Ռոմանոս Պետրոսյանի կինն Աբովյանում հարցեր է լուծում Իտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հերթական ֆեյք օրակարգն է.ԱՀ նախկին վարչապետը փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասին Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության համար. Զարիֆ Տեսանյութ. Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են. politik.am Հանդիպումը  անցավ փոխըմբռնման մթնոլորտում WhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել Էստոնիան նոր կառավարություն ունի Շուշիի միջնակարգ դպրոցը գործում է Ստեփանակերտում Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել


«Փաստ»․ Իր քաղաքական ամբիցիաների ու մեծամտության պատճառով Փաշինյանը գործում է ընդդեմ բոլորի, ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի

Մամուլի տեսություն

«Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը փոթորիկ էր ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ողջ հանրության համար։ Իրադարձություններն անսպասելիորեն կտրուկ զարգացումներ ունեցան հայ ժողովրդի համար, որը 44 օր կերակրվում էր ստով ու կեղծիքով։ Մինչ այդ քաղաքացիների մեծամասնությունը իշխանական պրոպագանդայի արդյունքում կտրված էր իրականությունից և համոզված էր, թե, միևնույն է, հայկական կողմին հաջողվելու է ինչ-որ կերպ հաղթանակ տանել։ Այն էլ՝ ջախջախիչ: Հանրությունն ուղղակի չէր էլ պատկերացնում, որ մեկ օրվա ընթացքում հայկական կողմին կարող են պարտադրվել հրադադարի՝ բացառապես արդբեջանցիների շահերից բխող ու ստորացուցիչ պայմաններ, դրա համար էլ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո այն բողոքի հախուռն դրսևորումների պատճառ դարձավ։

Անկեղծ ասած, ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, թե երկրի ղեկավարը անձամբ կարող է իր ստորագրությունը դնել այնպիսի բովանդակություն ունեցող փաստաթղթի տակ, որով Արցախը փաստացի բզիկ-բզիկ է արվում և հայկական վերահսկողության տակ է մնում նախկին ԼՂԻՄ-ի տարածքից էլ անհամեմատ փոքր հատված։ Սա Հայաստանի համար հարված էր թե՛ ռազմական տեսակետից, թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, թե՛ բարոյապես և թե՛ միջազգային հեղինակության առումով։ Այսպիսի հարվածից հետո մենք, ըստ երևույթին, տարիներով չենք կարողանա ուշքի գալ։ Հրադադարի հայտարարության ստորագրումը, մեծ հաշվով, հայ ժողովրդի թիկունքից դանակով հարվածելու նման մի բան էր ու, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։ Բայց իրավիճակի մեկ այլ «հմայքն» այն է, որ այս փաստաթղթի ստորագրման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանը կայացրել է միայնակ՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Էլ չենք խոսում ժողովրդի հետ խորհրդակցելու մասին, ինչի հետ կապված նա քանիցս ամպագոռգոռ հայտարարություններ է արել:

Նույնիսկ հանրապետության նախագահն ու արտգործնախարարը հայտարարեցին, թե տեղյակ չեն եղել ստորագրված փաստաթղթի բովանդակությունից։ Ու կատարվածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն՝ Փաշինյանը փորձում է հնարավորինս արդարանալ և տարրալուծել իր պատասխանատվությունը բացառապես այլոց ուղղությամբ։ Այդպիսի փորձեր էին իրենց մեջ պարունակում Փաշինյանի հետպատերազմական բոլոր լայվերը, ելույթներն ու գրառումները, այդ թվում՝ նոյեմբերի 29-ի և 30-ի ֆեյսբուքյան գրառումները, երբ վերջինս անդրադառնում էր Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հանձնառությանը։ Ու այս համատեքստում հետաքրքրականն այն է, որ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները հերթով որպես սուտ են որակում իրենց նախաձեռնությունների հետ կապված Փաշինյանի պարզաբանումները։ Խնդիրն այն է, որ հոկտեմբերին դեռևս պայմաններ կային հրադադարի հասնելու, այն էլ՝ ավելի ձեռնտու պայմաններով։

Եվ հոկտեմբերի 18-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրադադարի հասնելու հարցի հետ կապված դիմել է Արցախի նախկին նախագահների աջակցությանը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Ու հետաքրքրական է, որ Փաշինյանն իր գրառումների մեջ չի խոսում կամ միտումնավոր շրջանցում է այն թեման, որ, ըստ այդմ, հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ է պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և իրեն՝ Նիկոլ Փաշինյանին:

Եվ նախկին նախագահների տված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այդ պահին հրադադարի հասնելու նախաձեռնությանը աջակցելու մասին հրապարակային ուղերձներով պետք է հանդես գային նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի անհապաղ հրադադարի վերաբերյալ Փաշինյանի որոշումը չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն, և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա։ Նախագահների աջակցության միջոցով Փաշինյանի՝ հրադադարի հասնելու քայլը հանրության աչքում լեգիտիմություն կստանար։ Բացի այդ, նախկին նախագահների սատարման պայմաններում Փաշինյանը կարող էր բանակցությունների ընթացքում իրեն ավելի անկաշկանդ զգալ և խուսափել նաև դավաճանի պիտակից, սակայն վերջինս նախընտրեց մերժել նախագահների նախաձեռնությունը, այն անիմաստ համարել և նախապատվությունը տալ միայնակ որոշումներ կայացնելուն, որի արդյունքում էլ կանգնած ենք այս խայտառակ ու կործանարար վիճակի առաջ։

Ընդհանրապես, գեթե բոլորը միաբերան պնդում են այս կամ այն հարցի ժամանակ Փաշինյանի ստելու մասին: Սա կարծես գործելակերպ է նրա համար: Փաստացի ստացվում է, որ իր քաղաքական ամբիցիաների և մեծամտության պատճառով Փաշինյանը վերածվել է մի գործչի, որը գործում է ընդդեմ բոլորի, ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի, և նրան իշխանությունից հեռացնելու համար հանրային, քաղաքական միավորում է տեղի ունենում։ Նույնիսկ այն ուժերը, որոնց քաղաքական տեսակետները համընկնման գրեթե զրոյական կետեր ունեին, սկսել են համախմբվել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգի շուրջ։ Մի խոսքով՝ «կոնսենսուս մինուս մեկ»-ը միս ու արյուն է ստանում։ Իսկ այդ «մինուս մեկը» համառում է՝ պայքարի դուրս գալով սեփական ժողովրդի դեմ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՈՂԸ ՀԻՄԱ ԷԼ ԴԱՐՁԵԼ Է ՀԱԿԱՆԻԿՈԼԱԿԱՆ ՆԻԿՈԼԸ, ԷՎԱԿՈՒԱՑՆԵԼՈՎ ՇԱՏ ԲԱՆ ԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԹՌՆԵ՞Լ»«ԶԳՈՄ ՄԵՐ ՅԱՆԱՊԱԶՈՐ...» ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸՌոմանոս Պետրոսյանի կինն Աբովյանում հարցեր է լուծումԻտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հերթական ֆեյք օրակարգն է.ԱՀ նախկին վարչապետը փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասինԼեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության համար. ԶարիֆՏեսանյութ. Ռեգինա Պրազյան ֆեյք էջը վարում է պատգամավոր Արփի Դավոյա՞նը, իսկ տեքստերը համակարգում է Աննա Հակոբյա՞նը. աղբյուրը պնդում է, իսկ կողմերը լռում են. politik.amՀանդիպումը  անցավ փոխըմբռնման մթնոլորտումWhatsApp-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցելՄակունցին դեսպան չեն նշանակում, Մակունցին փախցնում ենԷստոնիան նոր կառավարություն ունիՇուշիի միջնակարգ դպրոցը գործում է ՍտեփանակերտումԿարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազելԹուրքիայից տարբեր տեսակի ապրանքների մեծածավալ ներմուծում է եղել Հայաստան. Պիպոյան«Արարատ-Արմենիան» կմրցի Ռուսաստանի չեմպիոնի հետԿայացել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերի 4-րդ տուրերըՉինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 դեպքՀամավարակի պատճառով աշխարհում գործազուրկ է դարձել քառորդ միլիարդ մարդՉի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի. Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասինԱրմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն Հայաստան դեռ չի վերադառնաՄիշուստինը հրամանագիր է ստորագրել ցորենի արտահանման տուրքը բարձրացնելու մասինՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 1000-ովԱրցախի ոչ բարով նախագահ Արայիկ Հարությունյանը զգուշացնում էԴուք այսօր պետք է զբաղվեք միայն մեր անհայտ կորածների եւ գերիների խնդրովԴեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում. Արցախի նախագահՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս. Մհեր Գրիգորյանի գրասենյակԴատական համակարգը փորձում են քաղաքականացնել. թույլ չենք տալու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Տոնոյանի «բանաձևը» կոնկրետ մարդկանց մահվան պատճառ է դարձել, իսկ հիմա նա ասում է՝ «դե բան էր՝ ասեցի». իրավապաշտպանԱրցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Արայիկ ՀարությունյանԱդրբեջանի վերահսկողության տակ է մնացել հայոց պատմության և մշակույթի 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել«Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ»Այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում. Տեր Զարեհը՝ Աղազարյանի մասին «Խնդրիր գոնե 10-15 ռազմագերու վերադարձ կազմակերպել իր հովանու ներքո. չի մերժի». միջազգայնագետը վարչապետին առաջարկում է զանգել ԲայդենինՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 65 զինծառայողի անունԵրևանում, Արարատում, Վայոց ձորում և Շիրակում լույս չի լինիՔոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%. վերջինիս օգտին կոչ էին անում քվեարկել ադրբեջանցիներըՏնտեսական կոլապս. «Մասիս Տաբակոն» մատնվել է պարապուրդի. «Ժամանակ»Նոր արտոնություններ արցախյան պատերազմի հերոսներին. «Հայաստանի Հանրապետություն»Վիճակախաղերը կգովազդվեն որոշակի ժամերի. Ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»«Փաստ»․ Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձԻլհամ Ալիեւը «կանաչ լույս» է վառել իրանական ընկերությունների համար«Փաստ». Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել«Ժողովուրդ». Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին«Հրապարակ». Մերոնք՝ Եվրոպայում«168 ժամ»․ Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի«Հրապարակ». Հավասար ձայներ հավաքած թեկնածուներից ընտրվեց նախարարի մերձավորը«Փաստ»․ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն ակտիվանում է․ նա հանդիպումների շարք է սկսել«Հրապարակ». Նիկոլը ժամկետ է սահմանել՝ մինչեւ մեկ ամսից ՔՊ-ի բոլոր գրասենյակները պետք է վերաբացվեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода