Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ Հարությունյան Սա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. Կոստանյան Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա Հակոբյանին Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ Հայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Հովսեփյան Արնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղին Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ Ո՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարել


ՆԱԽԱԳԱՀ Կ. Ժ. ՏՈԿԱԵՎԸ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԱԿՑԵԼ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ

Միջազգային

Հարցազրույց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻ հետ:

 

- Ղազախստանը իրականացնում է լուրջ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում` ընտրական համակարգի ոլորտում: Ի՞նչ նորամուծություններ կներդրվեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

– 2021 թվականի հունվարի 10-ին երկրի խորհրդարանի` Մաժիլիսի առաջիկա ընտրությունները, իրոք, տեղի են ունենում գործող օրենսդրության նոր պայմաններում: Նախ` քաղաքական կուսակցության գրանցման համար հավաքված ստորագրությունների շեմը կիսով չափ կրճատվել է` մինչեւ 20 հազ., ինչը հնարավորություն կտա ավելի լայնորեն ներկայացնել հասարակության կարծիքի սպեկտրը եւ լսել բնակչության տարբեր շերտերի ձայները: Սա անցյալ տարվա հունիսին բարձրագույն պետական պաշտոնը ստանձնելուց հետո Ղազախստանի նախագահ Կ.Ժ.Տոկաեւի կողմից հռչակված «լսող պետության» գաղափարի մի մասն է: Երկրորդ` 2020-ի հունիսի 2-ի օրենքը լրացուցիչ երաշխիքներ է սահմանում խորհրդարանական ընդդիմության, նրա մասնակցության Մաժիլիսի ընտրովի մարմիններին: Այս մոտեցումը համապատասխանում է ժողովրդավարական գործընթացի բարձր չափանիշներին: Երրորդ` ընտրական համակարգ են մտցվել նոր սկզբունքներ, որոնք պահանջում են կուսակցությունների ցուցակներում կանանց եւ մինչեւ 29 տարեկան երիտասարդների առնվազն 30%-ի չափով պարտադիր ներկայացվածություն: Ի վերջո` կարեւոր է նշել, որ ընտրությունները կանցկացվեն համաճարակային պայմաններում, եւ ձեռնարկվելու են կազմակերպչական միջոցառումներ` սանիտարական չափանիշները եւ քաղաքացիների առողջության անվտանգությունը պահպանելու համար: Միասին վերցրած վերը թվարկվածը ընտրական գործընթացը դարձնում են հետաքրքիր, թափանցիկ եւ հեռանկարային:

– Ո՞ր հիմնական քաղաքական ուժերն են պայքարելու խորհրդարանում ժողովրդի ձայնը ներկայացնելու իրավունքի համար:

– Այսօր երկրում գրանցված են 6 խոշոր քաղաքական կուսակցություններ, որոնք արտացոլում են բնակչության գրեթե բոլոր շերտերի շահերը եւ տեսակետները` գործարար համայնքից («Ակ Ժոլ» եւ «Բիրլիկ/Ադալ» կուսակցություններ) մինչեւ գյուղական աշխատավորներ եւ կոմունիստական գաղափարախոսության կողմնակիցներ («Աուլ» եւ ԿՆՊԿ/ՆՊԿ համապատասխանաբար): Իհարկե, առանձնանում է «Նուր Օթան» առաջատար կուսակցությունը, որը գլխավորում է Առաջին Նախագահը` Էլբասի Ն. Նազարբաեւը, որը հսկայական փորձ եւ հեղինակություն ունի Ղազախստանի բնակչության շրջանում: Ի դեպ, այս կուսակցությունն առաջինն է եւ դեռեւս միակը, որն անցկացրել է, այսպես կոչված, «պրայմերիզ» իր անդամների շրջանում` մեկնարկից ընտրելով լավագույններից լավագույններին` հաստատելով իր մրցակցային առավելությունները: Կա նաեւ Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԱՍԴՊ), որը մտադիր է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց: Սա այն քաղաքական ուժերի «մեկնարկային» ցուցակն է, ովքեր ցանկանում են ներկայացնել «ժողովրդի ձայնը»:

– Ո՞րն է իշխող կուսակցության ծրագիրը մասնավորապես արտացոլող Ղազախստանի դերը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում: Այս ծրագիրն ինչպե՞ս կազդի ղազախա-հայկական հարաբերությունների զարգացման վրա, եւ ինչպե՞ս եք Դուք դրանք տեսնում 2021 թվականին:

– Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ «Նուր Օթան» կուսակցության ծրագիրը համապատասխանում է Ղազախստանի արտաքին քաղաքականության ներկայիս գերակայություններին` ներառյալ Եվրասիական ինտեգրման եւ ՀԱՊԿ-ում համագործակցության հարցերի շուրջ: Կուսակցության ղեկավար Ն.Ա. Նազարբաեւն ինքն է այդ կազմակերպությունների ճարտարապետը, եւ, իհարկե, հարաբերությունների ամրապնդման ռազմավարությունը կշարունակվի: Տնտեսական գործընկերությունն այն հիմքն է, որի վրա պետք է կառուցվեն ինքնիշխան եւ անկախ պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպիսին իրենց հռչակեցին ե՛ւ Ղազախստանը, ե՛ւ Հայաստանը գրեթե 30 տարի առաջ: Նման ընտրությունն այլընտրանք չունի, եւ դա ցույց է տալիս տարեկան վիճակագրությունը, որը հույս է ներշնչում ապագայի համար, ինչպես նաեւ նոր մարտահրավերները, որոնք պահանջում են ժամանակին արձագանքել: Մասնավորապես` ես խոսում եմ գործարար գործընթացները խթանելու համատեղ միջոցառումների մասին` ի պատասխան համաճարակին եւ օգնություն ՓՄՁ-ներին` ներառյալ ԵԱՏՄ տարածքում ապրանքներ մակնշելու կանոնների եւ թվայնացման գործիքների միջոցով դրանց հետեւելիության վերաբերյալ: Պարզ օրինակ` այս նորամուծությունների շնորհիվ Ղազախստանին եւ Հայաստանին հաջողվեց ոչ միայն կանխել առեւտրի լճացումը, այլ` նույնիսկ մեծացնել բեռների հոսքերը, եւ այս տարվա 9 ամիսների արդյունքներով ապրանքաշրջանառությունն ավելացնել 47,3% -ով, այսինքն ` ապահովվել է բիզնեսի համար անհրաժեշտ պայմանները այս դժվարին շրջանում գոյատեւման եւ զարգացման համար: Ղազախստանը ՀԱՊԿ-ում կշարունակի ակտիվ եւ կայունացնող դեր ունենալ` կազմակերպության պատասխանատվության ոլորտում անվտանգության պահպանման գործում` խթանելով ռազմատեխնիկական համագործակցությունը եւ զինված ուժերի շարունակական վերապատրաստումը առկա սպառնալիքները հետ մղելու գործում: Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է անվտանգությունը, եւ այս գործընթացի մեջ նույնիսկ մեկ սխալ քայլը կարող է մեծ մասշտաբով բախումների պատճառ դառնալ, ինչը սպառնում է տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը, նրանց տնտեսական կապին, միջմայրցամաքային խողովակաշարերի նախագծերի բնականոն գործունեությանը, բեռնափոխադրումների եւ տրանսպորտային ուղիների ամբողջ համակարգին: Մենք, իհարկե, դեմ ենք իրավիճակի այնպիսի զարգացմանը, որը խարխլում է երկրների միջեւ վստահությունը, հետ է շպրտում մեր երկրները` սրելով հետամնացությունը:

– Որո՞նք են ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջ քաշված հիմնական ծրագրային խնդիրները, որոնք տարբերվում են պաշտոնական պետական քաղաքականությունից:

– Ղազախստանի ընդդիմադիր կուսակցությունները (խոսքս գրանցված կուսակցությունների մասին է) իրենց տեսակետներն արտահայտում են իրենց համայնքների` բիզնեսի, գյուղական տարածքների, արհմիությունների եւ այլնի շահերի պրիզմայով եւ նպատակ չունեն հակասական ոգուց դոգմատիկորեն «սեւ սպիտակը կոչել»: Ընդդիմության էությունը, իմ կարծիքով, պետք է ընկած լինի օգտակար բարեփոխումներ նախաձեռնելու եւ կառավարության ծրագրերի ճշգրիտ, թափանցիկ իրականացման նկատմամբ վերահսկողություն ապահովելու մեջ, որոնք ի սկզբանե խելամիտ են եւ ճիշտ: Իսկ այդ ծրագրերի կատարման առաջնահերթությունն ու ճշգրտությունը որոշելը միմյանց հակադրվելու հիմնական խնդիրն է: Սա կդառնա ընտրական համակարգի հասունության, արդյունավետ պառլամենտարիզմի եւ կայուն պետականության ցուցիչ:

– Ղազախստանը, որպես միջնորդ, նշանակալի դեր խաղաց 90-ականների ղարաբաղյան հակամարտությունում: Ինչպե՞ս է վերաբերվում Ղազախստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցին:

– Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար բարդ ու զգայուն «ղարաբաղյան հակամարտության» մեջ մեր երկիրը միշտ փորձել է կառուցողական դիրքորոշում ունենալ եւ նպաստել ժողովուրդների եւ պետությունների հաշտեցմանը: Դեռ 1991 թ.-ին Նախագահ Ն. Նազարբաեւը Նախագահ Բ. Ելցինի հետ միասին այցելեցին տարածաշրջանի երկրներ եւ անցկացրին բարդ բանակցություններ, որոնք, ի վերջո, վերածվեցին 1994-ի Բիշքեկի հրադադարի հռչակագրի: Դժբախտաբար, կորուստներ եղան նաեւ ղազախական կողմից (պատվիրակություն տեղափոխող խոցված ուղղաթիռ, որտեղ Ղազախստանի ներքին գործերի փոխնախարարն էր): Բոլորը տեղյակ են այդ պատերազմի արդյունքների մասին: Բայց վերջնական կարգավորումը երբեք չի գտել փոխընդունելի լուծում: Այս պատերազմում կրկին միջնորդների կողմից զոհեր եղան, բայց այս անգամ ռուսական ուղղաթիռի պատմության հետ կապված: Ես չեմ ուզում հիմա խոսել հայկական եւ ադրբեջանական կողմերի հազարավոր մարդկային կյանքի եւ աղավաղված ճակատագրերի մասին, որոնք հնարավոր չէ չափել թվերով կամ այլ գնահատականներով, որպեսզի չվիրավորեմ ընթերցողների զգացմունքները: Գիտակցելով դա` այս տարվա սեպտեմբերի 27-ին Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները եւ հետեւել հակամարտության կարգավորումը կարգավորող միջազգային փաստաթղթերին, եւ նույնիսկ առաջարկել է ԱՓՎՄՀ պլատֆորմ (Ասիայի փոխգործակցության եւ վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովը ստեղծվել է Նուր-Սուլթանի նախաձեռնությամբ, որտեղ Ղազախստանը նախագահելու է հաջորդ երկու տարին), որպեսզի բացառվեն նոր զոհեր: Ըստ ամենայնի, հերթական անգամ մենք լսված չէինք...

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայմանը, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 11-ի իր հայտարարության մեջ ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, իսկ մի փոքր ուշ Նախագահ Կ. ժ.Տոկաեւը Նախագահ Վ.Պուտինի հետ անձնական զրույցի ժամանակ աջակցությունն է հայտնել զորամիավորման խաղաղապահ գործունեության մասին որոշմանը, որն այլընտրանք չունի` նշելով Ռուսաստանի առաջնորդի հատուկ դերը խաղաղության գործընթացում: «...Համալիր միջոցառումները նախադրյալներ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ եւ լայնամասշտաբ կարգավորման համար` ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների»,- նշել են երկու նախագահները:

– 2018-ին Կարագանդայում տեղի ունեցավ միջադեպ հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ: Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում համայնքների միջեւ եղե՞լ են բախումներ կամ սադրանքներ:

– Ղազախստանը բազմազգ եւ բազմադավան երկիր է, որտեղ ավելի քան 130 էթնիկ խմբեր ապրում են խաղաղության եւ ներդաշնակության մեջ եւ դավանում են շուրջ 40 հայտնի կրոններ եւ դավանանքներ: Մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքացիների խոհեմությունը, ովքեր անկախ իրենց ազգային պատկանելությունից իրենց մեր երկրի քաղաքացի են զգում, գիտակցում են էթնիկ պատկանելության վրա հիմնված համայնքների բաժանման վտանգը, ուստի հնարավոր բախումների ակնարկ անգամ չկար: Այստեղ հարկ է նշել Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի կարեւոր նշանակությունը, որը միավորող դեր ունենալով, պետության եւ կառավարության քաղաքականության համար` կանխելով այս տեսակի ցանկացած հակասություն: Միայն բարձր մշակույթն ու կրթությունը, հանրային գիտակցության արդիականացումը («Ռուխանի Ժանգիրու»-ի ծրագիր), հիշեցնում է մեզ, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, ի վիճակի են դիմակայել ազգային գոռոզությանը եւ մթագնումին, տգիտությանը եւ կենցաղային հիմարությանը: Բանաստեղծ Օ.Սուլեյմենովը գրել է. «Բարձրացնել տափաստանը առանց սարերը նվաստացնելու»: Այս մտքերը հատկապես լավ էր քարոզում 19-րդ դարի ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայը (Կունանբաեւ), որի 175-ամյակը մենք նշում ենք այս տարի: Օգտվելով առիթից` ես խորհուրդ եմ տալիս հայ ընթերցողներին ծանոթանալ նրա «Խրատական խոսքերին» (Սեւ բառեր) եւ կենսագրությանը (Մ. Աուեզովի «Աբայի ճանապարհ» վեպը), որը դեսպանությունը հատուկ հրատարակել է հայերեն` Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ:

– Ինչպե՞ս է վերաբերվում Ղազախստանը Թուրքիայի նախագահի կողմից հնչեցված Մեծ Թուրանի մասին գաղափարին, որի մաս, ըստ Էրդողանի ծրագրի, պետք է կազմի նաեւ Ղազախստանը:

– Կարծում եմ, այս թեզի շուրջ շատ շահարկումներ ու աղավաղումներ կան, քան իրական փաստեր: Ղազախստանն իր պետական քաղաքականության մեջ արդեն որոշել է առաջնահերթությունները ինտեգրման ձեւաչափերում եւ առաջնորդվում է միջազգային իրավունքով: Եթե խոսենք թյուրքախոս երկրների մշակութային ժառանգության մասին ` որպես մարդկային քաղաքակրթության պատմական շերտի, ապա դրանում, ինչպես նաեւ «եվրոպական ինքնություն», «ֆրանկոֆոնիա», «արաբական արեւելք» եւ այլն հասկացությունների մեջ ես դատապարտելի բան չեմ տեսնում: Թուրանը Ղազախստանի քաղաքական օրակարգի կետ չէ, եւ թյուրքական ինքնության խնդիրների ուսումնասիրությունը չպետք է դառնա սադրանքների, շանտաժի կամ ահաբեկման պատճառ միջազգային քաղաքականության մեջ:

– Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2021 թ.-ին:

– Խաղաղություն: Արարում: Դիմադրություն եւ հանգստություն: Մի՛ վախեցեք համաճարակից: Բայց մի արհամարհեք հիվանդանալու ռիսկերը: Հոգուն, ինչպես եւ մարմնին, բնորոշ են առողջությունը եւ հիվանդությունները, ասել է արեւելյան իմաստուն Ալ-Ֆարաբին: Տեղ գտեք բարի նպատակների համար եւ ժամանակ` խորը մտորումների: Կարանտինում օգտակար բան արեք, օրինակ` կարդացեք: Նույն Աբայը:

Պատրաստեց

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. Արայիկ ՀարությունյանՍա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. ԿոստանյանԳնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա ՀակոբյանինFacebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներՀայրենիքը դա մարդու կյանքն է.Հայազգի  սրտային վիրաբույժ ԼԵՒՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆերեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. ՀովսեփյանԱրնաքամ տղաներին ձեռքներիս վրա պահելով՝ հրետակոծության տակ հասցրել ենք Շտապ օգնության մեքենայի մոտ. Վրեժի ծարավը մեզ էլ ավելի մեծ ուժ տվեց, որպեսզի ոչ մի վարկյան չընկրկենք. Պատերազմը վերապրած ՀԵՐՈՍ ԱՐԱՄԻ սխրանքի ուղղինՎահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴԻնտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. MediaportՈ՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարելԴերասանուհի Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերիցԹուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել ՄարտիրոսյանՀանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ՀարությունյանԱվելի քան վստահ եմ, որ Արարատ Միրզոյանը միակ դավաճանը չէ մեր կառավարության մեջ, գործակալների գործունեությունը պետք է կասեցվի, հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՕդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով. Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակՈվ է ՊՆ երեկ նշանակված փոխնախարարըՀունվարի 17-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 351 դեպք, 5 մարդ մահացել էԴոնանեմաբ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության առաջընթացըՆերում եք ոչ թե նրա համար, որ դիմացինը արժանի էր դրան, այլ ներում ենք, որ այդ նեգատիվը չքանդի Ձեզ ներսիցԳոնե կարողանայիք այնպիսի օրենքներ մշակեիք, որ Ձեր հայտարարած գողերի, թալանչիների թալանածը օրենքի ճանապարհով հասներ բյուջե. «Իրավունք TV»Նիկոլ Փաշինյանը փողոցով չի հեռանալու. ՆիկողոսյանՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 18 - 24 ՀՈՒՆՎԱՐ 2021«Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները կամ ՍԴ-ի զավթումը. Ռոբերտ ՀայրապետյանՆիկոլի հավանական փոխարինողը եւս «փուռը գնաց». Վահան ԲաբայանՕտարերկրյա գործակալները ցայտնոտի մեջ են. Գոհար ՄելոյանՄիքայել Մինասյանի սկանդալային բացահայտումից հետո հասկացա 3 բան. Արմեն ԱշոտյանԱԱԾ հայտարարությունը՝ Միքայել Մինասյանի հրապարակման վերաբերյալԲայց պետք է մի օր դադարենք զարմանալՍտեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունիՀայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը. Irakanum.am«Երևի ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին». Արթուր ԴանիելյանԹողեց երազանքներն ու կյանքը նվիրեց հայրենիքին. Արցախում զոհված Էդիկ Կիրակոսյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ«Նիկոլը իհարկե կհեռանա: Շատ պատահական: Բայց կարծում եմ` Հայրենիքի Փրկության շարժումը դրանում ոչ մի դերակատարում չի ունենա». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՄիքայել Մինասյան. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին (Տեսանյութ)Աննա Դովլաթյանի ոճային նոր լուսանկարները«Այս վիճակում նույնիսկ չգիտենք՝ վաղը մեզ ինչ է սպասվում». Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասինԱննա  Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը«Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով. Ընտանիքին սիրով ու ջերմությամբ է շրջապատում Տիգրանուհի ԿարապետյանըՖեյսբուքը և Ինստագրամն արգելափակել են Թրամփի էջերը Մովսեսի Օրենքով դատական իշխանությունն անջատվեց գործադիր իշխանությունից՝ տալով դատական բացարձակ իշխանությունԴեռ քանի՞ ցեղասպանություն պետք է լինի, որ հայ հասարակությունը հասկանա, թե ով է թուրքը. միջազգայնագետԱրոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 2021 թվականի մրցաշարերինՄեկնարկել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլըԳերմանիայում ընտրել են Մերկելին փոխարինողինSOS. Խփում են Ռուսաստանին, ոտքի տակ է ընկնելու ՀայաստանըԸստ անդրանկի Թեւանյանի ֆեյսբուքյան գրառման. Միհրան Հակոբյան. «Թուրք Նիկոլ, հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ ինքնասպան կլինես, եթե...Հայաստանում 22 հազարից ավել բիզնես է փակվում, իսկ Նիկոլը «ոսկե սարեր» է խոստանումՓաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ. Վազգեն ՄանուկյանՄեր խնդիրն անգրագետ, գործից չհասկացող, ոչինչ չանող ղեկավարներն են. անհետ կորածի հարազատ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода