Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել»
Միջազգային
«ՌԻՍ Նովոստին» գրում է.
«Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կարծում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից: «Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում (Ղարաբաղի ինքնանվանումը–խմբ.) էական առաքելություն է իրականացնում խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից, եւ հետագայում նրա անձնակազմի ընդլայնումը միայն բխում է տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից»,- ասել է Պողոսյանը ՌԻԱ Նովոստիին:
Նա նշել է, որ Ղարաբաղի իշխանություններն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն։ «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարները ուղղակիորեն կապված են խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «ԼՂՀ-ն դեռեւս տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն չի տեսնում», նրա խոսքերի սխալ մեկնաբանության հետեւանք է»:
Այն, որ Պողոսյանը հազիվ թե շատերի կողմից դավաճան համարվող Արային Հարությունյանի հրահանգի բերանը բացիմ հասկանալի է: Դժվար չէ կռահել նաեւ, որ հենց Հարությունյանից էլգալիս է ավելի վաղ Պողոսյանի արած հայտարարությունը՝ խաղաղապահների ընդլայնման անհրաժեշտության բացակայության մասին: Ավելին, կարելի է նաեւ պարզ հասկանա, թե իրականում ովքեր են կանգնած նման հայտարարությունների թիկունքում, այսինքն, որ Արցախի գերակշիռ մասը ոչնչացնելուց հետո անգամ դավաճանները դեռ ազատորեն գործում են այնտեղ:
Եվ երբ այս իրավիճակում Պողոսյանը հանկարծ սկսում է խոսել, թե՝ գիտեք ինչ, ինձ սխալ ենհասկացել, իրականում ես ու շեֆս երազում ենք խաղաղապահների երկարատեւ եւ ընդլայնված կազմով ներկայության մասին, իհարկե դա էլ պատահական չէ: Ավելին, կան խոսակցություններ, որ այսօր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը հանդիպել է Արայիկին՝ ամենեւին էլ ոչ միայն անհայտ կորածների մասին տեղեկություններ հաղորդելու համար: Աղբյուրը տեղեկացնում է, որ Արայիկը եւս մեկ զգուշացում է ստացել, թե՝ գլխիցդ մեծ գործեր ես բռնում, եւ, բնականաբար, ռուս խաղաղարարների ընդլայնման հարցն էլ միանգամից այդքան հոգեհարազատ է «դարձել» նրա համար: