ԵԼ. «Ռոման» հաղթեց 10 ֆուտբոլիստով մնացած «Յանգ Բոյզին» (այլ արդյունքներ)
Սպորտ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկել են խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումները։
A խմբում իտալական «Ռոման» մրցեց շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ և հաղթեց 3:1 հաշվով։
Հռոմեական թիմի կազմում գոլեր հեղինակեցին Բորխա Մայորալը, Ռիկարդո Կալաֆիորին և Էդին Ջեկոն։
Շվեյցարացիների միակ գնդակը խփեց կամերունցի հարձակվող Ժան-Պիրե Նսամեն։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի մեկնարկում։
Այս խաղից հետո «Ռոման» շարունակում է միանձնյա գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 13 միավորով: «Յանգ Բոյսը» 2-րդն է 7 միավորով: «Կլուժը» 5 միավորով երրորդ հորիզոնականում է: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Սոֆիայի ԲԿՄԱ-ն վաստակած 2 միավորով:
Հիշեցնենք, որ հռոմեական ակումբը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր է նվաճել մինչև այս տուրը:
Խաղային օրվա մյուս հանդիպումներն ավարտվեցին հետեւյալ արդյունքներով.
«Միլան» 4-2 «Սելտիկ»
ԼԱՍԿ 3-3 «Տոտենհեմ»
ԱԵԿ 2-4 «Բրագա»
«Անտվերպեն» 3-1 «Լուդոգորեց»
«Գենտ» 1-2 «Սլովան Լիբերեց»
«Զարյա» 1-0 «Լեսթեր»
«Քարաբախ» 1-1 «Մաքաբի Թել-Ավիվ»
«Լիլ» 2-1 «Սպարտա Պրահա»
«Սիվասփոր» 0-1 «Վիլյառեալ»
«Ֆեյենորդ» 0-2 «Դինամո Զագրեբ»
ԲԿՄԱ 0-1 «Վոլֆսբերգ»
«Ցրվենա Զվեզդա» 0-0 «Հոֆենհայմ»
«ԱԶ Ալկմար» 1-1 «Նապոլի»
«Արսենալ» 4-1 «Ռապիդ»
«Բենֆիկա» 4-0 «Լեխ»
«Գրանադա» 0-1 ՊՍՎ
«Մյոլդե» 3-1 «Դանդոլկ»
«Նիս» 2-3 «Բայեր»
«Օմոնիա» 2-1 ՊԱՕԿ
«Ռեալ Սոսյեդադ» 2-2 «Ռիեկա»
«Ռեյնջերս» 3-2 «Ստանդարդ»
«Սլավիա Պրահա» 3-0 «Հապոել Բեեր-Շևա»
«Կլուժ» 0-0 «ԲԿՄԱ Սոֆիա»