Ճի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին
Ներքաղաքական
«Հարցեր քաղաքական մայրուղու վրա դուրս եկած Վիկտոր Ենգիբարյանին.
1. Վիկտր, ճի՞շտ է, որ 2016 թվականի վերջին դիմել էիր Հանրապետական կուսակցությանը, որ 2017 խորհրդարանական ընտրություններին Հանրապետականով առաջադրվեիր պատգամավորի թեկնածու։
2. Ճի՞շտ է, որ այդ նպատակով գնում-գալիս էիր ՀՀԿ գրասենյակ։
3. Ճի՞շտ է, որ մեծ բյուջե էիր ուզել, որն արդեն վստահություն չներշնչեց, և տպավորություն ստեղծվեց, որ պարզապես փող ես ուզում աշխատես։
4. Ճի՞շտ է, որ քեզ մերժեցին։
Այս 4 հարցի պատասխանը կտաս, նոր կփորձես ոտատակ ընկնել», - այս մասին գրում է ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։