ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԱՐՑԱԽԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ (ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻ` ՔՆԱՊԱՐԿԵՐԻ ՄԵՋ ՍԱՌԸ ՀԱՏԱԿԻՆ ՔՆԵԼՈՒ ԵՎ ՆԻԿՈԼԻ` «ԲԱ ՀՈ ԴՎՈՒԽ-ՍՊԱԼՆԻ ԿԱՌԱՎԱԹՆԵՐ ՉԵՄ ԲԵՐԵԼՈՒ ՁԵՐ ՀԱՄԱՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Հետաքրքիր է Նիկոլը դվուխսպալնի մահճակալի վրա՞ է քնում, թե՞ սպալնի մեշոկի մեջ պոլին:
ԹԱՐՍ ՍԱԼՏՈ
Վազգեն Մանուկյանը սկսել է` «Գնացք վերադառնալու ժամանակն է» իր նոր ֆունդամենտալ աշխատությունը:
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
– Զգուշացե՛ք, դռները փակվում են: Հաջորդ կայարանը` Հանրապետության հրապարակ:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Ցանկացած նորը լավ մոռացված շատ հինն է:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԱՑՎԱԾՔ
Գժին պաշտոն տվեցին, ամեն ինչ հանձնեց, բացի իր աթոռից:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑ
Դժոխքից հայտնում են, որ անհետ կորածներից միայն Արթուր Բաղդասարյանն է վերադարձել:
ՆՎԱԳԱԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ
Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Մեսչյանը ձայն չեն հանում, որովհետեւ մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա:
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԸ
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը իր կնկան այս անգամ Ղարաբաղ ա ուղարկել, որպեսզի ռուս գեներալների բարոյահոգեբանական վիճակը հավասարեցնի գոնե Բաբայան Սամոյի վիճակին: