ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 25 - 31 ՀՈՒՆՎԱՐ 2021 Արցախի հանձնումը՝ «պետական մակարդակի կավատություն» Տեղի ունեցավ Վարդուհի Վարդանյանի որդու ՝ Ռուբենի հարսանիքը Այդ դավաճանությունը, եւ Փաշինյանի ընտրությունը կատարվել է թուրք-ադրբեջանական փողերով. Կուրղինյան (Տեսանյութ) Եթե Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կրճատվի, փետրվարի 15-ից երկրի բոլոր ռեստորաններին աշխատելու իրավունք կտրվի Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 491 հիվանդ է մահացել Դեսպան է նշանակվում դիվանագիտական աշխատանքի 0 փորձ ունեցող անգլերեն լեզվի մասնագետ. Բալասանյան Այս 5 բանը հատուկ է միայն «ման եկող» տղամարդկանց Ծննդատուն փակելը ինչ-որ չափով նաեւ ուղերձ էր, պարզապես, չէր կարելի փակել. Ստեփանյան Գիտնականները հայտնաբերել են տարբերություններ տարբեր ռասաների ներկայացուցիչների մոտ կորոնավիրուսից մահվան հարցում


ՄԵՐ ԵՐԿՈՒՍԻ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ. ԻՄԸ՝ Ի ՓԱՌՍ, ՔՈՆԸ՝ ՉԳԻՏԵՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հասարակություն

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, << Իզմիրլյան>> ԲԿ-ի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԸ անդրադառնալով առկա իրողություններին հանդես է եկել ծավալուն հոդվածով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարգելի հայրենակիցներ

Սիրելի քույրեր և եղբայրներ, Հայստանում, Սփյուռքում և Արցախում

Ես բժիշկ եմ՝ վիրաբույժ: Աստծո կամոք իմ առաքելությունն այս կյանքում մարդ բժշկելն է, մարդկանց կյանք և առողջություն պարգևելը: Ես դա ընդունում եմ որպես հասարակության դասակարգման ամենաբարձր աստիճան: Համաձայն լատինական ասացվածքի՝ Medicus enim philosophus est Deo aequalis – Բժիշկն իմաստուն է, Աստծուն նմանակ:      

Մարդու կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են: Թերևս դրանցից ավելի բարձր արժեք են հայրենիքը, արժանապատվությունը և անկախությունը, որոնց համար մարդիկ գիտակցաբար զոհում են կյանքը:

«Մահ իմացյալ՝ անմահություն»: Եղիշե  

Ես միշտ առաջնորդվել եմ քաղաքականությունից զերծ մնալու սկզբունքով: Մասնագիտությունս ու որակավորումս թույլ են տվել ինձ շատ ավելի բարձր ու վեհ լինել, քան ցանկացած քաղաքականություն, քաղաքական միավոր և գործընթաց: Սակայն, բացարձակ և ամբողջովին լինելով քաղաքականությունից դուրս, միշտ ունեցել եմ իմ նախասիրությունները, միշտ կարողացել եմ վերլուծել պատմական պահը և տալ առնվազն մոտակա ապագայի որոշակի կանխատեսումներ (որոնք հետագայում մեծամասամբ ճիշտ են եղել), սակայն երբեք չեմ բարձրաձայնել:  

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր ես, տեսնելով վերահաս արհավիրքը և անելանելի իրավիճակը, ստիպված դիմում եմ Ձեզ:

Ներկայիս իշխանություններն ամբողջովին և բազմավեկտոր տապալել են երկրի կառավարումը: Չեմ ուզում եզրահանգել, որ դա եղել է կանխամտածված (քավ լիցի), սակայն դա արդեն, ցավոք, կայացած փաստ է: Իմ կարծիքով տապալման ստրատեգիական պատճառը կառավարող համակարգի (ներառյալ ղեկավարության) ցածր պրոֆեսիոնալիզմն ու ոչ կոմպետենտ լինելն էր: Եթե դրան ավելացնենք նաև նորելուկ թրաշամանուկների մարտնչող էությունը (այլակարծության անհանդուրժողականություն, թշնամանք այլախոհների նկատմամբ, ամենաթողություն, անպատժելիություն՝ ելնելով քաղաքական պատկանելությունից,), ապա պատկերը կամբողջանա:

2018-ից առ այսօր մեր երկրի կառավարման համակարգում իշխում էր մարտնչող տգիտությունը: 2018 թ-ի գարնանը և ամռանը մեր հասարակության գերակշռող մեծամասնությունը ողջունեց իշխող համակարգի փոփոխությունը և նոր իշխանություններին: Ես ողջունել եմ միայն փոփոխությունը (որովհետև շատ արատավոր երևույթներ իրապես հեղձուցիչ էին և վաղուց արդեն հասունացել էր կտրական քայլեր կատարելու անհրաժեշտությունը), բայց ոչ նոր իշխանություններին: (ես միշտ եղել եմ «քյառթու Էրևանցի» և «քյառթու սև», անգամ շախմատ խաղալիս գերադասել եմ սև խաղաքարերը, իսկ շարասյունում՝ ավատարը և ոչ ավանգարդը): Ի դեմս նրանց ես տեսնում էի ծրագիր և ոչ պրոֆեսիոնալիզմ: Սակայն դա իմ ժողովրդի ընտրությունն էր, և ես, անգամ ներքուստ համաձայն չլինելով դրա հետ, ընդունեցի այն:     

Այսօրվա իրավիճակի համար մեղավոր ենք ազգովի: Յուրաքանչյուրս մեր արածի կամ չարածի չափաքանակով: Ես ընդունում եմ իմ մեղքը և ապաշխարում: Ընդունում եմ, որ դեռևս 2018-ին ես պետք է խոսեի, գոռայի, աղաղակեի՝ անգամ խարազանվելու սպառնալիքով: Ընդունում եմ, որ պետք է գործեի՝ հակընդեմ ամբոխի հորձանուտին: Եվ այսօր ես ապաշխարում եմ իմ չարածների համար: Մեղա Տեր:

2018-ին ներկայիս իշխանությունները եզակի հնարավորություն ունեին իրենց անունները ոսկե տառերով գրել հայոց պատմության դասագրքերում: Նրանց անուններն արդեն իսկ գրված են, քանզի, ուզես թե չուզես, 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո հայ պատմիչները պետք է արձանագրեին եղած դեպքերը և նշեին նրանց հեղինակներին: Նորաթուխ իշխանությանը մնում էր կամ ոսկեզոծել այդ տառերը, կամ կեղտով ու ցեխով պատել դրանք:

Իշխանությունը պետք է գիտակցեր և ընդուներ իր հնարավորություներն ու կարողություները: Մեկ մարդը չէր կարող միաժամանակ լինել լավագույն դիվանագետը, լավագույն տնտեսագետը, լավագույն քաղաքագետը, լավագույն բժիշկը, լավագույն գյուղատնտեսը …. լավագույն … վաստակը:

«Один, если даже очень важный,

Не может поднять простое пятиметровое бревно

Куда уж дом пятиэтажный»

Вл. Маяковский

 

Հացը պետք էր հացթուխին տալ թխելու: Պետք էր կազմավորել ժամանակավոր պրոֆեսիոնալների կառավարություն 2-3 տարով, փոխել Սահմանադրությունը, Ընտրական Օրենսգիրքը, Դատա-իրավական համակարգը, ձևավորել արդար տնտեսական դաշտ և կազմակերպել ու անցկացնել ազնիվ, թափանցիկ ընտրություններ՝ իշխանությունը հանձնելով իրապես ժողովրդի ընտրյալին, իրապես արժանավորներին: Այդ դեպքում կարելի էր ասել, որ ներկաները երկիրը մաքրեցին նախկիններ Ավգյան ախոռներից:

Ցավոք իշխանությունները չարեցին, մոլորվեցին, «պարեցին խելագար խնջույքում»:

Իշխանությունն ընտրեց 2-րդ տարբերակը և առավել վատթարը: Նրանց ապաշնորհության և անկարողության հետևանքով այսօր իշխանությունների անվան հետ են կապում նաև «հողատու» և «դավաճան» մակդիրները:

Պահի տրագիկոմիզմը կայանում է նրանում, որ իրականությունից կտրված, վիրտուալ տիրույթներով և ֆեյքերով առաջնորդվող, ոչ կոմպետենտ, ապաշնորհ, մեկը մյուսից ցածր որակավորում և պրոֆեսիոնալիզմ ունեցող իշխանակույտը, որ երկուսուկես տարում կարողացավ մսխել ամբողջ աշխարհում 100 ամյակներով ձևավորված «հայ» հասկացության, ինքնության, գենետիկ իդենտիֆիկացիայի արժանապատվության, գիտակցության արժեքների որոշակի զգալի մաս, դեռևս կառչած է իր աթոռին

«…Սուտ է: Ոչ հորը, ոչ մորն է սիրում,

Թանկ չէ ոչ որդին, և ոչ էլ թոռը

Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր աթոռը…»

Պարույր Սևակ

Ես Հպարտ եմ և Արժանապատիվ կյանքում: Սակայն հպարտ եմ ոչ 2018 թվից, այլ ի ծնե: Հայրենասիրությունը, նվիրումն ազգին, լեզուն, կրոնիս պաշտամունքը, բարոյականությունը, ազնվությունն ու արդարությունը ժառանգել եմ ծնողներիցս՝ ստացել մորս կաթով: Ամբողջ կյանքում ապրել եմ գլուխս բարձր, սակայն այսօր գլխիկոր եմ:

«…Մնացի մենակ՝ հոգիս վրդովված,

Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած…»

Ռափայէլ Պատկանեան

Ես և իմ սերունդը չի սիրել պարտվել, մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն (ինչ որ չափով լեբլեբիջիների հետնորդներն ենք): Սակայն այսօր ես, Արցախյան Հերոսամարտի մասնակիցս, «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվածս, մասնագիտական բարձրակարգ դպրոց՝ իր հարյուրավոր աշակերտներով և հետևորդներով ստեղծած ուսուցիչս, մոտ 25 000 վիրահատություն և 200 000 կոնսերվատիվ բուժում և խորհրդատվություն արած բժիշկս ինձ զգում եմ պարտված, հոգեպես հարստահարված, ընկճված և գլխիկոր: Եվ դա այս ստահակների, քաղաքական և բարոյական իմպոտենտների պատճառով: Ինչու՞: Ինչու՞պետք է ես հանդուրժեմ սրանց: Որ ևս 2.5 տարի հետո ազերիները տիրե՞ն Էրեբունի-Երևանը: Որ հայորդիները մզկիթում նամազ անե՞ն, իսկ գեղանի օրիորդները չալմա կրեն և բարձրագույն կրթություն ու մեքենա վարելու իրավունք չունենա՞ն: Որ մեր կրոնն ու հազարամյա մշակույթը մնա՞ն սոսկ պատմական հուշ, հիշողություն: Ես չեմ պատրաստվում և երբեք չեմ հանդուրժի պարտված հեռանալ այս կյանքից և  Բարձրյալի Դատաստանի առջև կանգնել գլխիկոր և ստորացված: Դա իմը չէ: Իմը Պայքարն ու Հաղթանակն է: Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք հաղթություն: Իմը Այգեկցու քաջ զինվորի առակն է՝ կանգնել, կռվել և հաղթել:

Եվ ես կռիվ ունեմ տալու:

Ոչ, պարոնայք: Դուք ան ասուն եք, որովհետև ասան չեք, խոսել չգիտեք՝ ան ասուն: Եթե իմանայիք՝ կխոսեիք, բան կասեիք (բառեր արտաբերելը դեռևս խոսել չէ, խոսք չէ, բան չէ, առավել ևս միտք)

«Ի սկզբանե բանն էր…»

Ավետարան ըստ Հովհաննեսի 1:1

 

Շարունակությունը ձեզ չեմ ասում, որովհետև շարունակությունը հասկանալու համար դուք պետք է իմանաք ինչն էր ի սկզբանե:

Իսկ շարունակությունը հետևյալն է.

«… Բանն Աստծո մոտ էր,

Եվ այդ բանն էր Աստված…»

Դուք անաստված եք, դուք անհավատ եք,  դուք ան բան եք, դուք ոչ մի բան եք:

Եթե բան լինեիք՝ կխոսեիք: Ժողովրդի հետ, կխոսեիք, որ ձեզ քվե էր տվել, կխոսեիք պատգամավերների հետ, կխոսեիք նախագահի հետ, կխոսեիք Պուտինի հետ, Ալիևի հետ վերջապես: Բայց ոչ, դուք չխոսեցիք, դուք անասնացաք, դուք գործարքի գնացիք … սատանայի հետի և այրվելու եք դժողքում:

Նորին Մեծություն Ժամանակը մի շատ դաժան և սահմռկեցուցիչ օրինաչաձություն ունի՝ եթե չի հասցնում փոխհատուցել նզովյալին կյանքի ընթացքում, մնացյալի կրկնակին առնում է զավակներից:

Ցավում եմ և ողբում անմեղ մեղավորների համար:

Դե ուրեմն, Հայ Ժողովուրդը, որի արգանդը ծնել է Նարեկացի և Քուչակ, Կոմիտաս և Խաչատրյան, Այվազովսկի և Սուրենյանց, Վիկտոր Համբարձումյան և Ադամյան, Տիգրան Պետրոսյան, Փարաջանով, Ջիվան Գասպարյան, Թումանյան, Թամանյան, Տերյան, Իսահակյան, Սևակ, Չարենց, Գրիգոր Լուսավորիչ, չի կարող հանդուրժել առաջնորդվել վարկաբեկված, ապաշնորհ և անկարող իշխանախմբի կողմից, որոնց ընտրությունը կատարվեց մանիպուլյատիվ մասսայական ներգործությոան միջոցով, ոչ թե ի փառս, այլ ի հեճուկս: Եվ իշխանական վերնախավը պետք է հեռանա: Դա է պահի հրամայականը, դա է ազգային փրկության միակ բանալին:

Տեղեկացնում եմ ներկայիս իշխանությանը, որ հանրության բավականին լայն տիրույթում շրջանառվում են ձեր դավադիր, դավաճան, անգամ հողերը վաճառելու և թշնամու հետ գործարքի գնալու թեզերը: Չեմ ուզում հավատալ, և կարծում եմ որ ներկայիս իրավիճակը անխոհեմության, անկարողության, փորձի բացակայության և տգիտության արդյունք է: Սակայն, եթե ստեղծված իրավիճակում քաղաքական վերնախավը փորձի շարունակել հավակնել երկրի կառավարմանը, ապա հաստատաբար կարելի է հանգել 2 եզրակացության

  1. Սա Ճիշտ, գրագետ հաշվարկված և ծրագրված դավադրություն էր, որի գինը սրանց իշխանությունն է՝ հանձնված հողերի և նահատակվածների դրմաց:
  2. Իշխանությունը թքած ունի ժողովրդի, Հայրենիքի, հողերի, մեզ վրա, ամեն ինչի վրա:

Երկու դեպքում էլ անհանդուրժելի է սրանց գոյարյունը և օր առաջ, ժամ առաջ իշխանությունը պետք է հեռանա (հեռացվի): Հակառակ դեպքում քաղաքացիական բախումների, քաոսի և անարխիայի հնարավոր հեղված արյան պատասխանատվությունը լիովին ընկնելու է ներկայիս իշխանության վրա, որն իր հերթին մուլտիպլիկատիվ էֆֆեկտ է առաջացնելու արդեն իսկ արձանագրած անհաջողությունների և դժբախտությունների նկատմամբ, ինչը բազմապատկելու է պատասխանատվության չափը:

Հասկացեք, գիտակցեք, որ այսպես թե այնպես վերջ առաջ երբևէ հեռանալու (հեռացվելու) եք:

         Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ, գլխիկոր նայելով գետնին, քանզի աստղերն ու երկինքը ձեզ այլևս հասու չեն և չեն լինի մնացյալ աշխարհիկ կյանքում: Հեռացեք, մոռացեք ամենքին, ամեն ինչ: Հեռացեք, որ կյանքը նորից ընթանա իր բնականոն հունով: Հեռացեք, որ այլևս չզոհվեն մեր եղբայրներն ու որդինեը: Հեռացեք, ուղղակի հեռացեք:

Շարունակելի:

Հ.գ.1 Ներկայացված մտորումները ներկայիս իրավիճակի սոսկ առաջին՝ հուզական ընկալումներն էին: Լինելու է հոդվածաշար: Հաջորդիվ կփորձեմ կիսվել Ձեզ հետ կառուցողական ծրագրերով և տեսլականով:

Հ.գ.2 Եթե որոշ իշխանավորներ նստատեղով միաձուլվել են աթոռներին և ոչ մի կերպ չեն կարողանում պոկվել, ապա նշեմ, որ հայկական պլաստիկ վիրաբուժական դպրոցը շատ բարձրակարգ է և, անհրաժեշտության դեպքում, կարող եք (ենք) դիմել: Թանկ չէ: Տրամադրվում են նախատոնական զեղչեր: Ամեն հինգերորդին կարվի անվճար:

Հ.գ.3 Իմ ձեռքերն ամեն օր արյունոտվում են, արյունոտվում են օրը մի քանի անգամ (կախված օրվա վիրահատությունների թվից): Բայց երբ հանում եմ արյունոտ ձեռնոցներն ու լվանում եմ ձեռքերս, նրանք ճառագում են Լույսով, քանզի ևս մի կյանք են փրկել: Եղիցի լույս: Ի փառս:

Ձեռքերդ առերևույթ արնոտ չեն և ես դա երբեմն-երբեմն տեսնում եմ հեռուստատեսությամբ (երբ տասնամյա աղջիկս փոխում է հեռուստաալիքները՝ որևէ մանկական ծրագրի փնտրտուքով և այդժամ հանկարծակի մի ակնթարթ երևում ես դու): Քո ձեռքերի արյունը թափանցել է հոգուդ խորքը: Քո հոգին է արնոտվել, իսկ ինչպես լվանալ հոգու արյունը՝ չգիտեմ:

 

Արմեն Չարչյան

Աստծո արարած, Հայ, Քաղաքացի, Բժիշկ

 

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 25 - 31 ՀՈՒՆՎԱՐ 2021Արցախի հանձնումը՝ «պետական մակարդակի կավատություն» Տեղի ունեցավ Վարդուհի Վարդանյանի որդու ՝ Ռուբենի հարսանիքըԱյդ դավաճանությունը, եւ Փաշինյանի ընտրությունը կատարվել է թուրք-ադրբեջանական փողերով. Կուրղինյան (Տեսանյութ)Եթե Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կրճատվի, փետրվարի 15-ից երկրի բոլոր ռեստորաններին աշխատելու իրավունք կտրվիՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 491 հիվանդ է մահացելԴեսպան է նշանակվում դիվանագիտական աշխատանքի 0 փորձ ունեցող անգլերեն լեզվի մասնագետ. ԲալասանյանԱյս 5 բանը հատուկ է միայն «ման եկող» տղամարդկանցԾննդատուն փակելը ինչ-որ չափով նաեւ ուղերձ էր, պարզապես, չէր կարելի փակել. ՍտեփանյանԳիտնականները հայտնաբերել են տարբերություններ տարբեր ռասաների ներկայացուցիչների մոտ կորոնավիրուսից մահվան հարցումԵրկրի օրինապաշտ քաղաքացին մնացել է իրավազուրկ ու ունեզուրկՖրանսիան պատրաստվում է թվով երրորդ կարանտինը մտցնելՄոսկվան Մեծ Բրիտանիայում անցկացվելիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել. Պեսկով. РИА НовостиՇուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են․ ԿուրղինյանՉեղարկվել է 19 չվերթ2021 թվականի ապրիլից նշանի ներկայացուցիչներին, որոնք երկար տարիներ առաջընթաց չեն ունեցել, հնարավորություն կտրվի կայանալ ֆինանսական դաշտում.ինչ է սպասվում 2021թվականին՝ համաստեղության տարբեր նշանների տակ ծնվածներինՊետք է ապրել Հայաստանը հողատուից ազատելու, հայրենիքը շենացնելու եւ Շուշին հետ վերադարձնելու նպատակով. ՇարմազանովՓաշինյանը դեռ կիսատ գործ ունի, նրան թույլ չեն տալիս գնալ․ ՇարմազանովՈվ է 19-ամյա երիտասարդին սպանելու մեջ կասկածվողը«Թող ռուսական ռազմաբազան փակվի, մենք թուրքական սահմանը կպահենք» ասողներն այդպես էլ ռազմաճակատ չհասան. ՉախալյանԱդրբեջանական կողմը 30 զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը. Մարմիններն անճանաչելի են. ԱԻՊԾՀունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձուն գյուղում«Այդ հարցով երբեք ոչ ոքի չեմ դիմել». Նարինե Պետրոսյանի 2 դուստրը նկարահանվում են Հրաչ Քեշիշյանի նոր հեռուստադրամայումԴավաճանի դեմ ցասումով դուրս չգալով, դու քո ներկան ու ապագան քաոս ես դարձնում. Գևորգ ԳևորգյանԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետներիՎրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներինՄեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետԵրեւանում ավտոմեքենա է այրվելՕդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովՄայրաքաղաքի գլխավոր հրապարակ տանող ճանապարհը փակ էր ավտոերթ իրականացնողների համար․ Փոխոստիկանապետի հետ բանակցելուց հետո ճանապարհները բացվեցինԵս Շուշին ազատագրողներից մեկն եմ եղել, դրա համար մեդալ եմ ստացել, բայց այս իշխանության արածի պատճառով, ես զգում եմ, որ զուր եմ ապրել. Պրոֆեսոր Չարչյանը մտավորականների հավաքին Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում AntiFake.amԱյսօր Պարույր Սևակի ծննդյան օրն էԵռաբլուրում եմ. Չորս բոլոր վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ.Սենոր Հասրաթյան Մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվում50 658 փախստական է վերադարձել ԱրցախՄեր բանակը անկոտրում է, մենք տեսանք՝ ինչպես էին 44  օր շարունակ մեր հերոս բալեքը կյանքի գնով կռվում մի քանի պետություններից ռազմի դաշտ նետված ագրեսորների դեմ. Լեգենդար Կոմանդոսը Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարելիցին ընդառաջՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդՆերքին ուժ վերականգնելու համար՝ պետք է կրկին արթնացնենք մեր մեջ հույսն ու հավատը վաղվա նկատմամբ.Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս ՀակոբյանՊենտագոնի նոր ղեկավարը հայտարարել Է Չինաստանի հետ պատերազմելու պատրաստակամության մասինԾրագիրն ամբողջովին չեն հաջողել. ուզում էին Արցախն ամբողջովին հանձնվեր. ՉախալյանԻտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է աշխարհի ամենաթանկարժեք կտավը՝ «Աշխարհի փրկիչը», որը հափշտակվել էրԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԻ՞նչ տեղի կունենա, եթե չպահպանվի կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումների միջեւ ժամկետըԱդրբեջանական կողմը 30 հայ զինծառայողի մարմին է հանձնել հայկական կողմինՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 25-ից 31-ըՌուսաստանում արմատական տարրեր ակտիվացնելու ամերիկյան դիվանագիտության փորձերը դատապարտված են ձախողման և բացասաբար են ազդելու ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆՊատվաստումից հետո իմունիտետ է առաջանում 32-45 օր անց: Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Գորելովը: «4 ինկուբացիոն շրջանից՝ 56 օր, հետո հակամարմինների առավելագույն քաՍա աղետ է, և հենց այս աղետի վրա նիկոլը քաղաքական սպեկուլյացիա արեց և անում է.Գևորգ Գևորգյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода