Ղազանչեցոցում նվագած թավջութակահար Սևակ Ավանեսյանի դրամահավաքը՝ պատերազմից տուժած Արցախի երիտասարդ արվեստագետների ընտանիքներին
Մշակութային
Թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հրետակոծությունից հետո նվագել էր Կոմիտասի «Կռունկ»-ը, Ֆեյսբուքում դրամահավաք է սկսել պատերազմից տուժած Արցախի երիտասարդ արվեստագետների ընտանիքներին աջակցելու համար: Եվ այս առումով գրել է.
«Արցախի վերջին պատերազմը փոխեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ նրանց թողնելով անտուն և աղքատության մեջ: Արցախում ապրող հայերը ստիպված են փախչել հայրենիքից և Հայաստանում փախստական դառնալ: Մենք պետք է օգտագործենք ամեն հնարավորություն՝ օգնելու մեր եղբայրներին և քույրերին, ովքեր հիմա ունեն մեր աջակցության կարիքը: Մեր պարտականությունն է օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր տառապում են և դժվարությունների առջև են կանգնած ամեն օր: Որպեսզի հաղթահարենք այս դժվար ժամանակները, մենք պետք է ուժեղ լինենք և միասին անցնենք սրա միջով: Որոշել ենք դրամահավաք նախաձեռնել ՝ աջակցելու պատերազմից տուժած Արցախի երիտասարդ արվեստագետների ընտանիքներին: Ամբողջ հասույթը կուղղվի ֆինանսապես և ցանկացած այլ տարբերակով նրանց ընտանիքներին աջակցելու համար: Միացեք մեզ հիմա և օգնեք գումար հավաքել Արցախի երիտասարդ նկարիչների ընտանիքների համար: Եկեք ևս մեկ անգամ միավորվենք, որպեսզի նոր հույս տանք նրանց, ովքեր ծանր ժամանակներ են ապրում: Միասին մենք կարող ենք բուժել միմյանց վերքերը և դարձնել մեր երկիրն ավելի ուժեղ: Ամբողջ հասույթը կուղղվի ֆինանսապես և ցանկացած այլ տարբերակով նրանց ընտանիքներին աջակցելու համար: Միացեք մեզ հիմա և օգնեք գումար հավաքել Արցախի երիտասարդ նկարիչների ընտանիքների համար: Եկեք ևս մեկ անգամ միավորվենք, որպեսզի նոր հույս տանք նրանց, ովքեր ծանր ժամանակներ են ապրում: Միասին մենք կարող ենք բուժել միմյանց վերքերը և դարձնել մեր երկիրն ավելի ուժեղ»:
Այնուհետև գրել. «Անձամբ հանդիպել եմ Արցախից եկած շատ փախստականների, ովքեր ոչ տուն ունեն, ոչ էլ երկիր, ուր կարելի է վերդառնալ: Խոսքը բավականին շատ մարդկանց մասին է, բայց ես անձամբ կհանդիպեմ նրանցից յուրանքանչյուրի հետ և կօգտագործեմ ձեր նվիրատվությունները նրանց օգնելու համար: Ամեն ինչ ձեզ համար թափանցիկ կլինի»: