Կարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշտպանել Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններին Ձմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոն Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ Հարությունյան Սա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. Կոստանյան Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա Հակոբյանին Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ Հայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Հովսեփյան Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղին


«2 տոննա օգնությունս անհետացավ Հայաստանում, կորոնավիրուսն էլ որպես «նվեր» հետս ճանապարհեցին ԱՄՆ»

Հասարակություն

Սփյուռքի հայությունը կոտրված ու հիասթափված է, ահազանգում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդպես էլ որեւէ զինվորի մոտ չտեսան իրենց ուղարկած օգնությունից եւ ոչ մի բան: Մի կողմից` օգնությունը չի հասել կռվող տղերքին, մյուս կողմից էլ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարը տրամադրվել է Կառավարությանը` առանց հաշվի առնելու գումարը փոխանցողների կարծիքը: Սփյուռքի մեր հայրենակիցներից ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, ով 200.000 դոլարին համարժեք օգնություն է ուղարկել բանակին, «Իրավունքի» հետ զրույցում խոսեց Հայաստանում ստացած տպավորությունների, հիասթափությունների ու իշխանության անկազմակերպ աշխատանքի մասին:

– «Եվրո մոթորս» ավտոսրահի հիմնադիրն եմ: Ապրել եմ Կոնդում, ծառայությունս ավարտելուց հետո` 2003 թվականից տեղափոխվել եմ ԱՄՆ: Երբեւէ չեմ եղել Արցախում, բայց պատերազմի առաջին օրվանից պատրաստ էի կռվել իմ հայրենիքի համար: 200.000 դոլարի չափով օգնություն եմ տրամադրել բանակին, ինչը, ցավոք, հայտնի չէ, թե ում է բաժին հասել, թեեւ, եթե մի փոքր խորը մտածենք, կհասկանանք, թե ում բաժին հասած կլինի: Երբ պատերազմը սկսվեց, աննկարագրելի զգացողություններ եմ ունեցել: Չգիտեմ` ում համար էր անակնկալ այդ հարձակումը, բայց ինձ համար անակնկալ չէր: Թշնամին 30 տարի այդ օրվան էր պատրաստվում: Անմիջապես որոշեցի պատերազմին մասնակցելու համար Հայաստան վերադառնալ: Ծնողներիս չէի կարող ասել, որ ուզում եմ կռիվ գնալ, պատճառաբանեցի, որ օգնություն եմ ուզում տեղ հասցնել:

– ՊՆ-ի հետ կապ հաստատե՞լ էիք, որ ուզում եք առաջնագիծ մեկնել:

– Ես ու էլի իմ ընկերներից շատերը պատրաստ էինք մեկնելու Արցախ, սակայն որոշեցինք ինքնակազմակերպվելու փոխարեն` դիմել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն, որպեսզի օրենքով, Պն-ի կողմից մեզ ուղարկեն մասնակցելու մարտական գործողություններին: Ես նշել եմ, որ պատրաստ եմ ինքս գնել տոմսերը, հոգալ ծախսերը իմ ու իմ ընկերների, բայց մինչեւ օրս մեզ չեն զանգել: Դիմեցի դեսպանատուն, սակայն պաատասխանեցին, որ զորահավաք կազմակերպելու հրաման չեն ստացել, բայց ինձ մի հեռախոսահամար փոխանցեցին եւ ասացին, որ կարող եմ այդ տղայի հետ խոսել: Պարզվեց` ինձ նման մեկն է եղել, որ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու պատերազմին: Այդ տղայի հետ 2-3 օր չկարողացա կապ հաստատել, երբ վերջապես պատասխանեց զանգիս ու ասաց, որ այնքան շատ են զանգերը, որ չի կարողանում հասցնել պատասխանել զանգերին: 

– Բայց Արցախի եւ ՀՀ  իշխանություններն իրենց խոսքում հաճախ նշում են, որ կռվող տղերքի պակաս ենք ունեցել, մի մասն էլ փախել է, եւ պարտության պատճառներից մեկն էլ դա է...

– Մենք կռվող տղերքի պակաս չենք ունեցել, իզուր թող իրենց պարտությունը տղերքի վրա չբարդեն: Միայն ԱՄՆ-ից 100-ից ավելի մարդու ես եմ ճանաչում, ովքեր պատրաստ էին իրենց միջոցներով առաջնագիծ գնալ, սական այդպես էլ չկազմակերպվեց այդ ամենը, եւ պատճաբանեցին, որ զորահավաքի հրաման չունեն: Պատկերացնո՞ւմ  եք, թե այստեղ ինչքան հայ կա, ու ինչքան կռվող տղերք կգային Արցախ:

– Փաստորեն, դեսպանատունը մինչեւ վերջին օրերն էլ զորահավաք չհայտարարե՞ց:

– Ոչ, ու ես որոշեցի, մինչեւ գալու հարցերը կարգավորելը, օգնություն ուղարկել բանակին: Ամեն տարի մասնակցում եմ Համահայկական հիմնադրամի դրամահավաքին, այս անգամ սրտացավությունս այլ էր, հնարավոր բոլոր միջոցներս ուղղեցի բանակին: Ընկերներիս, ծանոթներիս, գործընկերներիս էլ, այսպես ասած, թասիբի գցեցի, ու մեծ թվով գումար հավաքվեց: Ծանոթներիցս  միայն մեկը 250.000 դոլար հավաքեց ու փոխանցեց հիմնադրամին: Պատկերացնում եմ, թե մեր նման քանիսն են նման կերպ վարվել:

– Հայտնի դարձավ, որ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի մի մասը տրամադրվել է Կառավարությանը: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Ասելու բան չի մնացել: Կարծես ծաղրեն բոլորին, մանավանդ` սփյուռքի հայությանը: Մինչեւ այժմ որեւէ հարցով ժողովրդի հետ հաշվի չնստեցին, ում մտքին ինչ փչեց` արեց, դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք:

– Միայն գումարո՞վ եք օգնել...

– Ոչ, ես Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն արդյունավետ կազմակերպելու միջոցներ, պարագաներ, այնպիսի սարքավորումներ, որոնցով կարելի էր տեղում վիրահատություն իրականացնել: Ես հետեւում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին` որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը: Ուղարկել եմ մեծ քանակությամբ քնելու պարկեր, հեռակառավարման սարքեր, սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք, որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել եւ այլն: 1000 անուն ապրանք՝ ընդհանուր կշռով 2 տոննա:

– Այդ 2 տոննան ո՞ւմ միջոցով եք փոխանցել:

– Այստեղից այդ 2 տոննան դեսպանատան միջոցով եմ ուղարկել Հայաստան, սակայն ես Հայաստանում որեւէ մեկի մոտ չտեսա իմ ուղարկած ապրանքից եւ ոչ մի հատ:

– Նկատի ունեք` ապրանքը տեղ չի՞ հասել:

– Վստահ եմ, որ ԱՄՆ-ից ապրանքը հասել է Հայաստան, այ թե Հայաստանում ում թեթեւ ձեռքով է անհետացել` չգիտեմ, թեեւ տարբեր մարդկանց անուններ եմ լսել:

– Հետաքրքրվե՞լ եք ապրանքի ճակատագրով, ի՞նչ եք մտադիր անել այդ հարցով:

– Հետաքրքրվել եմ, բայց սպասելու ժամանակ չկար: Սիրտս պայթում էր զայրույթից ու անհանգստությունից, որ մեր տղերքը էդ վիճակով, անպատրաստ կռվում են թշնամու դեմ: «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթ մարդ ունեմ: Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանն է: Ինձ պարբերաբար տեղյակ էին պահում վիճակի մասին, անհրաժեշտ օգնության մասին: Այս անգամ որոշեցի անձամբ գալ ու նոր օգնություն ինձ հետ բերել, էլի մեկը մյուսից ընտիր ապրանք ու նաեւ ուզում էի մեկնել ռազմաճակատ: Բիզնեսներս թողել եմ ու եկել Հայաստան: Չնայած ես Հայաստանում չեմ ապրում, բայց սա նաեւ իմ հայրենիքն է, ու իմ սիրտը ցավում է: Հիմա, երբ տեսնում եմ, որ ոչ մի ապրանք էլ չի ծառայել իր նպատակին, մտադիր եմ գնալ օգնությանս հետքերով: Իսկ հիմնադրամին փոխանցված գումարը կփորձենք հետ վերցնել եւ անձամբ օգնել այն ընտանիքներին, որոնք իսկապես ունեն դրա կարիքը:

– Այս անգամ ի՞նչ քանակով էր օգնությունը:    

– Ինձ հետ բերել եմ 406 կիլոգրամ: Ապրանք կար, որ չէի կարող բեռի մեջ տեղավորել, չէր թույլատրվում: Ստիպված էի զրահաբաճկոններն իմ անձնական հագուստի փոխարեն բերել: Ապրանքի համար էլի վճարում պիտի արվեր: 4000 դոլար էլ վճարել եմ` ինքնաթիռով տեղափոխման համար: Փոխանակ Հայաստանում արագ կազմակերպեին բեռը ստանալու հարցը, սարսափ կինոյի մեջ գցեցին:

– Ապրանքը ստանալու հարցում խնդիրնե՞ր են  առաջացել:

– Խնդիրներն այն խոսքը չէ: Իսկական կինո է սկսվել, սարսափ կինո: Մաքսային վարչության հերթափոխի պետը, ոմն մայոր Արթուր Հակոբյան, գուցե շփոթեմ ազգանունը, քանի որ թույլ չէր տալիս տեսնել իր տվյալները, կարծես, թուրք լիներ: Ես նման ագրեսիվ, արհամարհական, հեգնական տոնով մարդու չէի տեսել: Այդ «թուրքը», ես այսուհետ նրան այդ կերպ եմ անվանելու, ասաց, բեռը ստանալու համար պետք է կա՛մ վերեւներին դիմեմ, կա՛մ ՊՆ-ին նվիրեմ, կա՛մ պիտի մաքսազերծվի:

– Անօրինական ինչ-որ բան կա՞ր, ի՞նչ պատճառաբանեցին բեռը չտալու համար:

– Ես ամեն ինչ սիրում եմ օրենքի շրջանակներում անել: Հարցրի` ի՞նչ է նշանակում վերեւներին դիմել, գեներալի՞ դիմենք, հեգնանքով, թե` ի՞նչ գեներալ, ապեր... Ասում եմ` ես ՊՆ-ին 2 տոննա նվիրել եմ արդեն, որն, ի դեպ, չգիտեմ՝ ո՞ւմ է բաժին հասել, հիմա ես իմ ձեռքով ապրանքը կվերցնեմ ու կգնամ: Ասացին` չի լինի: Բոլոր տարբերակները սկսեցի փորձել, քանի որ ժամանակ չկար: Աբսուրդ է ուղղակի, ամբողջ բիզնեսս թողել, եկել եմ Հայաստան, որ մեր զինվորին ու հայրենիքին վայրկյան առաջ օգուտ տամ, իսկ մի քանի թուրքանման հայ ամեն ինչ արեցին, որ նախ հիասթափվեմ, եւ հետո ապրանքը այդպես է զինվորին չհասնի: Ախր, այդ պահին պետք էր շատ շուտ տեղ հասցնել իմ օգնությունը: Այդ արկղերի մեջ այնքան բացառիկ բաներ կային, որոնց միջոցով ե՛ւ կյանքեր կփրկվեին, ե՛ւ ռազմական գործողություններ արդյունավետ կլինեին, զինվորներն ապահովված կլինեին ամեն ինչով: 18-ից 4 արկղ բացեցին, որ իբր գրանցեն, այն էլ իրենք բավարար չափով գիտելիք չունեին, թե ինչ ապրանք է արկղերում, ինչ անուններ ու կոդեր ունեն: 1000 անուն ապրանքից մինչեւ գլուխ հանեին, ամիս կտեւեր, ու ամեն ինչ անիմաստ կդառնար: Առաջարկեցի` գոնե աշխատողներ ավելացնել, մերժեցին:

– Ի վերջո, ինչպե՞ս ստացաք բեռը:

– Բեռը, մինչեւ ստացա, 5 օր տեւեց: Պատկերացնո՞ւմ եք, պատերազմական իրավիճակում, երբ մեր բանակն օգնության կարիք ուներ ավելի` քան երբեք, Հայաստանի թուրքերը ամեն ինչ անում էին, որ օգնությունը տեղ չհասնի: Ստիպված եղա դիմել վարչապետին: Ինձ ընդունեցին վարչապետի օգնականները` Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Համբարյանը: Ի դեպ` տղաները հարգալից, նորմալ ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին անգամ: Նաիրի Սարգսյանն ասաց, որ անձամբ կզանգի Մաքսային վարչություն, որպեսզի բեռը վերցնելու հետ կապված խնդիր չլինի: Չնայած մաքսայինի թուրքն ամեն ինչ անում էր, որ բեռը չստանանք, երեւի հարմար տեր էր ճարել ապրանքի համար: Երբ ապրանքը նայեցին, զգացի, թե ինչպես հետաքրքիր հայացքներով փոխանակվեցին, երեւի, մտովի պատկերացրեցին` ովքեր պիտի դառնան այս օգնության տերերը: Ես հետո իմացա, որ այդ բեռի վրա շատերն են աչք ունեցել: Երեւի, հասկացել են` ինչ արժեքավոր ու բացառիկ ապրանք է, չէին ուզում ձեռքից բաց թողնել: Ինչեւէ, վերջապես ստացանք արկղերը, որոնք սակայն բացված էին, եւ ապրանքներ կային, որ բացակայում էին:

– Ո՞ւմ բաժին հասավ օգնությունը:

– «Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթներ ունեմ, ովքեր մասնակցում էին ռազմական գործողություններին: Ապրանքը հենց նրանց ՀԿ-ում էլ բաժանեցի, բոլորին իմ ձեռքով հագցրի, զինեցի, որ խիղճս հանգիստ լինի: Հետադարձի տոմս չէի գնել, չգիտեի՝ կվերադառնա՞մ, թե՝ ոչ, քանի որ եկել էի, որ գնամ սահման: Այդ գումարով էլ այստեղից էլի հագուստ գնեցինք` իհարկե աստղաբաշխական թվերով, ու ինչ անհրաժեշտ է: Իրենց ջոկատում գազան տղերք կան, ովքեր կյանքի գնով պահել են մեր հողերը, որոնք մի ստորագրությամբ հանձնվեց թշնամուն: Ի դեպ, այդ մահապարտ տղաների շնորհիվ է նաեւ, որ գեներալ Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ, Մարտակերտում մի թիզ հող էլ չի հանձնվել թշնամուն:

– Առաջնագիծ, այնուամենայնիվ, մեկնեցի՞ք:

– Արդեն կազմ-պատրաստ էինք, որ առավոտյան մեկնենք առաջնագիծ, բայց Նիկոլը գիշերն արդեն արեց իր սեւ գործը ու մեր տղերքի արյունով պահած հողերը հանձնեց: Պապանձվել էինք բոլորս, ախր դա հավատալու բան չէ, որ եղավ մեզ հետ: Ապշել եմ այն ամենից, ինչ տեսա այդ մի քանի օրվա ընթացքում Հայաստանում: Պաշտոնյաների գերթանկարժեք տները, աշխատակիցների հեգնական ու անտրամաբանական աշխատաոճը, իշխանությունների անկազմակերպ վիճակը եւ այլն: Այդ ամենը տեսնողին առաջին հայացքից էլ պարզ կդառնար, որ պատերազմը տանուլ ենք տալու: Ես 5 օր գիշեր-ցերեկ ապրանքի հետեւից էի գնում, արդեն առողջական խնդիրներ առաջացան, նյարդային սթրես ապրեցի եւ ստիպված էի վերադառնալ ԱՄՆ: Վերադառնալուն պես պարզվեց, որ կորոնավիրուսով եմ նաեւ վարակվել: Մինչեւ այժմ էլ լավ չեմ զգում ինձ, բիզնեսս թողել եմ անտեր, քանի որ ի վիճակի չեմ տանից դուրս գալ, շնչառության ու քայլելու հետ կապված խնդիրներ են առաջացել: Ինչ դեղ ասես, օգտագործել եմ արդեն, բայց առայժմ ինքնամեկուսացված եմ տանը: Եթե այսպես շարունակվի, կտեղափոխեն հիվանդանոց:

– Որպես սփյուռքի ներկայացուցիչ` հարկ եղած դեպքում նորից կկանգնե՞ք ժողովրդի կողքին: 

– Ախր, մեզ հետ ոնց էլ վարվեն, միեւնույնն է, անհրաժեշտության դեպքում նորից մի բռունցք ենք դառնում: Բայց այս անգամ սփյուռքին վերջնականապես հիասթափեցրին: Ո՞վ ունի մեր նման հզոր սփյուռք: Ադրբեջանը նավթ ունի, մենք էլ` սփյուռք: Սփյուռքից կաթում է օգնությունը: Պետք է պարզապես ճիշտ ղեկավարել իմանալ: Փոխանակ ամեն մայրցամաքով մեկը զբաղվի, Սփյուռքի նախարարությունը փակեցին: Ինչեւէ, խոնարհվում եմ զոհված տղերքի ծնողների առաջ, հպարտ եմ նրանցով, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին: Ուժ ու համբերություն բոլորիս:

Կարո՞ղ է արդյոք D վիտամինը մրսածությունից պաշտպանելԱդրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում զորավարժություններինՁմռանը խուսափեք մուգ գույնի ստվերաներկից կամ սև մատիտից. Ձմեռային դիմահարդարման 5 կանոնԻմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ ՀարությունյանՍա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. ԿոստանյանԳնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա ՀակոբյանինFacebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներՀայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆերեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. ՀովսեփյանԱրնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղինՎահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴԻնտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. MediaportՈ՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարելԴերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերիցԹուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել ՄարտիրոսյանՀանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ՀարությունյանԱվելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ, գործակալների գործունեությունը պետք է կասեցվի, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՕդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով. Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակՈվ է ՊՆ երեկ նշանակված փոխնախարարըՀունվարի 17-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 351 դեպք, 5 մարդ մահացել էԴոնանեմաբ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջընթացըՆերում եք ոչ թե նրա համար, որ դիմացինը արժանի էր դրան, այլ ներում ենք, որ այդ նեգատիվը չքանդի Ձեզ ներսիցԳոնե կարողանայիք այնպիսի օրենքներ մշակեիք, որ Ձեր հայտարարած գողերի, թալանչիների թալանածը օրենքի ճանապարհով հասներ բյուջե. «Իրավունք TV»Նիկոլ Փաշինյանը փողոցով չի հեռանալու. ՆիկողոսյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 18 - 24 ՀՈՒՆՎԱՐ 2021«Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ ՍԴ-ի զավթումը. Ռոբերտ ՀայրապետյանՆիկոլի հավանական փոխարինողը եւս «փուռը գնաց». Վահան ԲաբայանՕտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Գոհար ՄելոյանՄիքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն ԱշոտյանԱԱԾ հայտարարությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալԲայց պետք է մի օր դադարենք զարմանալՍտեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունիՀայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը. Irakanum.am«Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին». Արթուր ԴանիելյանԹողեց երազանքներն ու կյանքը նվիրեց հայրենիքին. Արցախում զոհված Էդիկ Կիրակոսյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ«Նիկոլը իհարկե կհեռանա: Շատ պատահական: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՄիքայել Մինասյան. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին (Տեսանյութ)Աննա Դովլաթյանի ոճային նոր լուսանկարները«Այս վիճակում նույնիսկ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասվում». Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասինԱննա  Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը«Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով. Ընտանիքին սիրով ու ջերմությամբ է շրջապատում Տիգրանուհի ԿարապետյանըՖեյսբուքը և Ինստագրամն արգելափակել են Թրամփի էջերը Մովսեսի Օրենքով դատական իշխանությունն անջատվեց գործադիր իշխանությունից՝ տալով դատական բացարձակ իշխանությունԴեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը. միջազգայնագետԱրոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 2021 թվականի մրցաշարերինՄեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլըԳերմանիայում ընտրել են Մերկելին փոխարինողինSOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու ՀայաստանըԸստ անդրանկի Թեւանյանի ֆեյսբուքյան գրառման. Միհրան Հակոբյան. «Թուրք Նիկոլ, հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода