«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ Զաքարյան Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն Աշոտյան Նիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. Բաբուխանյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանին Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ Ոսկանյան Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք «Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ «Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստը


ՍՈՐՈՍԱԾԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԽԱՂԵՐՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԻՆ

Միջազգային

Այն, որ Արցախի ներկայիս ներքին կարգավիճակի անորոշությունները պետք է խնդիրներ առաջ բերեին, սպասելի էր: Եվ ահա, կարծես թե այդ խնդիրները սկսեցին ողջ «փայլով» իրենց զգացնել տալ:

 

ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Նախ հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո շրջանառության մեջ մտավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի եւ ԱՀ ԱԺ-ի լուծարման պահանջ: Մասնավորապես՝ Արայիկի հասցեին հնչում էին մեղադրանքներ, որ, ինչպես  Նիկոլը, նա էլ է դավաճան եւ իրավիճակից միակ ելքը նրա հրաժարականն է: Բայց ահա նախօրեին Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ում նույն Արայիկը եւ Նիկոլը պատերազմի ընթացքում  այդպես էլ հնարավորություն չտվեցին ունեցած պոտենցիալը ներդնել Արցախի ինքնապաշտպանության մեջ, եւ որի գործունեությունը Նիկոլն իր խոսնակի շուրթերով ժամանակին ներկայացնում էր, որպես «Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության տեսակետից քայքայիչ», հանդես  եկավ գրառմամբ, որը, այսպես  ասենք, ոչ միանշանակ ընդունվեց: Այդ  գրառմամբ Բալասանյանը միանգամայն ընդունելի ձեւով շարադրելով այն իրավիճակը, որն այս պահին ունենք, այնուամենայնիվ, նման առաջարկ է անում.

«- ԱՀ ԱԺ-ից պահանջում եւ հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն,

- ԱՀ նախագահից՝ ձեւավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական եւ բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձինք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից եւ Սփյուռքից»:

«Գտնում եմ, որ ՀՀ Զինված ուժերն այսօր պատրաստ են ոչ միայն պաշտպանության, այլ նաԴիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները եւ համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին»:

Այսինքն՝ Արայիկի նկատմամբ դավաճանության մեղադրանքի եւ պաշտոնանկության պահանջի ֆոնին նրա հիմնական հակառակորդներից մեկը համարվող Բալասանյանն առաջարկում է համատեղ աշխատանք, իհարկե, որոշակի պայմաններով: Հենց այդ առաջարկն է, որ որոշ տարակուսանքների տեղիք տվեց: Անգամ Հայաստանից հնչեցին կարծիքներ, թե տեսնես այդ ի՞նչ է պատահել Բալասանյանին, որ ձեռք է մեկնում դավաճաններին: Եվ իրոք, Բալասանյանի նման քայլը պետք է հասկանալ: Մի կողմից, վաստակաշատ գեներալին ծախվելու, դավաճանելու մեջ մեղադրել հազիվ թե որեւէ մեկը համարձակվի, բացի, իհարկե, նիկոլական խունտայից, որը  կարող է ամեն մեկի հասցեին ցանկացած մեղադրանք էլ հնչեցնել: Բայց մյուս կողմից Ա. Հարությունյանի պատերազմական մեղքերը, իհարկե, բացահայտ են, եւ ինչո՞ւ պետք է Բալասանյանը նրան ձեռք մեկներ:

 

ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է

Այդ հակասությունից գլուխ հանելու համար, թերեւս, պետք է հիշել նաեւ հետեւյալը: Եռակողմ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո Սամվել Բաբայանը հրաժարական տվեց ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, հայտարարեց Ա. Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի հետ համագործակցության դադարեցման մասին: Մի պահ այն տպավորությունը կար, որ նա անցնելու է Ա. Հարությունյանի հրաժարականը պահանջողների շարքերը: Բայց, չնայած այդ նախնական ցուցադրականություն հիշեցնող կտրուկ քայլերին, Բաբայանն առաջ չգնաց: Դա նման էր պատերազմի ժամանակների նրա պահվածքին՝ աշխատել աչքի չընկնել, թերեւս հետագայում մեղադրանքներից խուսափելու համար: Ու այդպես էլ եղավ՝ պատերազմից հետո սկսեց արդարանալ, թե գիտեք, իմ ձեռքին ոչինչ չկար: Մինչդեռ Մովսես Հակոբյանը բացահայտեց, որ Բաբայանն ամենասերտ հարաբերությունների մեջ էր արցախյան գեներալներին վերահսկող Աննա Հակոբյանի հետ: Եվ ահա, նրա՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարականն ու Արայիկի դեմ որեւէ քայլ չանելը հրապարակավ ստացավ նման բացատրություն. Բաբայանը նպատակ է հետապնդում Նիկոլի կնոջ՝ Աննայի աջակցությամբ ձեռքը վերցնել Արցախի փաստացի կառավարումը: Եվ, թերեւս, ոչ միայն Աննայի. չմոռանանք, որ նա ամենասերտ դաշինքի մեջ էր սորոսականի համարում ունեցող Արցախի ԱԳ նախարար Մայիլյանի հետ: Ու նաեւ, պետք է մեկ այլ հետաքրքիր դրվագ հիշեցնել. ժամանակին Բաբայանը նաեւ Հայաստանում ընտրապայքարի մեջ մտած` ընդգծված արեւմտյան թեքումով ՕՐՕ դաշինքում «կուրատորի» ֆունկցիա էր կատարում: ՕՐՕ-ի Օ-երից մեկը Սեյրան Օհանյանն էր, ում դեռ 2016թ.-ին բացատրության կարիք ունեցող իրավիճակում ազատեցին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: Բացի այդ, նույն Օհանյանն այս ամառվա կեսերին մեր թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Գտնում եմ, որ ՀՀ Զինված ուժերն այսօր պատրաստ են ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ կանխարգելիչ հարվածներ իրականացնելու համար»: Նման բան այդ ժամանակ ասում էր նաեւ պաշտպանության արդեն նախկին նախարար Տոնոյանը, որն էլ, չմոռանանք, իր հերթին արեւմտամետի համարում ուներ: Բայց եթե Տոնոյանը ի պաշտոնե պարտավոր էր նման բան ասել, Օհանյանը, արդեն որպես փորձագետ, պետք է ռեալ իրավիճակ ներկայացներ: Մինչդեռ, անգամ ՀՀ ԳՇ պետն է խոստովանում, որ այդ ժամանակ միանգամայն այլ կարծիք ունեին մեր բանակի հնարավորությունների մասին, ինչը նաեւ այս պատերազմը ցույց տվեց: Դա էլ նշանակում է, որ Օհանյանը կեղծ իրավիճակ է հրամցրել հանրությանը կամ պարզապես չունի այն մասնագիտական ունակությունները, որով փորձում է ներկայանալ: Ու ահա, պատերազմի ժամանակներում սորոսականի համարում ունեցող Մայիլյանի եւ Աննայի դաշնակից Բաբայանի հայաստանյան դաշնակից Օհանյանը դարձավ այն հայտնի հրամանատարներից մեկը, ում ոչ միայն Արցախում թույլատրվեց ռազմական գործերին միջամտել, այլ նաեւ, ինչպես բազում աղբյուրներ են պնդում, հենց Օհանյանն էր ղեկավարում Շուշիի պաշտպանությունը: Մինչդեռ, ինչպես հրապարակավ խոսվել է, Բալասանյանին կտրականապես արգելեցին Շուշիում որեւէ բանի մասնակցել: Իսկ թե ինչ եղավ Շուշիում, ինչպես այն ընկավ, շատ է խոսվել, թեեւ իրականությունը դեռ լուրջ բացահայտման կարիք է զգում:

 

ԻՆՉՈՒ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Այսպիսով, հիշեցնելով, թե «ով ում բարեկամն է», ընդգծենք նաեւ հետեւյալը: Զուգահեռաբար այն խոսակցությունների, որ իր արեւմտամոլական կապերով պարբերաբար այդքան աչքի ընկած եւ ներկայումս էլ Արցախի փաստացի կառավարումը վերցնել ցանկացող Բաբայանից զատ, այդ  դերին հավակնում է նաեւ Բալասանյանը եւ Արցախի ազգային ուժերը, բայց Աննայի եւ Արեւմուտքի փոխարեն ունենալով ռուսների աջակցությունը: Այսինքն, գործ ունենք աշխարհաքաղաքական կողմնորոշման կարեւորագույն հարցի հետ՝ պատերազմից հետո ի՞նչ վեկտորի մեջ կմնան արցախյան իշխանությունները՝ էլի արեւմտասորոսակա՞ն, թե՞ կլինի կտրուկ անցում ռուսականին: Այս վերջին խնդրին՝ աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, որը նաեւ Արցախի շուրջ հերթական դավադրությունն է հիշեցնում, դեռ կվերադառնանք: Մինչ այդ, նկատենք.Բալասանյանի հիշատակված հայտարարությունից հազիվ մեկ օր անց Արայիկն ԱԽ քարտուղար նշանակելով Բալասանյանին, ըստ էության, ցույց տվեց, որ նախընտրելի է համարում առաջ տանել ոչ թե նիկոլական թեւին, այլ ազգային ուժերին, նրանց, որոնք, հիշեցնենք, Նիկոլի կողմից ընկալվում են որպես անձնական թշնամի: Թե ինչու, դա կարելի է հասկանալ. Արցախում ռուս խաղաղապահների առկայության պարագայում Արայիկը հազիվ թե այլ տարբերակ ունենար: Ավելին, նա կարծես հրաժարվում է նաեւ Բաբայանի զինակից, սորոսականի համարում ունեցող եւ ՌԴ մուտքի իրավունքից զրկված ԱՀ ԱԳ նախարար Մայիլյանի ծառայություններից, ում այսքան ժամանակ համառորեն պահում էր: Հասկանալի է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցրած ռուսները հազիվ թե հանդուրժեն նման անձանց առկայությունն Արցախում: Բայց անգամ Բալասանյանի նշանակման փաստը չի բացատրում, թե նա ինչո՞ւ Արայիկին նման առաջարկ արեց: Չնայած, սա երեւի ամենապարզ հարցն է:

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մի պահ մտածենք՝ ի՞նչ կլինի, եթե Ա. Հարությունյանն այս պահին հրաժարական տա, ինչքան էլ որ նրա դավաճանության մասին խոսակցությունները ծանրակշիռ են: Այո, նման դեպքում պետք է նոր նախագահական ընտրություններ տեղի ունենան: Բայց պարզ հարց՝ Արցախի այս վիճակում հնարավո՞ր է ընտրություններ կազմակերպել: Առավել եւս, եթե նույն տրամաբանությամբ լուծարվի նաեւ ԱՀ ԱԺ-ն: Ցանկացած ողջամիտ մարդ կհասկանա՝ այս պահին Արցախում նոր ընտրությունները կազմակերպելը բացառվում է: Հետեւաբար, գործող նախագահի կամ ԱԺ-ի հրաժարականի դեպքում Արցախը կմնա առանց ներքին ինքնակառավարման: Ընդ որում, այդ պաշտոնյաներն ինչքան էլ որ արտաքին աշխարհի կողմից դե յուրե ճանաչված չեն, սակայն դե ֆակտո ռուսական զորախումբը համագործակցում է նրանց հետ՝ ընկալելով որպես Արցախի իշխանություններ: Հրաժարականի եւ նոր ընտրությունների բացակայության դեպքում ռուսները պետք է նաեւ մտածեն՝ իսկ ո՞վ է այդ ֆունկցիան կատարելու: Եվ ոչ միայն ռուսները. վստահաբար կարելի է ասել, որ նման իրավիճակում Ալիեւը չի հապաղի Արցախում նշանակել ինչ-որ կառավարիչ՝ ռուսական  զորախմբից պահանջելով հենց նրա հետ համագործակցել: Ու ի՞նչ հիմքով են ռուսները մերժելու, երբ, հիշեցնենք, անձամբ Վլադիմիր Պուտինը քանիցս հատուկ ընդգծեց, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Կարճ ասած, այս իրավիճակում, քանի դեռ Արցախի ներքին կառավարման հարցում բոլորի կողմից ընդունված հստակեցումներ չունենք, ԱՀ նախագահի հարցում ունենք երկու տարբերակ՝ դավաճան համարվող Արայիկը կամ Ալիեւի նշանակած ներկայացուցիչը: Անշուշտ, հենց այս երկընտրանքի առաջ կանգնելով է, որ Բալասանյանն առաջարկեց՝ Ա. Հարությունյանը պետք է մնա, բայց ստիպված է գործել բացառապես նոր՝ ազգայնական կառավարություն կազմելով: Եվ, կրկնենք, դժվար չէ կռահել, որ ռուսները եւս, այսպես ասենք, կողմ են նման  սցենարին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՄենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ ԶաքարյանԵվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները. Արմեն ԱշոտյանՆիկոլի ծրագիրն է ցեղասպանությունը հասցնել մինչեւ վերջ. ԲաբուխանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպանինԱստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք. Մաքսիմ ՈսկանյանԵրկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք«Իրավունք» թերթի և կայքի կողմից ճանաչված 2020թ. տարվա լավագույն թատերական գործիչ«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» Շարժման կազմկոմիտեի հերթական նիստըՂազախստանի դեսպանը այցելել է ՍԻՄ կուսակցությունըՌոմայի շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը. Էդուարդ ՇարմազանովՖԻՖԱ–ն եւ ՈւԵՖԱ–ն կարգելեն եվրոպական փակ սուպերլիգայի թիմերին եւ ֆուտբոլիստներին մասնակցել իրենց մրցաշարերին«Ի դեմս Նիկոլի` գործ ունենք անողնաշար, վախկոտ եւ ազգային շահը տանուլ տվողի հետ»«2021թ. բժիշկներին նվիրված նոր նախագիծ ունենք» ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆՆվազեցրեք կերակրի աղը․ ՍրտաբանԱրարատ Միրզոյանի ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության. Նաիրա Զոհրաբյան Բացառիկ զրույց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետՎարչապետի խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզՄարտական կորուստները՝ Հայաստանի չորս ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա. Yerevan TodayԲայդենը ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ԱՀԿ ԱՄՆ-ի վերադարձի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանովՂրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել«Ահավոր դեպրեսիա էր մոտս, որը պետք է չխորանար». Անի Երանյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի եւ սերիալի ավարտի մասինԴըմփ-դըմ-հու գոռալով` 2018թ.-ին դուք իշխանության բերեցիք այսօր Շուշիի հայկական լինելը հարցականի տակ դնողինԻնչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Վրթանես սրբազանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1137-ովՊարգեւ սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնիցԲաքվում էլ 90 տոկոսը հայեր էին. Գևորգ Դանիելյան20 օր շարունակ եղել է շրջափակման մեջ, փրկել 102 կյանք Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1,2 և 6-ը․ նոր նախագիծՓաշինյանը ստել է. գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո. ԻրավաբանԱյս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է. Գևորգ ԳևորգյանՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումըԵս առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու. Էդմոն ՄարուքյանԵթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու. Միքայել ՄինասյանՀայաստանում համաճարակային իրավիճակը կառավարելի է. նախարարԱրտաշես Գեղամյան. Հայաստանն ուժեղ և անվտանգ կլինի միայն միութենական պետության մեջՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձըՈւՂԻՂ. Հայկ Բաբուխանյանի մամուլի ասուլիսըԷքստեռն քննությունները տեղի կունենան փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»Թեյը կարող է սպանել թքի մեջ եղած կորոնավիրուսը․ ուսումնասիրությունՓաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ ԱբրահամյանԱնկարայի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ վատացել են Էրդողանի կառավարման օրոք. Կիպրոսի ԱԳՆԵթե սա պատերազմ է ներքին թշնամու դեմ, ապա պետք է կանխագուշակել և հաշվարկել թշնամու բոլոր քայլերը. Գևորգ ԳրիգորյանՀռոմի Պապն ավելի շատ երկրների է կոչ արել միանալ ՄԱԿ-ի միջուկային զենքի արգելքի մասին պայմանագրին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода