեց 4 հիմնական ուղղություններով` Արաքսից մինչեւ Օմար: Հարձակման պահին, մասնավորապես` Քելբաջարին հարակից Խանլարի շրջանում Ադրբեջանը կենտրոնացրել էր 17 000 մարդուց բաղկացած երեք բրիգադ, որոնցից երկուսը` մոտ 12 000 մարդով, դեկտեմբերի 31-ի գիշերը Օմարի ձմեռային պայմաններում, ծովի մակերեւույթից մոտ 3000-3500 մ բարձրության վրա շատ ավելի մեծ հաջողության հասավ, քան ճակատային մյուս հատվածներում կենտրոնացված ադրբեջանական մյուս` ավելի քան 63 000-անոց զորքը: Մինչդեռ ձմեռային պայմաններում, այն էլ՝ 1993-94թթ. ձյունառատ ձմռանը, Օմարը գրոհելը ռազմական առումով կարելի է իսկական խելագարություն համարել: Նկատի ունենք, որ լեռնային բարձունքներում նստած հայկական ուժերն անգամ կրակով հարձակվող հակառակորդին կանգնեցնելու կարիք չունեին. բավական էր մի քանի պայթեցում, որ ձյունահյուսքերը լիովին ոչնչացնեին ադրբեջանական ուժերին: Բայց մյուս կողմից՝ հազիվ թե որեւէ մեկը Հեյդար Ալիեւին հիմար կամ խելագար համարի, այսինքն՝ բացառված էր, որ նա առանց հաջողության լուրջ հույսերի` դեկտեմբերի 31-ի գիշերվա կեսին 12 000 մարդու ուղարկեր Օմարի բարձունքները գրոհելու: Իսկ դա նշանակում էր, որ Ալիեւը ուղղակի համոզված էր, որ առանց լուրջ խոչընդոտի զորքն անցնելու է Օմարի մյուս կողմը: Եվ հենց այդպես էլ եղավ: Նախ՝ չկա որեւէ վկայություն, որ ադրբեջանական բանակն Օմարի ուղիները գրավել է մարտերի միջոցով: Ընդհակառակը, կան բազում պնդումներ, որ հակառակորդն անսպասելի հայտնվել է մեր հիմնական պոստերի թիկունքում՝ գերեվարելով կամ սպանելով պաշտպանների մեծ մասին: Եվ դա կարող էին անել մեկ դեպքում, եթե որոշ պոստեր ազերիների ներխուժման պահին դատարկված լինեին: Նկատի ունենք, որ եթե անգամ ազերիներն անակնկալ հասնեին եւ հարձակվեին այդ պոստերի վրա, էլի կլիներ լուրջ մարտ, որը կնկարվեր մյուս պոստերում եւ այնտեղ անակնկալ շրջապատման վտանգ չէր առաջանա: Կարելի է բերել նաեւ այդ անցմանը մասնակից ադրբեջանական սպաներից մեկի վկայությունը. «Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը մենք անցանք Օմարի լեռնանցքն ու սկսեցինք խորանալ Քելբաջարի տարածքում»: «Անցանք Օմարի լեռնանցքը» արտահայտությունը եւս ցույց է տալիս, որ բախումներ չեն եղել: Եվ այստեղ արդեն նկատենք, որ հայ-ադրբեջանական ողջ ճակատով մեկ Քելբաջարի ճակատային գիծը միակ հատվածն էր, որն ուղղակիորեն ղեկավարվում էր, հրամաններ էր ստանում Երեւանից եւ ոչ թե Ստեփանակերտից, ինչպես մյուս հատվածները: Օմարում պաշտպանություն էին գրավել բուն հայաստանյան զորամասերը` բանակային եւ որոշ չափով էլ, եթե կարելի է ասել` կիսակամավորական: 
Վերադառնանք Մ.Եղիազարյանի պատմածին: Ավելի կոնկրետ՝ այս մտքին. «Թիկունքից մի բարձրաստիճան եւ բավականին հայտնի ղեկավարից խուճապային բնույթի մի հանձնարարական է ստանում. «Ամեն ինչ թողեք ու որքան կարող եք շուտ նահանջեք»»: Սա բացատրում է, թե ինչպես կարողացավ հակառակորդն անաղմուկ անցնել Օմարը: Այս պատմությունը ներկայացնելիս, պարոն Եղիազարյանը նաեւ տվեց թե՛ թիկունքից հրաման տվողի եւ թե՛ կոնկրետ պոստի հրամանատարի անունները՝ խնդրելով կոռեկտությունից ելնելով՝ չհրապարակել: Հոդվածաշարից տարիներ են անցնել, սակայն նրա այդ խնդրանքն ուժի մեջ համարելով, կրկին անուններ չենք տալիս: Բայց նաեւ ընդգծենք՝ դրանց թվում Սասուն Միքայելյանի անունը չկա, թեեւ կարող է նման տպավորություն առաջանալ, եթե Դ.Շահնազարյանի ասածները կապենք Օմարի հանձման պատմության հետ: Մյուս կողմից, հնարավոր է նաեւ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի պոստում են նման հրաման ստացել: Բայց դա արդեն կլինի ենթադրություն եւ ոչ թե ականատեսի վկայություն:
Իհարկե, նաեւ այլ հարց է, թե ինչու պետք է մեր դիրքապահները թիկունքից նման հրաման ստանային: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է, թեեւ միայն նկատենք, որ այդ ժամանակահատվածի իրադարձություններն ուսումնասիրելիս, դրանում տրամաբանություն հնարավոր է գտնել:
Ինչ վերաբերում է քելբաջարյան այդ մարտերին, ապա հայկական ուժերը նախ՝ Վարդենիսի հատվածից, ապա՝ Մարտակերտի ուղղությունից կենտրոնանալով, անցան հարձակման: Մարտակերտից իրականացվող հարվածի արդյունքում նորից Օմարն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ՝ մի մեծ «կաթսայի» մեջ թողնելով Օմարն այս կողմ անցած ազերիներին: Մնացածը, այսպես ասած, տեխնիկայի խնդիր էր: Նշենք նաեւ, որ Ճակատամարտի վերջում ազերիների կորուստներ, ըստ նրանց պաշտոնական տվյալների, մոտ 4 000 սպանվածի կարգի էր, ինչն ադրբեջանական աղբյուրները համարում են ողջ պատերազմի ժամանակ կրած կորուստների մոտ 1/3-ը, իսկ որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` մոտ երկու անգամ ավելի շատ: 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման». Վ. Եվսեեւ

Կայացավ նախընտրական քարոզարշավի ամենամեծ բանավեճը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի միջեւ: Թեժ քննարկումների թեմաներից էր նաեւ Արցախյան հիմնախնդիրը եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը: ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը` ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն այս առումով լուրջ մտահոգություններ ուներ, «Իմ քայլի» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խնդիր չէր տեսնում: «Իրավունքի» հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎԸ եւս իր մտահոգությունը հայտնեց` նշելով, որ Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ բարդ:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՐՄԱՐ ՊԱՀԻ»

– Պարոն Եվսեեւ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օպերատիվ կապ կա Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, իսկ սահմանում իրավիճակն անհամեմատ ավելի խաղաղ է: Ինչո՞ւ եք կարծում, որ այդուհանդերձ հիմա ամեն ինչ ծայրահեղ բարդ է:            

– Ուղղակի հիմա Ադրբեջանը սպասում է հարմար պահի: Նրանք կարծում են, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կապակայունանա, Հայաստանի իշխանությունները կխորանան ներքաղաքակյան գործընթացների մեջ, եւ այս իրավիճակում անվտանգությանը անհրաժեշտ ուշադրություն չի դարձվի, ու ռեսուրսների պակաս կլինի: Դրա հետեւանքով որոշակի պահի, երբ Բաքվում հասկանան, որ Հայաստանը հիմա թույլ վիճակում է, հարված կհասցնեն Արցախի ուղղությամբ: Այնպես որ, յուրաքանչյուր օպերատիվ կապի միջոց որեւէ երաշխիք չի կարող դառնալ Արցախի անվտանգության համար: Անվտանգության երաշխիք կարող էր լինել ոչ թե օպերատիվ կապը, այլ ծանր զինատեսակների հեռացումը սահմանից` անհրաժեշտ հեռավորության վրա, ինչը պետք է ֆիքսվի դիտորդների կողմից: Այ սա կլիներ իրոք իրատեսական քայլ` Լեռնային Ղարաբաղի սահմանում լարվածության նվազման ուղղությամբ, այլ ոչ թե որեւէ հեռախոսային կապ: Օրինակ, կարող է մի հանկարծակի կրակոց հնչել, դրան հետեւի պատասխանի անհրաժեշտությունը, եւ այն կբերի ռազմական միջադեպի: Հենց այդպես էլ Ադրբեջանը գիտակցաբար սկսի հրահրել ռազմական գործողություներ: Հենց դրա համար է կարեւոր ոչ թե օպերատիվ կապը, այլ ծանր զենքի հեռացումը սահմանից: Ընդ որում` եթե մի քանի տարի առաջ կարեւոր էր դիպուկահարների հեռացումը սահմանից, հիմա դրանից ավելի վտանգավոր բաներ կան:

– Նիկոլ Փաշինյանը նախընտրական բանավեճի ժամանակ ասաց, որ հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է համարում բանակցային գործընթացն այն կետին հասցնելը, որտեղ Արցախի ժողովուրդն ու կառավարությունը լիարժեք մասնակցություն ունենան դրան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ստեփանակերտը պետք է նստի բանակցությունների սեղանին, բայց հիմա Ադրբեջանը չի գնա այդ քայլին: Դրա մասին պետք էր խոսել 2016 թվականի ապրիլին, որպես պահանջ, կանգնեցնելու հարձակումը: Բայց քանի որ այդպես չի արվել, հիմա դրա մասին խոսելն անօգուտ է եւ անիրատեսական: Եվ կարծում եմ` պաշտոնական Երեւանն այժմ պետք է ոչ թե դրա մասին մտածի, այլ կրի ողջ պատասխանատվությունը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս առումով նույնիսկ փոքրիկ պատասխանատվություն չպետք է դնել Ստեփանակերտի վրա, որովհետեւ չի դիմանա: Շատ տարբեր են ուժերը, եւ Ստեփանակերտը չի կարող դիմակայել ռազմական հարձակմանը Ադրբեջանի կողմից:

«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ»

– Դուք անընդհատ ակնարկում եք հնարավոր ռազմական հարձակման մասին, կարելի՞ է եզրակացնել, որ առաջիկայում տեսնում եք հայ-ադրբեջանական սահմանում լարվածության հավանականություն:

– Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման, առնվազն այդ մասին է փաստում այն, որ նրանք ընդունում են օրենքներ, որոնք լիովին հարմարեցված են պատերազմական իրավիճակին: Բացի այս, Ադրբեջանը շարունակվում է ժամանակակից զինատեսակներ գնելու գործընթացը, որոնք կարող են որակապես փոխել հակամարտող կողմերի միջեւ առկա բալանսը: Մենք խոսում ենք միայն Լեռնային Ղարաբաղի ուղղության մասին, բայց պետք չէ մոռանալ մյուսները, որոնք գուցե փոխկապակցված են միմյանց հետ: Նկատի ունեմ Նախիջեւանի ուղղությունը, որտեղ չափազանց ակտիվ է Թուրքիան եւ այնտեղ ունի ռազմական ստորաբաժանումներ, ուզում է բացել երկաթգիծ եւ ուսումնասիրում է հնարավորությունները, թե ռազմական գործողությունների ժամանակ, որպես աջակցող ուժ, ինչպես կարող է հարվածել Հայաստանին: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել այն, որ վերջին ընտրությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հաղթեց ազգայնականների աջակցությամբ: Իսկ ազգայնականների ազդեցությունը Թուրքիայում միշտ կլինի հակահայկական: Այս առումով չեմ բացառում նաեւ, որ լարվածություն կարող է լինել հայ-թուրքական սահմանում: Առհասարակ, յուրաքանչյուր ապակայունացում Հայաստանում թշնամիների համար առիթ կլինի` ամենաքիչը  սահմանում սադրանքներ հրահրելու համար: Այս ամենը պետք է զսպել միայն ամուր ռազմական համագործակցությամբ Ռուսաստանի հետ: Այս ռազմական համագործակցությունն անգամ կասկածի տակ չպետք է դրվի, որովհետեւ այն պետք է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Հայաստանին: Սա է երաշխիքը` Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու: Բացի այս, կան լուրջ մարտահրավերներ, որոնց պետք է պատրաստ լինենք դիմակայել միասին` տարբեր սցենարներ մտածելով: Օրինակ, պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Պետք է մտածենք նաեւ, որ ռադիկալ խմբավորումներին Սիրիայից քշելով` նրանք կարող են հայտնվել Ադրբեջանում, ընդ որում` Վրաստանի տարածքով: Մենք պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն, իրանական պատժամիջոցներն ավելացնելով, Հայաստանին կարող է դնել հարվածի տակ, խնդիրներ ստեղծել առեւտրաշրջանառության համար: Ի վերջո, յուրաքանչյուր անգամ պասիվ ճնշում Իրանի վրա, ծայրահեղ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար` փակ սահմանների պայմաններում: Պետք է մտածել, թե ինչպես պայքարել այդ վտանգների դեմ, եւ ինչ կարող ենք անել այս պայմաններում:

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՌՆԱՏՆԵՐ ԵՆ»

– Դուք նշում եք հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին, մինչդեռ այսօր խորհրդարանական ընտրություններին մասնակցում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն դեմ են ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցմանը, այլ գտնում են, որ պետք է փակել Գյումրիում ռուսական ռազմաբազան: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

– Այն մարդիկ, ովքեր նպատակ ունեն թուլացնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, նրանք չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության հայրենասերներ: Իրենք փորձում են ստեղծված իրավիճակից ստանալ որոշակի քաղաքական դիվիդենտներ, բայց բոլորովին չեն մտածում այն մասին, թե ինչ իրավիճակում կարող է Հայաստանը հայտնվել: Այդպիսի հակառուսական ուժերը քաղաքական կռնատներ են, բոլորովին իրենց հաշիվ չեն տալիս, որ իրենց գործողությունները կարող են ընդհանրապես Հայաստանին թուլացնել ռազմական առումով: Իսկ եթե ինչ-որ առումով նրանց նման նկրտումներին աջակցեն նաեւ գործող իշխանությունները, այն կարող է հանգեցնել նրան, որ անգամ Հայաստանը կարող է կանգնել իր տարածքային ամբողջականությունը կորցնելու վտանգի առաջ: Մենք գիտենք, թե որոնք են այդ քաղաքական ուժերը, բայց շատ կարեւոր է, որ ՀՀ քաղաքացիները իրատես լինեն: Օրինակ, ինչպե՞ս կարող է Հայաստանին օգնել ամերիկյան զենքը: Եթե ասեն` ուզո՞ւմ եք ամերիկյան զենք տան ձեզ, կասեն` այո, իհարկե: Բայց այստեղ մի շարք հարցեր են ծագում, որոնք պատասխաններ են ակնկալում: Իսկ Հայաստանն ունի՞ ռեսուրսներ այդ զենքերի գործարկման համար, տեխնիկական անձնակազմին սովորեցնելու, վերանորոգման բազայի ձեւավորման, այդ զենքերն արդեն իսկ ունեցած զինատեսակների հետ համապատասխանեցնելու համար: Կարող է անգամ զենքը անվճար տան, բայց դրանց ծառայություններն այնքան թանկ լինեն, որ նյութական մեծ վնաս տան: Հիմա, երբ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, պետք է ծայրահեղ զգույշ լինել, նույնիսկ` անվճար զենք ստանալու դեպքում: Չէ որ իրականում անվճար զենք չի լինում: Ավելին` ամերիկյան նույնիսկ անվճար տրամադրվող զենքը կարող է վատ անդրադառնալ զինված ուժերի մարտավարական հնարավորությունների վրա: Խոսելուց առաջ պետք է այս ամենի մասին մտածել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

  • Մակունցը բյուջեի սուղ միջոցներից 600.000 գտավ պոռնոպոեզիային պարգեւատրելու համար

     
     

    Ամիսներ առաջ «Իրավունքն» անդրադարձել էր, որ ՀՀ մշակույթի մշակութակիր նախարար, այժմ արդեն ԱԺ պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցի համար մշակույթի գործչի չափանիշներ են համարվում այլասերվածություն, պոռնոգրաֆիա քարոզող «մշակույթի գործիչները»:

    Օրեր առաջ Երեւանում տեղի ունեցավ «Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը», որի շրջանակներում էլ կայացավ ամենամյա գրական մրցանակաբաշխությունը` «Արձակ» եւ «Պոեզիա» անվանակարգերում: Արդյունքում` «Պոեզիա» անվանակարգում Առաջին մրցանակը` 600.000 դրամ տրվեց հայհոյախառն պոռնոպոեզիայի մեծ վարպետ, գռեհկաբանության տիրուհի ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ում հանրությունը ճանաչում է որպես «փռիկի, ֆռիկի, ծլիկի ու պլորիկի» մասին բանաստեղծություններ ձոնող:


    ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ (ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿ ՋԱԽՋԱԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Հիմի այդպես էլ չհասկացանք` Լենան Արփինեից բավարարվա՞ծ գնաց, թե՞ չէ:

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՆԻԿՈՎՍԿԻՆ (ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ` ԲՈԼՈՐ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես շտաբի պետ եմ եղել Լեւոն Ակոպիչի համար, Ռոբերտ Սեդրակիչի համար, Սերժ Ազատիչի համար, Նիկոլ Վովայիչի համար…

 

ԹՂԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՎԵԼԱՑԵԼ (ԼՖԻԿԸ ՆԻԿՈԼԻ ԱՆԵՐՁԱԳԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ԼԾՎԵԼՈՒ, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Սամվել Ալեքսանյանի` երկրի ընտրական համակարգում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն ա, ուղղակի Նիկոլի սպառնալիքներն են ավելացել:

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ըստ Հովիկ Աբրահամյանի` ռուսները սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն կործանի, որ հանգիստ գլխին բամփեն:

 

ԱՐԹՈՒՐԻԿԸ ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ, ՅՈԹՆ ԷԼ` ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ («ՕԵԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ` ՆԵՐԱՌՅԱԼ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ)

– Եթե պապիդ մեռել ա ու քեզ ավանդ թողել ա,

Արթուրիկին հենց ընտրես, ունեցածդ էլ կկորցնես…

Ի՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ է Փաշինյանը սողոսկել իրեն մերժած և անիծած Սյունիք, ի՞նչ է նրան այս անգամ հանձնարարել Ալիևը. Արթուր ՂազինյանԱլե՛ն, իսկ ինչու՞ մի քանի շուռնուխցիների տներից և գյուղամիջից նկարներ չես հրապարակել. Գագիկ Համբարյան«Հրապարակ»․ Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին ամիսը մեկ Մոսկվա է գնում«Ժողովուրդ». Մանե Թանդիլյանին բերելով՝ Մարուքյանի ձայներն են «կոտրելու»Թուրքից էլ բեթար. Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը«Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ«Իրավունք»․ «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել«Հրապարակ»․ Որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն«Իրավունք»․ Իշխանությունը հույս ունի շահարկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունըՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՉավուշօղլուն հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների հարցով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես. Հայկ Բաբուխանյան (aravot.am)«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին»․ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (a1plus.am-ի անդրադարձը)Բողոքի ակցիա՝ հանուն հայ գերիների վերադարձի (5-րդ ալիքի անդրադարձը)Հիշե՛ք ձեր պարտականությունը. ՄԱԿ-ին նամակ է հանձնել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը (Հ2-ի անդրադարձը)Այլեւս չենք լռելու եւ մեր պահանջատիրությունից հետ չենք կանգնելու. Նատալյա ՍաղիյանԵԽԽՎ-ի պես միջազգային հարթակները երբեւէ որեւէ կոնկրետ հարց չեն լուծում. Վահրամ ՄկրտչյանԽելքի եկեք, սա ուղղակի արդեն Հայաստանի ֆիզիկական գոյության խնդիր է. ԱբովյանԾառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՏՊ-ԻՆ, ՀԱՋՈՂՎԵՑ ՆԻԿՈԼԻՆ«ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԵՐԲ ԱԶԳԻՆ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻՋԵՎ»«Եթե Նիկոլը մնա , մենք կկորցնենք Հայաստանը, պետականությունը, մեր ազգությունն ու տեսակը». ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ«Վարչապետ կոչեցյալի ձեռքով դավադրություն կատարվեց մեր լուսե երիտասարդների հանդեպ». ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍԻՅԱՆ«ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՁԵՎՈՎ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ...»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ԱՌՋԵՎ»ԵՎՍ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՄԱՅԻՍԻՆ` ՈՎՔԵՐ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄՏՆԻ՞ ԵՏՄ«Հանուն նոր միության» շարժումը ՄԱԿ-ից պահանջում է գերիների վերադարձ, փախստականների իրավունքների եւ մշակութային կոթողների պաշտպանությունՈ՞Վ ԿԿԱՍԵՑՆԻ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆՀայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակումՀՐԱՏԱՊ. Կապիտուլյանտը գաղտագողի գնում է Սյունիք«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին. Մհեր ՄկրտչյանՀայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն«Սերժ Սարգսյանը դիմադրում է հայրենիք ու պետություն ունենալու համար։ Դու՞ք ի՞նչի համար չեք դիմադրում». Աննա ՄկրտչյանՄերկելի կուսակցությունը Գերմանիայի կանցլերի թեկնածու է ընտրելԵվ՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր. կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն. ՄինասյանDas ist fantastisch անեմ ձեզ ու ձեր արտաքին քաղաքականությունը, դավաճան ու անգրագետ ուսապարկեր. Արմեն Աշոտյան«ՖՈՏՈ. Լկտի տոնով են խոսում և փաստացի ապրանքս չեն փոխանցում ինձ. Չօգտվեք Glavdostavka Armenia-ի ծառայություններից». Մարիամ ՂանդիլյանՌուսաստանում 2020 թվականին կանխվել է 44 ահաբեկչությունՈր փողոցներն են փակ լինելու ապրիլի 24-ինԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդելիս պահանջել COVID-19 պատվաստումների մասին տվյալներԱջափնյակում գաղտնի կերպով բացվել է Քեմալի դաշնակից Գանդիի արձանը ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱՆ Ո՞ՒՐ Ա....Ո՞Վ Է ԱԽՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ, ԻՆՉՈ՞Ւ Է ՆՈՐԻՑ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԽՏՈՒՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ...Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութՀանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ