Էրդողանն ասել է, որ Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համար
Միջազգային
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում կորցրել է վստահությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իսկ նրա նախագահ Էմանուել Մակրոնը երկրի համար խնդիր է հանդիսանում:
«Ֆրանսիան կորցրել է իր վստահությունը որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցում: Ֆրանսիան Մակրոնի հետ շատ վտանգավոր շրջան է ապրում: Ես ուզում եմ, որ նա շուտ ազատվի Մակրոնի բեռից», - լրագրողներին ասել է Էրդողանը:
Նա նաև սատարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությունը, որն ավելի վաղ Փարիզին առաջարկել էր Ֆրանսիայում բնակվող հայերին տալ Մարսել քաղաքը՝ թույլ տալով նրանց ստեղծել «երկրորդ պետություն»։