..ՔԱՆԶԻ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸ ՀԵՌԱՆԱԼՆ Է
Ներքաղաքական
Տեւական ժամանակ է, ինչ «առնետները լքում են խորտակվող նավը»: Իսկ ավելի կոնկրետ` իմքայլական որոշ պատգամավորներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ լքում են իրենց զբաղեցրած պաշտոնները: Բոլորովին վերջերս, սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ցանկանում է վայր դնել իր պատգամավորական մանդատը: Մենք կապ հաստատեցինք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ` որոշ հարցեր պարզելու նպատակով: Ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ցանկանում է վայր դնել պատգամավորական մանդատը, պատգամավոր Հովսեփյանը նշեց հետեւյալը. «Ես նման տեղեկություններ չեմ տվել եւ պատգամավորական մանդատը վայր դնելու անգամ ցանկություն չունեմ: Ես այս պահին զբաղված եմ շատ լուրջ գործերով եւ հենց դրանցով եմ զբաղվում»:
Ուշագրավ է, որ հայրենի հողերը թշնամուն հանձնած, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմքերը խարխլած եւ մեզ` հայ ժողովրդիս պետականությունը կորցնելու վտանգի առջեւ կանգնեցրած խմբակցության պատգամավորը նշում է, որ շատ կարեւոր գործեր ունի: Հետաքրքիր է, ո՞րն է այդ կարեւոր գործը: Գուցե այս անգամ Երեւանն ու շրջակա տարածքները պետք է սկուտեղի վրա թշնամուն մատուցեն: Անասելի տարօրինակ է, որ իմքայլականները խոսում են կարեւոր գործերից, քանզի նրանց միակ կարեւոր գործը հեռանալն է:
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ