Իշխանությունները պարտավոր են գտնել մեր կորած զինվորին. անհետ կորած զինվորի քույր
Հասարակություն
Արդեն երկու ամիս է, ինչ Մնացականյանների ընտանիքը վշտից ու անորոշությունից կորցրել է ապրելու իմաստն ու ցանկությունը:
Ավելի քան երկու ամիս է չկա որևէ տեղեկություն իրենց զինվոր որդուց՝ Էդմոն Մնացականյանից:
Ընտանքիը հույսով ու հավատով սպասում է բարի լուրին, սակայն չկա որևէ հուսադրող լուր, չկա որևէ արձագանք:
Անորոշությունից արդեն կպայթի սիրտս: Առավոտյան գոնե մի քիչ լավ ենք լինում, սակայն գիշերը անասելի կարոտն ու հուսահատությունը խեղդում է բոլորիս, սա մեր բոլորի սուգն է:
Այս մասին մեզ հետ զրույցում նշում է անհետ կորած զինծառայող Էդմոն Մնացականյանի քույրը՝ Անուշը:
Հոկտեմբերի երկուսից ոչ մի լուր չունենք, իսկ մինչև այդ զանգում էր, ասում ամեն ինչ լավ է, ամեն բան նորմալ է, բայց... Չէինք մտծում, որ հարավային ուղղությամբ ևս թշնամին կարող է այդ աստիճանի ագրեսիա ցուցաբերել:
Վերջին խոսակցության ժամանակ ոչինչ չասեց, անգամ հաջող չասեց...
Մեր զրուցակցի խոսքով, թեև կարիք չկա հարցը քաղաքականացնելու, սակայն այս երկրից և այս իշխանությունից չկա և որևէ սպասելիք: Ամեն կերպ փորձում են մեր հարցը քաղաքականցնել, սակայն մենք մեր տղաներին ենք ուզում, մենք քաղաքականությամբ չենք հետաքրքրվում, առաջին բանը, որ իշխանությունները պետք է անեն՝ կորած զինվորներին գտնելՆ է: Պետք է անպայման գտնեն և՛ զոհված զինվորների մարմինները , և՛ անհետ կորածներինը: Մենք 21-րդ դարում ենք ապրում. հիմա չի կարող նման բան լինել...
Երկու ամիսը քիչ չէ, մեր տղաների մասին ինչ-որ տեղեկություն իմանալու համար: Քանդվեց մեր ընտանիքը: - Հուզմունքը կոկորդին սեղմած նշում է, Էդմոն Մնացականյանի քույրը՝ Անուշը:
Քրոջ խոսքով, դեռ փոքր տարիքից Էդմոնը միշտ բոլորին օգնում էր: Հիմա էլ հերոսաբար կռվեց, ընկերները պատմում են, որ շատ խիզախ և ուժեղ զինովոր է Էդմոնը:
Էդմոնը զորամասում առաջիններից է եղել, ով պատրաստակամություն է հայտնել գնալ առաջնագիծ:
Հուզմունքը մեծ է, սպասումն անտանելի: Ամեն կերպ հույսով սպասում ենք, որ Էդմոնը տուն է վերադառնալու, րոպեն ժամ է թվում, անորոշությունը խեղդում է:
Իր խոսքը եզրափակեց անհետ կորած զինծառայող Էդմոն Մնացականյանի քույրը՝ Անուշ Մնացականյանը:
Հայկ Գևորգյան


