Ե՞րբ արձակուրդից կվերադառնա Հայկ Մարությանը
Հասարակություն
Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով:
Հայտնի է նաև, որ քաղաքապետ Մարությանը հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, եւ այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Մեր տեղեկություններով, Հայկ Մարությանի վիճակը բավականին լավ է, սակայն Մարությանը դեռևս չի ցանկանում արձակուրդից վերադառնալ:
Մեր աղբյուրի խոսքով, Մարությանի կինը՝ Իվան ևս վարակվել է կորոնավիրուսով:
Մեր աղբյուրը նաև նշում է, որ քաղաքապետ Մարությանը կորոնավիրուսից անասելի վախենում է:
Հայկ Գևորգյան