ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ վստահելի աղբյուրի` Արարատ Միրզոյանը թեեւ հրապարակավ երդվում-պատռվում է, որ անվերապահորեն հավատարիմ է հողատուին, սակայն կուլիսներում ակտիվորեն շրջանառում է այն լուրը, որ իրեն դաժանաբար ծեծելու պատվիրատուն հենց Նիկոլն է, ընդ որում` հողատուն դա արել է, որպեսզի Արարատ Միրզոյանին շարքից հանի որպես մրցակից: Մեր աղբյուրի խոսքով` նա կուլիսներում զրույցներ է վարում, որ միեւնույնն է` Նիկոլը գնացող է, եւ ինքը կարող է լինել լավագույն վարչապետացուն, ով երաշխավորված իշխանությունը կպահպանի ՔՊ կուսակցության ձեռքերում: