Ի՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու Փաշինյանը
Հասարակություն
Այսօր կեսօրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանի հետ:
Հեռախոսազրույցը բավականին երկար է տևել:
ԿԳՄՍ մեր աղբյուրի խոսքով, նախարարի տրամադրությունն այդ զրույցից հետո բավականին լավացել է:
ԿԳՄՍ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նորանշանակ նախարարը, վերջին երեք օրերին բավականին տխուր և հուսահատ է եղել:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարները պահանջում են Ազգային ժողովից անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, երկրի գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։
Հայկ Գևորգյան