ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը
Միջազգային
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա: Այս մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարք Քուփերը:
«Այո, Կոնգրեսի կողմից Թուրքիային զենք վաճառելը կասեցված է», - հակիրճ ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Նրանից այս թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեն հետևել:
Նրանից այս թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեն հետևել: