Միքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին՝ վիրավորանքի համար
Մշակութային
Դերասան Միքայել Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Ըստ համակարգում առկա տեղեկատվության՝ Պողոսյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սահակյանին հերքել վիրավորանքի տեքստը։ Նշենք, որ Սահակյանը սոցիալական ցանցում անդրադարձել էր Պողոսյանի՝ ամիսներ առաջ իշխանությանը սատարող գրառումներին։
Հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության դատարան մուտք է եղել դեկտեմբերի 2-ին և նույն օրը մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։ Նշենք, որ դատավոր Տաշչյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2019թ փետրվարի 18-ի ԲԴԽ-ի որոշմամբ։ Դատավոր Տաշչյանի վարկանիշը 6 միավոր է։