Վահե Ղալումյանը վայր կդնի՞ մանդատը
Ներքաղաքական
Տևական ժամանակ է, ինչ իշխանական որոշ պատգամավորներ վայր են դնում իրենց պատգամավորական մանդատները:
Դավաճանին սատարելը հավանաբար այնքան էլ պատվաբեր գործ չէ:
iravunk.com-ը կապ հաստատեց Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին և ուղղեց հետևյալ հարցը.
Պարոն Ղալումյան, չե՞ք ցանկանում վայր դնել պատգամավորական մանդատը:
Ի պատասխան մեր հարցին Վահե Ղալումյանը նշեց հետևյալը.
Ինձ հարմար չէ:
Սակայն թե ինչը պատգամավորին հարմար չէ, մանդատը վայր դնելը, թե՞ մեր հարցին պատասխանելը, այդպես էլ պարզ չդարձավ:
Ուշագրավ է, որ իմքայլական պատգամավորները մեկը մյուսից անտրամաբանական պատասխաններ են հնչեցնում , այն դեպքում, երբ խոսքն իրենց մանդատներին է վերաբերում:
Հայկ Գևորգյան