Կարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշտպանել Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններին Ձմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոն Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ Հարությունյան Սա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. Կոստանյան Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա Հակոբյանին Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ Հայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Հովսեփյան Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղին


ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցը

Ներքաղաքական

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման եւ քննարկման ընթացակարգային խնդիրներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ունի՝ 1) բովանդակային անընդունելի լուծումներ, 2) մշակման եւ քննարկման ընթացակարգային խնդիրներ:

Չնայած հանրային կարեւորությանը՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի, նիստի օրակարգում ընդգրկվել է՝ որպես չզեկուցվող հարց եւ ընդունվել է առանց քննարկման:

Ներկայացնում եմ իմ մի շարք հիմնական դիտողությունները «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքի պահանջները՝

1. Նախագծում ամրագրված է, որ նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձեւով վերակազմակերպվող բուհում (գիտական կազմակերպությունում) մինչեւ կառավարման խորհրդի ձեւավորումը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտորի (տնօրենի) պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

Սա նշանակում է, որ նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին վերապահում է միանձնյա իրավասություն նշանակելու բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այս լուծումը խիստ մտահոգիչ է առաջին հերթին հենց բուհերի ինքնակառավարման իրավունքի, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության երաշխավորման տեսանկյունից:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին նման իրավասություն վերապահելն անթույլատրելի ու այն էլ կոպիտ միջամտություն է բուհի կամ գիտական կազմակերպության ինքնակառավարման սահմանադրական իրավունքին, քանի որ այդպիսով ամրագրվում է գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ուղիղ ազդեցությունը դրանց ինստիտուցիոնալ կառավարման համակարգի մեջ:

4. Բուհական ինքնավարությունը ընկած է կրթության իրավունքի հիմքում ու թե՛ կազմակերպական, թե՛ ակադեմիական եւ թե՛ ռեսուրսների կառավարման հարցերով առավել խոցելի է դարձնում նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասի լուծումը.

«Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ն առաջին անգամ վերակազմավորման, բաժանման կամ միաձուլման ձեւով վերակազմակերպվող բուհերում եւ գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է ռեկտոր (տնօրեն) հինգ տարուց ոչ ավելի ժամկետով: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի (տնօրենի) նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չեն կիրառվում:»: Ընդ որում, այս կանոնը ներկայացված է՝ իբրեւ նախագծի անցումային դրույթ:

ԿԳՄՍ նախարարին բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը:

Անթույլատրելի է նաեւ նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ ու այն էլ այն մասին, որ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակվող ռեկտորը կամ տնօրենը կարող է պաշտոնավարել ողջ հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ ստացվում է, որ անցումային դրույթի ուժով նախարարը կարող է որեւէ անձի նշանակել պաշտոնավարության այն նույն ամբողջական ժամանակահատվածով, որ կարող էր անել սովորական պայմաններում:

Այս անթույլատրելի մոտեցումն առավել խորացնում է նախագծի այն կանոնը, որ, փաստորեն, գործադիր իշխանության մարմնի ղեկավարին, այսինքն՝ նախարարին իրավունք է վերապահվում միանձնյա որոշմամբ նշանակել ռեկտոր կամ տնօրեն՝ անտեսելով այդ պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներին առաջադրվող պահանջները:

5. Նախագծի այս կարգավորումները հակասում են նաեւ Եվրոպական համալսարանների մեծ խարտիային, Բարձրագույն կրթության որակի ապահովման Եվրոպական ասոցիացիային (ENQA), Համաշխարհային բանկի Հայաստանի վերաբերյալ զեկույցին եւ միջազգային այլ պահանջների:

6. Նախագիծը պարունակում է նաեւ բուհական ինքնավարության համար խոցելի այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհրդի կազմի համամասնությանը:

7. Այսպիսով, նախագծի կարգավորումներն ուղղակիորեն վտանգում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով երաշխավորված կրթության իրավունքն ու հակասում են այդ իրավունքի հիմքում ընկած բուհերի ինքնակառավարման իրավունքին, ակադեմիական եւ հետազոտությունների ազատությանը:

8. Նախագծի լուծումները չեն արտացոլում նաեւ կրթության եւ գիտության ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների հրապարակային, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին նրանց առանձին ներկայացրած մտահոգությունները: Խոսքը վերաբերում է նաեւ նախագծերը հապճեպ հավանության արժանացնելուն եւ բարձրաձայնված խնդիրները ԿԳՄՍ նախարարության կողմից անտեսելուն:

Ընդ որում, ինչպես երեւում է Երեւանի պետական համալսարանի դեկանների դեկտեմբերի 4-ի հայտարարությունից, խոսքը վերաբերում է բազմաթիվ ու այն էլ էական դիտողությունների, որոնք առնչվում են Հայաստանում կրթության եւ գիտության զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են:

9. Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ներկայացված եւ Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած նախագծերի տարբերակները նույնպես սկզբունքորեն տարբերվում են: Դրանք լիարժեք չեն արտացոլում մեր դիտարկումները:

10. Ստեղծված պայմաններում Կառավարությունը ու առաջին հերթին ԿԳՄՍ նախարարը պարտավոր են ներկայացնել հիմնավոր պարզաբանումներ, թե ինչով է պայմանավորված նախագծերի այս փաթեթի ընդունման հարցում նման չպատճառաբանված շտապողականությունը հանրային կարեւորության այս հարցի վերաբերյալ՝ որպես չզեկուցվող հարց Կառավարության նիստի օրակարգում այն ներառելով ու նիստում դա որեւէ քննարկման չարժանացնելով: Եվ դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ երկրում շարունակում է գործել ռազմական դրությունը, պատերազմի հետեւանքով առաջ են եկել հրատապ լուծում պահանջող սոցիալ-տնտեսական ու հումանիտար բազմաթիվ խնդիրներ:

11. Ուստի, հայտնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի նման բովանդակությամբ ընդունման եւ ընթացակարգային հապճեպության նման վերաբերմունքի առնչությամբ:

12. Հետեւաբար, եթե Ազգային ժողովի կողմից նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունվի, ապա դիտարկելու եմ Սահմանադրական դատարան դիմելու հարցը՝ առաջնահերթ հենց կրթության իրավունքը երաշխավորող Հայաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածին հակասության հիմքով:

Ավելին, կդիտարկեմ նաեւ դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը»։

Կարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշտպանելԱդրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններինՁմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոնԻմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ ՀարությունյանՍա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. ԿոստանյանԳնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա ՀակոբյանինFacebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներՀայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆերեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. ՀովսեփյանԱրնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղինՎահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴԻնտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. MediaportՈ՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարելԴերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերիցԹուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել ՄարտիրոսյանՀանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ՀարությունյանԱվելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ, գործակալների գործունեությունը պետք է կասեցվի, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՕդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով. Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակՈվ է ՊՆ երեկ նշանակված փոխնախարարըՀունվարի 17-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 351 դեպք, 5 մարդ մահացել էԴոնանեմաբ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջընթացըՆերում եք ոչ թե նրա համար, որ դիմացինը արժանի էր դրան, այլ ներում ենք, որ այդ նեգատիվը չքանդի Ձեզ ներսիցԳոնե կարողանայիք այնպիսի օրենքներ մշակեիք, որ Ձեր հայտարարած գողերի, թալանչիների թալանածը օրենքի ճանապարհով հասներ բյուջե. «Իրավունք TV»Նիկոլ Փաշինյանը փողոցով չի հեռանալու. ՆիկողոսյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 18 - 24 ՀՈՒՆՎԱՐ 2021«Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ ՍԴ-ի զավթումը. Ռոբերտ ՀայրապետյանՆիկոլի հավանական փոխարինողը եւս «փուռը գնաց». Վահան ԲաբայանՕտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Գոհար ՄելոյանՄիքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն ԱշոտյանԱԱԾ հայտարարությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալԲայց պետք է մի օր դադարենք զարմանալՍտեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունիՀայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը. Irakanum.am«Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին». Արթուր ԴանիելյանԹողեց երազանքներն ու կյանքը նվիրեց հայրենիքին. Արցախում զոհված Էդիկ Կիրակոսյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ«Նիկոլը իհարկե կհեռանա: Շատ պատահական: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՄիքայել Մինասյան. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին (Տեսանյութ)Աննա Դովլաթյանի ոճային նոր լուսանկարները«Այս վիճակում նույնիսկ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասվում». Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասինԱննա  Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը«Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով. Ընտանիքին սիրով ու ջերմությամբ է շրջապատում Տիգրանուհի ԿարապետյանըՖեյսբուքը և Ինստագրամն արգելափակել են Թրամփի էջերը Մովսեսի Օրենքով դատական իշխանությունն անջատվեց գործադիր իշխանությունից՝ տալով դատական բացարձակ իշխանությունԴեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը. միջազգայնագետԱրոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 2021 թվականի մրցաշարերինՄեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլըԳերմանիայում ընտրել են Մերկելին փոխարինողինSOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու ՀայաստանըԸստ անդրանկի Թեւանյանի ֆեյսբուքյան գրառման. Միհրան Հակոբյան. «Թուրք Նիկոլ, հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода